Գինուն հաղթեցի, կանանց՝ դեռ ոչ. բլից հարցազրույց դատարանի նախագահ Հովսեփ Բեդեւյանի հետ
Exclusive
ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին: Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը։
Թվարկեք ձեր ամենալավ եւ վատ հատկանիշները։
-Լավն այն է, որ պարտաճանաչ եմ, իսկ վատը՝ հիշաչար չեմ:
Հայրական ապտակը թաքուն ծխելու համար եք ստացել, թե...։
– Թաքուն չեմ ծխել:
Առարկա, որն այդպես էլ չսովորեցիք։
-Այդ հարցին կարող եմ պատասխանել մոտավորապես 20 տարի հետո:
Ինչպիսի՞ն էր մանուկ ժամանակ, ի՞նչ չարաճճիություններ էիք անում: Իսկ դպրոցական եւ ուսանողական տարիներին «ռազբոյնիկ» եղե՞լ եք, թե՞ ոչ, աղջկա համար մղվող կռիվներին մասնակցե՞լ եք, կհիշեք մեկ դրվագ։
-Մանուկ ժամանակ ուրախ, առույգ, նպատակասլաց, ուսանողական ժամանակ նույնը, աղջիկների հարցում բախտս բերել է, դեռ կռիվ չեմ արել:
Որպես գեղեցիկը գնահատող մարդ` ի՞նչ եք կարծում` գեղեցկությունը կփրկի աշխարհը։
-Աշխարհը գեղեցկությունն է:
Ձեր կարգախոսը։
-Լինել ազնիվ ինքս իմ հետ:
Ինչի՞ց եք վախենում։
-Չհասցնելուց:
Հայելու առաջ քանի՞ ժամ եք անցկացնում, ունեք նախընտրելի բրենդներ։
-Հայելու առաջ անցկացնում եմ 7-10 րոպե, նախընտրած բրենդներ չունեմ, ունեմ նախընտրած ոճ:
Ու՞մ հանդեպ եք Ձեզ մեղավոր զգում։
-Երբեմն՝ ինքս իմ:
Ձեր հաջողության գաղտնիքը ո՞րն է: Օրինակ` հնարավոր է ինչ-որ թալիսմաններ եք պահում նախնիններից մնացած։
-Թալիսմաններ երբևե չեմ պահել, իսկ հաջողության գաղտնիքը, երբ քեզ գնահատում են:
Ե՞րբ եք ստում։
-Կարիքը լինելու դեպքում:
Ի՞նչն է ձեզ զայրացնում։
-Անարդարությունը:
-Փողը, հարստությունը, պաշտոնները երբեւէ ձեր մեջ որեւէ բան փոխե՞լ են, ազդե՞լ են ձեր վրա։
-Այդ հարցին ճիշտ կլինի պատասխանեն ինձ ճանաչողները:
Հայաստանի պատմության մեջ սիրելի քաղաքական գործիչը ո՞վ է։
-Բոլորը:
20-21-րդ դարի հայտնի մարդկանցից ո՞ւմ հետ կցանկանայիք հանդիպել։
-Եղիշե Չարենցի:
Ձեր կյանքի ամենամեծ սխալը։
-Լեզուներ չսովորելը:
Ձեր վատագույն սովորությունը։
-Ներելը:
Վերջին լսած անեկդոտներից կպատմե՞ք։
-Կժպտամ և կանցնեմ առաջ:
Գուշակների երբեւէ այցելե՞լ եք։
-Առայժմ ոչ:
Ի՞նչ վտանգներ եք կյանքում զգացել եւ հաղթահարել։
-Հաղթահարել եմ կյանքին՝ հարմարվելով կորուստների հետ:
Համաշխարհային հայտնի կանանցից ո՞ւմ գեղեցկությամբ եք հիանում։
-Սիրած էակի։
Լուսանկարներ, հիշողություններ։
-Ժպիտներ....
Ո՞վ է ձեզ կյանքում հիասթափեցրել։
-Կասեի՝ անազնվությունը:
Հուսահատության պահերը ո՞նց եք հաղթահարում։
-Չհուսահատվելով:
Ինչ-որ սկզբունքներ, որոնց ստիպված եք եղել դավաճանել։
-Այսպես պատասխանեմ. երբ սիրտն ու ուղեղը պայքարում են նույն սկզբունքի դեմ, դավաճանում եմ հավասար:
Պատրաստում ենք երջանկություն: Ձեր բաղադրատոմսը։
-Ապրել ազատ:
Ամենաուրախ եւ ամենատխուր օրը։
-Ամենաուրախ օրը մարդու ծնունդն է և ամենատխուրը՝ մահը:
Ինչը կհաղթեր կյանքում հերոսին, թե չլինեին...
-Գինուն հաղթեցի, կանանց՝ դեռ ոչ:
Ձեր խենթություններից։
-Անվախ եմ...։
Ու՞մ կցանկանայիք նմանվել։
-Կցանկանայի մնալ նույնը:
Աշխարհի ամենալավ մարդը ո՞վ է։
-Ովքեր ինձ կյանք են պարգևել:
Կենդանիներ սիրո՞ւմ եք եւ ի՞նչ կենդանու եք ձեզ նմանեցնում։
- Այո սիրում եմ, և քանի որ ազատությունը կյանք արժե, հետևաբար գայլի եմ նմանեցնում:
Ի՞նչ է ընտանիքը ձեզ համար։
-Խաղաղություն:
Ձեր ընտանիքի անդամները ինչի՞ համար են ձեզ նախատում։
-Առայժմ չեմ լսել:
Չասված խոսքեր եղե՞լ են Ձեր կյանքում։ Ուզո՞ւմ եք հիմա` այս հարցազրույցի շրջանակներում, ինչ-որ մեկին մի բան ասել, խոստովանել կամ հայտարարել։
-Հայտարարում եմ, ես ուրախ եմ, որ չունեմ չասված խոսքեր:
Ի՞նչ հոգսեր ունեք։
-Հաղթահարելի:
Ո՞ր մոլախաղում եք անպարտելի։
-Մոլախաղի մեջ հաղթանակն ու պարտությունը հոմանիշներ են:
Զանգ ԲԴԽ-ից...։
-Բաժանորդն անհասանելի է)))))
Խորհրդակցական սենյակում։
-Խղճի դեմ գործարք չկնքել:
Հարց շարքի հաջորդ մասնակցին։
-Վերջին անգամ ե՞րբ եք կյանքում առաջին անգամ մի բան արել։
Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանը Ձեզ հարցնում է՝ որքանով էիք անկեղծ բլից հարցազրույցի հարցերին պատասխանելիս։
-Չանկեղծանալու կարիք չի եղել։
«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են
Ստեփան ՄիքայելյանըԴավիթ Հարությունյանը
Շարքը՝ Ինգա Մարտինյանի