ԱԲՌԱԿԱԴԱԲՌԱ․ Ապրիլյան օրեր
ԱրխիվԲարեւ Ձեզ։ Էս անգամ Աբռակադաբդան ամբողջովին նվիրում ենք քաղաքացու օրվան։ Հա, ամեն մեկս մեր ներդրումը պետք ա ունենանք էդ տոնի համար։ Եթե 124 միլլիոն դրամ չունեք, ուրեմն մտածեք, մտածեք ինչ կարող եք անել ՀՀ քաղաքացիների համար։ Ասենք կարող եք ձեր տան անդամներին խոշոր պարգեւավճարներ տալ, հանրօգուտ գործի անունի տակ կսղցնենք, կգնա։ Եթե էդ էլ չեք կարող, դուրս եկեք ձեր բակ, ոնց էլ չլինի, մի տեղ դրոշ դրված կլինի, հա հա, հեղափոխական միտինգներից հետո մի տեղ ոնց էլ չլինի, մնացած կլինի, գտեք էդ դրոշի պատասխանատուին ու հորդրեք, որ աշխատանքից դուրս գա։ Լավ, թեմայից չշեղվենք․ Ուզում եմ հասկանալ էն տրամաբանությունը, թե 124 միլիոն դրամով ինչ կարելի է անել Գործազրկությամբ, անոթեւաններով հարուստ Հայաստանում։ Չէ է, ոնց մտածում եմ, քաղաքացու ֆիկտիվ տոն կազմակերպելուց բացի ավելի լավ բան չեմ կարողնամում մտածել։ Հիմնականում մարդիկ ինձ սխալ են հասկանում․ Ժողովուրդ ջան, իմ դեմքից երեւում ա, որ ես սենց բաներ ասելու համար վճարվու՞մ եմ։ Կամ որ քոմենթներում ինձ բզիկ բզիկ եք անում, մտածում եք ձեր ամեն գրած անեծք ինձ կպնու՞մ ա։
Մրոտ լինելու հետ համաձայն եմ, չեմ առարկում։ Առարկում եմ դպրոցական պատգամավորներին, առարկում եմ իրարամերժ որոշումներն ու ֆանատիզմը քաղաքական դեմքերի նկատմամբ։ Բայց իմ մրոտ լինելը չէ, չեմ առարկում։ Էլի թեմայից շեղվեցինք, վերադառնանք քաղաքացու օրվան։ Ուզում եմ շնորհավորել Հայաստանի հանրապետության էն քաղաքացիներին, ովքեր էդ օրը սովորականի պես արթնանալու են դոմիկներում, ովքեր բանկից եկող զանգերին չեն պատասխանելու։ Ապրիլ ամիսը միշտ տարօրինակ ա եղել էս ազգի համար։ Էս տարին էլ պակաս չէր․ ԱԲՌԱԿԱԴԱԲՌԱ