Մահափորձի՞, թե՞ հարձակման նախապատրաստում. կասկածելի գործողություններ Հայկ Մարտիրոսյանի բնակարանի մոտ Իջեցված դրոշներ և սև ժապավեններ. Հայաստանում և Արցախում սգո օրեր են Կյանքն ընկերոջն ու Արցախին նվիրած ծով աչքերով հերոսը. Մխիթար Գալեյանը կդառնար 22 տարեկան  Ծաղիկներ ու մոմեր Սուրմալուի մոտ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի ԱԺ 1-ին նստաշրջանին արտահերթ կերպով հարցը կքննարկվի. Ավինյան Հիմա քննարկում ենք շենք մուտք գործելու հարցը, որ իրականացնենք որոնողական աշխատանքներ. ԱԻ փոխնախարար «Այստեղ եմ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու». Ավինյանը՝ Սուրմալու առևտրի կենտրոնում 2-րդ աղետը կա Հայաստանում, դուք տեղյա՞կ եք. Ավինյանը չլսեց քաղաքացուն և հեռացավ Կա՞ մեղադրյալ Սուրմալուի պայթյունի գործով և ինչո՞ւ են իրավապահները դիմել արտասահմանցի գործընկերներին. մամուլ Ողբերգությունը շատ սթափեցնող էր,ժամանակն է, որ դիմենք ավելի կոշտ քայլերի. Ավինյան Իրավիճակը «Սուրմալու»-ում այս պահին. Ուղիղ Պայթյունի հետեւանքով զոհված հղի կնոջ, նրա 4-ամյա որդու եւ քրոջ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Եղվարդում
Լավագույն տեսանյութերը. Youtube


Պարզաբանում. Ի՞նչ իրավունքներ ունի աշխատողը և ի՞նչ անել, երբ դրանք խախտվում են

Պարզաբանում
«Պարզաբանում» շարքի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք աշխատողների իրավունքներին, ի՞նչ իրավունքներ ունի աշխատողը, որ իրավունքներն են ամենաշատը խախտվում, ինչպե՞ս վերականգնել դրանք, ի՞նչ կետերի ուշադրության դարձնել աշխատանքային պայմանագրերում։
 
Ինչ իրավունքներ ունի աշխատողը
 
Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային հարաբերությունները կարգավորող հիմնական օրենքը ՀՀ աշխատանքային օրենսգիրքն է:
Աշխատողների իրավունքներից խոսելիս նախ պետք է հասկանալ, թե ովքեր են համարվում աշխատողներ և ինչպիսի բնորոշում է տրված ՙաշխատող՚ հասկացությանը օրենսդրի կողմից:
 
Օրենսդիրը սահմանում է, որ աշխատողը օրենքով սահմաված որոշակի տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:
 
ՀՀ աշխատանքային օրենսգրքի  համաձայն աշխատողները Հայաստանի Հանրապետությունում ունեն հետևյալ իրավունքները.
 
• աշխատանքի  ազատորեն ընտրության, աշխատանքային ունակությունները տնօրինելու իրավունք,
• հարկադիր աշխատանքի բացառման և ցանկացած բնույթի բռնություններից պաշտպանության իրավունքը,
• աշխատանքային հարաբերություններում իրավահավասարության, աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարության իրավունքը,
• աշխատանքային արդարացի պայմանների ապահովման իրավունք ներառյալ՝ անվտանգության ապահովման, հիգիենայի բավարար պայմանների և հանգստի իրավունք,
• աշխատանքի արդարցի վարձատրության իրավունք,
• աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության համար ազատորեն միավորվելու իրավունք ներառյալ՝ արհեստակցական  միություններ ստեղծելու կամ դրանց անդամագրվելու իրավունք,
• աշխատանքային հարաբերությունների կայունության իրավուն:
 
