Ծույլ եմ, վատատես, միշտ ուշանում եմ, համեղ ուտեստներ չեմ կարողանում պատրաստել, բլից հարցազրույց դատավոր Աննա Փիլոսյանի հետ
Արխիվ
ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին:
Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանը։
Մանկության չիրականացած եւ իրականացած երազանքը։
-Կարմիր բարձրակրունկ կոշիկներ ունենալը /իրականացված/, պարուհու ձախողած կարիերան /չիրականացված/:
Երկրապագուներ։
-Եղել են…
Իսկական տղամարդը։
-Իմ կողքին:
Խենթություններ Ձեզ համար արված կամ Ձեր կողմից արված։
-Խենթություններն ինձ բնորոշ չեն /ցավոք/:
Օմբուդսմենը տնից է, իրավունքները ոտնահարելիս երեխաները դիմո՞ւմ են ձեր ամուսնուն՝ Ռուբեն Մելիքյանին։
-Պատահում է, ամեն ինչ ավարտվում է «դեմոկրատիա» անելով՝ հարցի քննարկմամբ, ելույթներ ունենալով և քվեարկմամբ, հազվադեպ հօգուտ ինձ:
Աննա Փիլոսյանը՝ խոհանոցում, ի՞նչ եք սիրում պատրաստել, ինչ չեք կարող պատրաստել։
-Խոհանոցը իմ տիրույթը չէ: Թեև պատրաստել չեմ սիրում, բայց դա անում եմ գրեթե ամեն օր, միշտ չէ, որ հաջող: Չեմ կարող պատրաստել խմորի հետ կապված ուտեստներ:
Դեպրեսիան հաղթահարելու լավագույն միջոցը՝ շոփինգ, շոկոլադ, կարաոկե…։
-Շոփինգ, շոփինգ, համեղ ուտեստներ՝ պատրաստված ուրիշների կողմից:
Ամենաթանկ նվերը, որը ստացել եք։
-Երեխաներս
Նախընտրելի բրենդներ։ Ձեր զգեստապահարանը։
-Նախընտրելի բրենդեր չկան, կարևորը հարմարավետությունն է:Իմ զգեստապահարանը միշտ համալրվելու կարիք ունի:
Օրվա հարցը՝ ինչ հագնել...
-Երբեք չունի գոհացնող պատասխան:
Ո՞վ է լավ իրավաբան՝ դուք, թե ձեր ամուսինը։
-Պատմությունն այդ մասին լռում է: Դե լավ՝ ամուսինս:
Ճակատագիր կա՞, թե մարդը ինքն է որոշում ինչպես ապրել: Ձեր դեպքում ինչպե՞ս էր:
-Ճակատագիր կա, բայց ամեն ինչ չէ, որ նրա ձեռքերում է: Իմ դեպքում կարծում եմ՝ ճակատագիրը տվել է հնարավորություններ, որոնք այս կամ այն չափով հաջողել կամ ձախողել եմ:
7 ածականով բնութագրեք ձեզ։
-Բարձրահասակ, ժպտերես, համբերատար, հոգատար, ազնիվ, /բացասականների մասին կլռեմ/:
Ընկերուհիներ ունե՞ք
-Խիստ սակավաթիվ:
Աննա Կարենինա, թե Մոխրոտիկ...ո՞ւմ եք ձեզ նմանեցնում։
-Մոխրոտիկ:
Ձեր կյանքի հեքիաթը:
-Դեռ առջևում է:
Ինչո՞վ եք դուք տարբերվում մյուս կանանցից եւ դատավորներից։
-Չգիտեմ, օբյեկտիվ պատասխանի համար կողքից հայացք է պետք:
Բամբասանք ձեր մասին։ Հարեւաններն ինչ են ասում։
-Հարևաններից բամբասանքներ չեմ լսել, իսկ մնացածն արժանի չեն հիշատակման:
Ամենաշատը ի՞նչ թեմաներով եք ստիպված լինում սուտ ասել կամ խաբել ինչ-որ մեկին:
-Չեմ ստում, գոնե չափահաս կյանքում, երբեմն իրականությունը թաքցնում կամ դրա մասին լռում եմ:
Երբեւէ ամաչե՞լ եք ինչ-որ Ձեր արածի կամ ասածի համար:
-Հազվադեպ, բայց ամաչել եմ:
Առավելություններ եւ թերություններ:
-Առավելությունները՝ բարի եմ, հանդուրժող, համբերատար, ինչը միևնույն ժամանակ թերություն եմ համարում, նպատակասլաց, մարդասեր:
Թերությունները՝ ծույլ եմ, ավելի ճիշտ՝ ոչ բավարար աշխատասեր, վատատես եմ, ժամանակի զգացողություն չունեմ, միշտ ուշանում եմ, համեղ և բազմատեսակ ուտեստներ չեմ կարողանում պատրաստել:
Անկեղծ ասած… ։
-Հանգստի կարիք ունեմ։
Ո՞ւմ եք սիրում։
-Մարդկանց
Ու՞մից եք դժգոհ։
-Ինձնից։
Երբ զայրանում եք։
-Զայրանում եմ հազվադեպ, բայց եթե, ավելի լավ է հեռու մնալ…։
Երբ զարմանում եք...։
-Նմանվում եմ երեխայի:
Դեր, որ երբեք չէիք խաղա։
-Մանկասպանի:
Հիասթափվում եւ հուսահատվում եք...։
-Հուսահատվել՝ երբեք, հիասթափվել՝ հաճախ։
Հավատում եք... ։
-Սիրուն, ընտանիքին, ընկերությանը, արդարությանը, ազնվությանը իմ և գործընկերներիս կողմից իրականացվող արդարադատությանը…։
Ֆոբիաներ։
-Շներից և օձերից եմ վախենում
Հոգսեր։
-Շատ՝ հաճելի և ոչ այնքան։
Արտասվում եք, երբ...։
-Որքան մեծանում եմ, այնքան առիթները շատանում են:
Երբեւէ Ձեր սուրճի բաժակը նայե՞լ են, գուշակների այցելե՞լ եք:
-Ոչ /լեզուս կծելով/:
Ընտանիքում վիճաբանությունները իրավական թեմաներո՞վ են, թե՞ աղբը թափել, առեւտուր անել, ուտելիք սարքել, վերնաշապիկ արդուկել...։
-Եվ ոչ միայն։
Զանգ ԲԴԽ-ից։
-Կարծում եմ՝ չի սպասվում:
Խորհրդակցական սենյակում։
Աշխատանքի ամենահետաքրքիր, ամենադժվար ու ամենահաճելի հատվածը միաժամանակ:
Հարց շարքի հաջորդ անդամին։
-Որքանով էիք անկեղծ բլից հարցազրույցի հարցերին պատասխանելիս
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Օհանյանը Ձեզ հարցնում է՝ Ձեր կյանքի ամենահիշարժան օրը։
-Ամենահիշարժան ակնթարթները երեխաներիս ծնունդն է։
«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են
Ստեփան ՄիքայելյանըԴավիթ Հարությունյանը
Շարքը՝ Ինգա Մարտինյանի