Դատավորի պաշտոնին մի նայեք, եփող-թխող աղջիկ եմ. բլից հարցազրույց դատավոր Լիլիթ Սարգսյանի հետ
Բլից հարցազրույց
ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին: Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի հետ։
Մանկության չիրականացած եւ իրականացած երազանքը։
-Մանկության երազանք չեմ հիշում, ես երևի մեծ եմ ծնվել Ճ, իսկ այ նպատակներ՝ դրել և հասել եմ...
Երկրպագուներ։
-Այդ հարցում ճակատագիրն իմ հանդեպ շռայլ է գտնվել և ինչպես ասել է երկրպագուների ամենամեծ բանակ ունեցող կանանցից մեկը՝ Մոնիկա Բելուչին՝ «Յուրաքանչյուր կնոջ դուր է գալիս սիրված լինելըՙ, և որքան էլ ուժեղ լինի կինը, նա միշտ իրենից ուժեղ տղամարդու է սպասում: Եվ ոչ նրա համար, որ նա սահմանափակի իր ազատությունը, այլ՝ որ իրեն թույլ լինելու իրավունք տա»։
Իսկական տղամարդը։
-Հայրս:
Խենթություններ ձեզ համար արված կամ ձեր կողմից արված։
-Ախր շատ լուրջ եմ խենթությունների համար:
Երազանքների երկիր, որտեղ կցանկանայիք ապրել։
-Հանճարեղ Համո Սահյանի նման ՚Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է։ Երազանքներիս միակ երկիրը՝ Հզոր Հայաստան, որը երազանքի երկիր կլինի օտարների և օտարության մեջ ապրող հայերի համար:
Լիլիթ Սարգսյանը՝ խոհանոցում, ի՞նչ եք սիրում պատրաստել, ինչ չեք կարող պատրաստել։
-Եթե Լիլիթին խոհանոցում գտնեք, ամեն ինչ սիրով կպատրաստի, ընտանիքիս և ընկերներիս չաղացնում եմ համեղ խմորեղեններով, պաստա կառբոնառա և ոչ միայն, մի խոսքով՝ դատավորի պաշտոնին մի նայեք, եփող-թխող աղջիկ եմ: ՃՃՃՃ
Դեպրեսիան հաղթահարելու լավագույն միջոցը՝ շոփինգ, շոկոլադ, կարաոկե...։
-Ոչ մեկը, ոչ մյուսը, ծով.
Ամենաթանկ նվերը, որը ստացել եք:
-Ամենաթանկ նվերը ստանում եմ ամեն առավոտ՝ ծնողներիս ձայնն ու ժպիտը:
Նախընտրելի բրենդներ։ Ձեր զգեստապահարանը։
-Էական է ոչ թե բրենդը, այլ հագուստ, որի մեջ ինձ գեղեցիկ եմ զգում, իսկ զգեստապահարանս խիստ տարաբնույթ է, սպորտայինից մինչև դասական:
Օրվա հարցը՝ ինչ հագնել... ։
-Այդ հարցի պատճառով ամեն օր ուշանում եմ....
Լսել եմ, որ պարբերաբար մարզասրահ եք այցելում, ի՞նչ եք անում, հոբի՞ է, թե՞ կազմվածքին եք հետեւում։
-Հաճելին օգտակարի հետ:
Ճակատագիր կա՞, թե մարդը ինքն է որոշում ինչպես ապրել: Ձեր դեպքում ինչպե՞ս էր:
-Աստվածահավատ եմ, բայց «на бога надейся а сам не плошай» սկզբունքով.
Սեղանի գիրքը կամ վերջին կարդացած գիրքը։
-Սեղանիս՝ Աստվածաշունչ: Ցավով պիտի նշեմ, որ աշխատանքային գերծանրաբեռնվածության պատճառով գիրք կարդալու ժամանակ չի մնում, վերջին կարդացածը՝ Ֆրանց Կաֆկա «Դատավարություն»։
Ընկերուհիներ ունե՞ք։
-Ընկերասեր եմ, իսկ լավագույն ու անկրկնելի ընկերուհին մայրս է:
Հնդկական, թե բրազիլական սերիալներ...ո՞րն եք նայում։
-Չեմ նայում:
Ձեր կյանքի հեքիաթը:
-Լինում է, չի լինում քիչ գործ, շատ ազատ ժամանակ:
Ինչո՞վ եք դուք տարբերվում մյուս կանանցից եւ դատավորներից։
-Հումորով վերաբերեմ հարցին՝ ես դեռ ոչ մի տղամարդու չեմ պատժել՝ ամուսնանալով ՃՃՃ: Իսկ դատավորներից՝ իմ տեսակով:
Բամբասանք ձեր մասին։ Հարեւանները ինչ են ասում։
-Էլ ինչ կին, որի մասին չբամբասեն.... Հարևաններս ինձ այնքան չեն տեսնում, որ երևի չեն էլ հիշում:
Ամենաշատը ինչ թեմաներով եք ստիպված լինում սուտ ասել կամ խաբել ինչ-որ մեկին:
-Ընկերներիս խոստանում եմ, որ մյուս շաբաթվա մեջ կհանդիպենք:
Երբեւէ ամաչե՞լ եք ինչ-որ ձեր արածի կամ ասածի համար:
-Ամաչում եմ, որ հանդիպման մյուս շաբաթը էդպես էլ չի գալիս։
Առավելություններ եւ թերություններ:
-Թերություն՝ էմոցիոնալ եմ, իսկ առավելությունների մասին ես համեստորեն կլռեմ, թող ճանաչողները մեկնաբանություններում նշեն Ճ:
Անկեղծ ասած…
-Անկեղծ ասած, անկեղծությունը վերացող երևույթ է դառնում:
Ո՞ւմ եք սիրում։
-Ընտանիքիս, ու հատկապես եղբորս որդուն՝ Տիգրանիս:
Ու՞մից եք դժգոհ։
-Դժգոհելով, բան չեմ փոխի...
Երբ զայրանում եք։
-Օօօօ ավելի լավ է չտեսնեք:
Երբ զարմանում եք։
-Ասում եմ՝ «Իյա իրոք»։
Դեր, որ երբեք չէիք խաղա։
-Այն դերը, որի համար ծափահարություններ և ՙբռավո՚ չեմ լսելու:
Հիասթափվում եւ հուսահատվում եք...։
-Հուսահատվելն իմ տեսակին բնորոշ չէ, իսկ հիասթափվելու համար շատ իրատես եմ:
Հավատում եք...
-Աստծուն։
Ֆոբիաներ։
-Օձ սողուն և նմանատաիպ մարդիկ:
Հոգսեր։
-Հաղթահարելի.
Արտասվում եք, երբ...
-Հիշում եմ.....
Երբեւէ ձեր սուրճի բաժակը նայե՞լ են, գուշակների այցելե՞լ եք:
-Տես պատասխան՝ 12
Լավագույն դիետան։
-Գուրմանն ուր, դիետան ուր:
Զանգ ԲԴԽ-ից
-Երբեք չի եղել:
Խորհրդակցական սենյակում։
-Խիղճ և օրենք հավասարակշռությունը պահելով:
Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանը Ձեզ հարցնում է՝ ինչ կասեք առաջինը, երբ հանդիպեք Աստծուն։
-Մեղա կգամ ու կհարցնեմ, թե որն է եղել իմ կյանքի ամենամեծ սխալը և ամենաճիշտ ընտրությունը:
Հարց շարքի հաջորդ անդամին:
-Որն է Ձեր երջանկության բանաձևը:
Շարքը՝ Ինգա Մարտինյանի