Հարկ է նշել նաև, որ պետությունն ապահովում է աշխատանքային իրավունքների իրականացումը ՀՀ աշխատանքային օրենսգրքի և այլ օրենքների դրույթներին համապատասխան: Աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար: 
 
Աշխատողի որ իրավունքներն են ամենաշատը խախտվում,  ինչպես վերականգնել դրանք
 
Աշխատանքային հարաբերություններում ամենախոցելի կողմը հանդիսանում է աշխատողը, չնայած նրան, որ օրենսդիրը աշխատողների իրավունքների պաշտպանության ապահովման համար սահմանել է մի շարք երաշխիքներ:
Գործատուները շատ հաճախ օգտվելով այն հանգամանքից, որ աշխատողները չեն տիրապետում իրենց իրավունքներին, կոպտորեն խախտում են դրանք:
 
Գործատուները խախտելով օրենքը աշխատողների հետ՝ առանց աշխատանքային պայմանագրի կնքման մտնում են աշխատանքային հարաբերությունների մեջ: Աշխատանքային պայմանագիրը աշխատողի և գործատուի համաձայնությունն է, որով կողմերը երկուստեք ձեռք են բերում իրավունքներ և ստանձնում պարտականությունները: Աշխատանքային պայմանագրի առկայությունը պարտադիր է աշխատանքային հարաբերությունների մասնակիցների համար:
 
Շատ հաճախ գործատուների կողմից խախտվում է փորձաշրջան անցնող աշխատողների իրավունքները: Փորձաշրջան անցնող աշխատողը ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են ՀՀ աշխատանքային օրենսգրքով, այլ օրենքներով և աշխատանքային պայմանագրով:
 
Գործատուները պարտավոր են կնքել աշխատանքային պայմանագիր փորձաշրջան անցնող աշխատողների հետ, ընդ որում օրենսդիրը սահմանում է, որ աշխատանքային պայմանագրում փորձաշրջանի նախատեսման դեպքում դրա առավելագույն ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել (օրենքով նախատեսված դեպքերում կարող է սահմանվել փորձաշրջան մինչև վեց ամիս ժամկետով):
 
Շատ հաճախ գործատուների կողմից խախտվուն են աշխատողների հանգստի, մասնավորապես ամենամյա արձակուրդի իրավունքը: Նշենք, որ ամենամյա արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը:
 
Գործատուները խախտում են աշխատողների իրավունքները  նաև այն դեպքում, երբ պարտադրում են աշխատողներին օրենքով սահմանված աշխատաժամանակից ավել ժամանակահատվածով աշխատել: ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է աշխատաժամանակի հստակ տևողություը:
 
Այսպես, աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից: Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքով, օրենքով, պայմանագրով նախատեսված դեպքերի: Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից:
 
Մեր իրականությունում հաճախ են հանդիպում դեպքեր, երբ գործատուները խախտելով աշխատողների իրավունքները, չեն վճարում վերջիններիս կատարված աշխատանքի դիմաց կամ վճարում են օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ:
Անդրադառնալով այս խնդրին նշենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն՝ աշխատավարձը օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է: 
 
Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվում է 55 000 ՀՀ դրամ:
Աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը և գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց տրված լրացուցիչ աշխատավարձը:
 
Հիմնական աշխատավարձը օրենքով կամ պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար սահմանված վարձատրության չափն է, իսկ լրացուցիչ աշխատավարձը հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումներն են:
 
Գործատուները պարտավոր են յուրաքանչյուր ամիս հաշվարկել և մինչև հաջորդ ամսվա 15-ը աշխատողին վճարել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից ոչ ցածր  աշխատավարձ:
 
Աշխատողների իրավունքների խախտման համար, որպես  հիմք կարող է հանդիսանալ ինչպես աշխատողների կողմից իրենց աշխատանքային իրավունքների չիմացությունը, այնպես էլ ոչ բարեխիղճ գործատուների կողմից այդ իրավունքների չարաշահման հակվածությունը:
Աշխատողները իրենց խախտված աշխատանքային իրավունքները վերականգնելու նպատակով կարող են դիմել դատական պաշտպանության:
 
 
Ինչ կետերի ուշադրություն դարձնել աշխատանքային պայմանագրերում
 
Աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը:
 
Գրավոր աշխատանքային պայմանագիրը, ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի պետք է կնքվի երկու օրինակից և նրանում պետք է նշվեն հետևյալ պարտադիր կետերը.
 
