Family portrait. Վահե Էնֆիաջյանի ամենառոմանտիկ օրը եղել է ամուսնության օրը
Արխիվ
Armdaily.am-ը շարունակում է իր «Family portrait» շարքը, որտեղ ներկայացնում ենք հայտնի պետական ու քաղաքական գործիչների ընտանիքների կենսագրությունը, ընտանեկան լուսանկարներ և այլ փաստեր:
Այս շաբաթ մեր հերոսը ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն է:
Ծնվել է 1978 թ. դեկտեմբերի 24-ին: 1996-1998 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։
1999-2005 թվականներին սովորել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ է:
2006 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, ԲՀԿ երիտասարդների միության նախագահ։
2012-2017 թվականներին համամասնական ընտրակարգ եղել է ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր։ 2018 թվականի ապրիլի 2-ին «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակով 10-րդ ընտրական տարածքի ընտրական ցուցակից ընտրվել է ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։
Ամուսանացած է, ունի 3 որդի:
Վահե Էնֆիաջյանը կնոջ՝ Իդայի հետ ծանոթացել է դեռ ուսանողական տարիներին: Հարցազրույցներից մեկում ԱԺ փոխնախագահն ասել է. «Ինձ գրավել է Իդայի տեսակը և հոգին, որը ներդաշնակ է իմ հոգու հետ»:
Վահե Էնֆիաջյանը նաև նշել է, որ իր կինը յուրահատուկ է և առանձնանում է մյուս կանանցից:
Էնֆիաջյանների ընտանիքը առավոտը սկսում է միմյանց բարի օր մաղթելով, իսկ ամեն հանգստյան օրերին սանիկների հետ եկեղեցի են գնում, որը ընտանեկան ավանդույթ է դարձել:
Ինչ վերաբերում է զավակների դաստիարակությանը, ապա Վահե Էնֆիաջյանը հարցազրույցներից մեկում ասել է, որ ուզում է որդիները երկրին պիտանի մարդիկ մեծանան:
«Ինձ համար կարևոր է, որ զավակներս լինն պատասխանատու, արդարամիտ և կրթված: Նրանք հաճախում են նաև տարբեր սպորտաձևերի, քանի որ ունեն սպորտային լավ տվյալներ: այս ամենից բացի միշտ սովորեցնում եմ նրանց, որ կյանքում անհնարին ոչինչ չկա, հարկավոր է միայն ցանկություն և աշխատասիրություն: Ինչպես յուրաքանչյուր հոր, այնպես էլ ինձ համար կարևոր է, որ զավակներս կյանքում տարբերեն չարն ու բարին, լավն ու վատը, և ամեն պատեհ առիթի դեպքում այս մասին զրուցում եմ նրանց հետ»,- ասել է ԱԺ փոխնախագահը:
Կայքերից մեկին տված բլից հարցարզույցում, Վահե Էնֆիաջյանը նշել էր, որ իր թուլությունը և առավելությունը երեխաներն են, իսկ սրբությունը և հպարտությունը՝ ընտանիքը:
Այդ հարցազրույցի պարզ է դառնում նաև, որ Վահե Էնֆիաջյանn ապրում է այնպես, որ չզղջա արարքների համար, չունի ֆոբիաներ, ամենառոմանտիկ օրն էլ՝ ամուսնության օրն է:
ԱԺ նախագահի համար ամենամեծ ուրախությունը թիմային աշխատանքում ձեռքբերված հաջողություներն են, իսկ տխրությունը դա երկու հաջողությունների միջեւ ընկած ժամանակահատվածն է:
Շարքի նախորդ հերոսները՝
Արսեն Թորոսյանի ընտանիքը, Մխիթար Հայրապետյանի ընտանիքը, Արարատ Միրզոյանի ընտանիքը, Ալեն Սիմոնյանի ընտանիքը, Էդմոն Մարուքյանի ընտանիքը, Լենա Նազարյանի ընտանիքը, Սերժ Սարգսյանի ընտանիքը, Գագիկ Ծառուկյանի ընտանիքը, Նիկոլ Փաշինյանի ընտանիքը. Մաս առաջին, մաս երկրորդ