Վերջին զանգից՝ մինչեւ քննություններ եւ մասնագիտության ընտրություն. Արմդեյլի օմբուդսմեն
Արխիվ«Արմդեյլի օմբուդսմենի» այս հաղորդումը նվիրված է շրջանավարտներին, ինչպես են նրանք պատրաստվում Վերջին զանգին, պետական ավարտական եւ միասնական քննություններին։
Ինչպես է կազմակերպվելու 9-րդ դասարանցիների կենտրոնացված քննությունը հայոց լեզվից, ի՞նչ մտահոգություններ կան միասնական քննությունների գործընթացի հետ կապված։ Մեր թղթակիցը լսել է աշակերտներին, մանկավարժներին, զրուցել կրթության փորձագետի հետ, նրանց կողմից հնչեցրած մտահոգությունների վերաբերյալ կարծիք հարցրել ԳԹԿ տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանից, ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանից։ Բացի շրջանավարտների, նրանց ծնողների, մանկավարժների եւ կրթության ոլորտի ներկայացուցիչների համար արժեքավոր տեղեկատվությունից՝ հաղորդման ընթացքում հոգեբանը պրակտիկ խորհուրդներ է տալիս, թե ինչպես հաղթահարել քննությունների սթրեսը, ինչպես ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում։
Հաճելի դիտում։