• աշխատանքային պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը,
• աշխատողի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը,
• կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը,
• կառուցվածքային ստորաբաժանումը (դրա առկայության դեպքում),
• աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը,
• պաշտոնի անվանումը և (կամ) աշխատանքային գործառույթները,
• հիմնական աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը,
• աշխատողներին սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և այլն,
• աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը (անհրաժեշտության դեպքում),
• փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի տևողությունը և պայմանները,
• աշխատաժամանակի ռեժիմը՝ աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի կրճատ տևողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ,
• ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) և տևողությունը,
• կողմերի համաձայնությամբ գրավոր աշխատանքային պայմանագրում կարող են ներառվել նաև այլ պայմաններ:
 
Աշխատանքային պայմանագիր կնքելիս, պետք է ուշադրություն դարձնել վերը նշված յուրաքանչյուր կետին: Անհրաժեշտության դեպում, երբ աշխատանքային պայմանագրում առկա են անհասկանալի ձևակերպումներ, ապա գործատուի հետ պետք է հստակեցնել դրանք: Աշխատանքային պայմանագիր կնքելիս, աշխատողը պետք է համուզված լինի, որ այն համապատախանում է օրենքի պահանջներին և նրանում սահմանված կետերը չեն խախտում իր իրավունքները:
 
Վերոնշյալ կետերից առանձնացնենք մի քանիսը, որոնց առավել ուշադիր պետք է լինել աշխատանքային պայմանագիր կնքելիս:
Այսպես, աշխատողը պետք է համոզված լինի, որ աշխատանքային պայմանագիր կնքում է դրա համար իրավասու անձի հետ: Աշխատանքային պայմանագրում հստակ նշված են աշխատողի պաշտոնը և/կամ աշխատանքային գործունեությունը, աշխատավարձի չափը, աշխատաժամանակի ռեժիմը, ամենամյա արձակուրդի տեսակը, աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը, ինպես նաև եթե աշխատանքային պայմանագրով սահմանված է փորձաշրջան, ապա փորձաշրջանի տևողությունը և պայմանները :

Հարցերին պատասխանեց «Արատտա քընսալթինգ» ՍՊԸ-ի ավագ իրավախորհրդատու Սաթենիկ Վարդանյանը:
 
