Երևանում տեղի է ունեցել ‹‹Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցության համագումարը
Արխիվ
Այսօր Երևանում տեղի է ունեցել ‹‹Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցության համագումարը:
Կուսակցության գաղափարական հիմնական սկզբունքները
Որպես ցենտրիզմի առաջադիմական սկզբունքներով առաջնորդվող կուսակցություն նրանք մերժում են գաղափարախոսական բևեռացվածությունը, արմատականությունն ու ծայրահեղականությունը, քաղաքական պայքարի հակամարտային ձևերը, և հանդես ենք գալիս հօգուտ քաղաքական դաշտում գաղափարախոսական չափավորության, համագործակցային և փոխհամաձայնողական մշակույթի արմատավորման։ Իրենց աշխարհայացքի հիմքում որպես սկզբունք ունենալով ազնվությունը, արդարությունը, պատասխանատվությունն ու համոզմունքայնությունը՝ նրանք կտրականապես մերժում են պոպուլիզմն ու պատեհապաշտությունը: Կուսակցության հիմնադիրներից քաղաքագետ Արթուր Ղազինյանը նշեց, որ կուսակցության ստեղծման նպատակն է խթանել Հայաստանում ժողովրդավարական քաղաքական համակարգի կայացումը և նպաստել քաղաքացիական նոր մշակույթի և պետականամետ մտածողության արմատավորմանը: «Մեկ Հայաստան» կուսակցությունը ցենտրիստական ուղղվածություն ունի: Պետության կառավարման կանխատեսելի համակարգը պետք է հիմնվի քաղաքական ուժերի միավորման, սերունդների համերաշխության և ոչ թե ջրբաժանների վրա»,- հայտարարել է կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը:
Դա նշանակում է, որ ըստ նրանց գաղափարախոսության, Հայաստանը չպետք է բաժանվի ժամանակահատվածների, հին ու նորի: Նորաստեղծ կուսակցության անդամները խոստանում են լինել պետության հուսալի և վստահելի գործընկերը թե´ ներքին և թե´ արտաքին քաղաքականության ոլորտում, քանի որ Հայաստանի ներքաղաքական կյանքը և Հայաստանի շուրջ բարդ աշխարհաքաղաքական զարգացումները պահանջում են գիտականորեն հիմնավորված կառավարում: Կուսակցության բոլոր անդամները գիտնականներ են` իրավաբան, քաղաքագետ, կենսաբան, մշակութաբան:
Հիմնադիր համագումարի կազմակերպիչների խումբ.
ԱՐԹՈՒՐ ՂԱԶԻՆՅԱՆ Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Քաղակական գիտությունների թեկնածու, դոցենտ
ՀԱՍՄԻԿ ԵՆԳՈՅԱՆ Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆ Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Մաքուր էներգիա» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ
ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «Մշակույթների երկխոսություն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ
ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Քաղաքական գիտությունների դոկտոր, Քաղաքական գիտությունների միջազգային ընկերակցության անդամ
ԼԻԼԻԹ ՄԻՐԶՈՅԱՆ Իրավաբան, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ
ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ Կենսաբանական անվտանգության միջազգային փորձագետ
ԱՆՆԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Իրավաբանական գիտությունների թեկնածու, Մոնպելյե համալսարանի իրավագիտության դոկտոր
ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