«Պարզաբանում» շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել էինք՝ 
Շիրակի մարզպետը՝ ռումբի տեղադրման վերաբերյալ կեղծ ահազանգերի մասին
Լուրեր են տարածվում, որ գիշերային ժամերին Արցախից ռազմական տեխնիկա է դուրս բերվում․ քաղաքագետ
Հայ ժողովուրդն այսօր ապրում է նոր համազգային ցավ ու կսկիծ․ Արցախի ԱԺ նախագահ
Աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում․ ԱԻՆ մամուլի խոսնակ
Պայթյունի հետևանքով զոհված Վարդան Քոչարյանը «ՍիրՔոչար» բրենդի հիմնադիր Սիրանուշ Քոչարյանի հայրն է
Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Հայաստանում սգո օրերի կապակցությամբ Լիտվայի դեսպանատանը տեղադրված դրոշն իջեցվել է
Մահափորձի՞, թե՞ հարձակման նախապատրաստում. կասկածելի գործողություններ Հայկ Մարտիրոսյանի բնակարանի մոտ
ՊՆ-ն հայտարարել է վառելիքաքսուքային նյութերի պահպանման և մատակարարման ծառայությունների գնման մրցույթ
Թուրքիայի Հանրապետությունում առաջին անգամ հայ է նշանակվել վարչական շրջանի ղեկավար
Իջեցված դրոշներ և սև ժապավեններ. Հայաստանում և Արցախում սգո օրեր են
Ինչպես ասում են՝ նի նադո լյա-լյա
ՔԿ-ի հորդորը քաղաքացիներին՝ «Սուրմալու» ԱԿ-ից ձեռք բերված և չօգտագործված հրավառության նյութերը և պարագաները ներկայացնել Ոստիկանություն
«Հայաստան» դաշինքը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին
Սգի օրը նույնիսկ սրանց չի խանգարում սկսել քարոզարշավ. Վահան Բաբայան
Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել
Իրենք Հայաստան պայթուցիկ նյութերի ամենախոշոր ներմուծողներից ու արտադրողներից մեկն են. Լևոն Գալստյան
Կյանքն ընկերոջն ու Արցախին նվիրած ծով աչքերով հերոսը. Մխիթար Գալեյանը կդառնար 22 տարեկան 
Ավինյանը հիմար չէ, որ համազգային ողբերգության էպիկենտրոնում հայտարարեր քաղաքապետի թեկնածու լինելու մասին․ Ղազինյանը
Արցախում՝ «Բերդունց բաղ» կոչվող ջրամբարում 16-ամյա երեխա է ջրախեղդ եղել․ Արցախի ՔԿ
Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել
«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են
Ռուսաստանն Անկարային C-400-ի նոր խմբաքանակ կուղարկի
ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ
Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս
Անկարա է այցելել Մալայզիայի թագավոր Աբդուլլահ Ռիյաթուդդին Ալ-Մուստաֆա Բիլլահ Շահը
Ծաղիկներ ու մոմեր Սուրմալուի մոտ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի
Պայթյունի հետևանքով բուժհաստատություն տեղափոխված 5 քաղաքացի դեռ շարունակում է բուժում ստանալ
Սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է․ Սենոր Հասրաթյան
Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր
ԱԺ 1-ին նստաշրջանին արտահերթ կերպով հարցը կքննարկվի. Ավինյան
Հիմա քննարկում ենք շենք մուտք գործելու հարցը, որ իրականացնենք որոնողական աշխատանքներ. ԱԻ փոխնախարար
«Այստեղ եմ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու». Ավինյանը՝ Սուրմալու առևտրի կենտրոնում
47-ամյա կնոջ սպանության գործով 3 անձ կալանավորվել է
2-րդ աղետը կա Հայաստանում, դուք տեղյա՞կ եք. Ավինյանը չլսեց քաղաքացուն և հեռացավ
Կա՞ մեղադրյալ Սուրմալուի պայթյունի գործով և ինչո՞ւ են իրավապահները դիմել արտասահմանցի գործընկերներին. մամուլ
Ողբերգությունը շատ սթափեցնող էր,ժամանակն է, որ դիմենք ավելի կոշտ քայլերի. Ավինյան
Կենտրոն վարչական շրջանի որոշ մասերում գազամատակարումը դադարեցվել է
Մետրոպոլիտենում գրանցվել է երթեւեկության գրաֆիկի խախտում
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
Արդարադատության նախարարությունը նախագծով առաջարկում է փոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը
Իրավիճակը «Սուրմալու»-ում այս պահին. Ուղիղ
Իրանում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Արցախի ԱԺ նախագահը Երևանում քննարկել է տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը
Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան. Գոռ Աբրահամյան
Պայթյունի հետեւանքով զոհված հղի կնոջ, նրա 4-ամյա որդու եւ քրոջ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Եղվարդում
Սուսաննա Հակոբյանը՝ Զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ
Վայք-Զեդեա ավտոճանապարհին գազատար ավտոմեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է
Օրվա աստղագուշակ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™