Մահափորձի՞, թե՞ հարձակման նախապատրաստում. կասկածելի գործողություններ Հայկ Մարտիրոսյանի բնակարանի մոտ Իջեցված դրոշներ և սև ժապավեններ. Հայաստանում և Արցախում սգո օրեր են Կյանքն ընկերոջն ու Արցախին նվիրած ծով աչքերով հերոսը. Մխիթար Գալեյանը կդառնար 22 տարեկան  Ծաղիկներ ու մոմեր Սուրմալուի մոտ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի ԱԺ 1-ին նստաշրջանին արտահերթ կերպով հարցը կքննարկվի. Ավինյան Հիմա քննարկում ենք շենք մուտք գործելու հարցը, որ իրականացնենք որոնողական աշխատանքներ. ԱԻ փոխնախարար «Այստեղ եմ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու». Ավինյանը՝ Սուրմալու առևտրի կենտրոնում 2-րդ աղետը կա Հայաստանում, դուք տեղյա՞կ եք. Ավինյանը չլսեց քաղաքացուն և հեռացավ Կա՞ մեղադրյալ Սուրմալուի պայթյունի գործով և ինչո՞ւ են իրավապահները դիմել արտասահմանցի գործընկերներին. մամուլ Ողբերգությունը շատ սթափեցնող էր,ժամանակն է, որ դիմենք ավելի կոշտ քայլերի. Ավինյան Իրավիճակը «Սուրմալու»-ում այս պահին. Ուղիղ Պայթյունի հետեւանքով զոհված հղի կնոջ, նրա 4-ամյա որդու եւ քրոջ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Եղվարդում
Լավագույն տեսանյութերը. Youtube


Պարզաբանում. Ինչպե՞ս հիփոթեքով բնակարան ձեռք բերել

Արխիվ
«Պարզաբանում» շարքի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք հիփոթեքով բնակարան ձեռք բերելուն, ի՞նչ է անհրաժեշտ հիփոթեքով բնակարան գնելու համար, ովքե՞ր կարող են դիմել, որո՞նք են նվազագույն տոկոսադրույքները, ի՞նչ պայմաններ, պահանջնեև կան, օրինակ՝ շահառուների տարիքային ցենզ, գրանցված աշխատավարձի եւ եկամտահարկի չափ, նվազագույն գումարի առկայություն եւ այլն։
Վերջին տարիներին ակնհայտ կերպով նկատվում է հիփոթեքային շուկայի ակտիվության բարձրացում, ինչն իր ազդեցությունն է ունենում ՀՀ տնտեսության վրա: Նշված ակտիվության պատճառները, դրսևորման ձևերը և հետևանքները կփորձենք հակիրճ կերպով ներկայացնել այս նյութում. կքննարկենք Վարկատու Կազմակերպությունների /այսուհետ՝ ՎԿ/ կողմից կիրառվող հիփոթեքային վարկավորման քաղաքականությունը, վերջիններիս կողմից առաջարկվող Սեփական Ռեսուրսների /այսուհետ՝ ՍՌ/ և ՀՀ-ում գործող հիփոթեքային վարկավորման պետական ծրագերի կողմից առաջարկվող Ծրագրային Ռեսուրսների /այսուհետ՝ ԾՌ/ տարբերություններն ու առավելությունները:
 
1. Ի՞նչ է անհրաժեշտ հիփոթեքով բնակարան գնելու համար.
 
- գրանցված եկամտի առկայություն,
• ԾՌ - որպես եկամտի աղբյուր ՎԿ-ները առաջնահերթություն են տալիս նվազագույնը վերջին 6 ամսվա ընթացքում գրանցված աշխատող համարվող ֆիզիկական անձանց կամ գրանցված գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի պաշտոնական եկամուտները. Ֆիզիկական անձանց համար զուտ ստացվող աշխատավարձի չափ, իսկ անհատ ձեռնարկատերերի համար հարկային հաշվետվություններում արտացոլվող եկամուտների և փաստացի կատարվող ծախսերի դրական տարբերությունը /շահույթ/:
• ՍՌ – ի տարբերություն ծրագրային վարկավորմանը՝ սեփական ռեսուրսներով վարկավորման դեպքում, վերոշարադրյալ կերում նշված եկամուտներից բացի ՎԿ-ները որպես երկրորդային հաճախ որպես նաև առաջնային եկամուտ հաշվի են առնում ինքնագործունեությամբ զբաղվող անձանց չհայտարարագրված եկամուտները, ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող իրական շահույթը, ստացվող միջազգային փոխանցումները /transfer/, և համանման այլ եկամուտներ, որոնք չեն հայտարարագրվում և չեն փաստաթղթավորվում:
 
- դրական կամ չեզոք վարկային պատմություն,
• Հիփոթեքային վարկավորման դեպքում ՎԿ-ները խիստ ուշադրություն են դարձնում Վարկառուի վարկային պատմությանը և նախապատվություն են տալիս դրական վարկային պատմություն ունեցող Վարկառուներին, քան չեզոք վարկային պատմություն ունեցողներին, քանի որ թեկուզև կարճատև դրական վարկային պատմությունը խոսում է Վարկառուի՝ երկարաժամկետ կտրվածքով վճարային պարտավորություններ սպասարկելու ունակության և հոգեբանորեն պատրաստակամ լինելու մասին:  
 
- կանխավճար /ըստ պահանջի/,
• Հիփոթեքային վարկավորման տևական ժամանակ արդիական է եղել գույքի գնահատված արժեքի սովորաբար 30% կանխավճարի ինստիտուտը, որը վարկային պարտավորության ապահովվածությունը բարձրացնելուց զատ ունի հոգեբանական գործառույթ. Հիփոթեքային վարկավորման ժամանակ Վարկառուն ևս սեփական միջոցներով մասնակցում է անշարժ գույքի ձեռքբերման գործընթացին և կրում է այլ կորցնելու որոշակի ռիսկ և դրանից բխող պատասխանատվությունը:
• 2016 թվականից սկսած ի հայտ եկավ երկրորդ անշարժ գույքի գրավադրման ինստիտուտը, որի պարագայում, սակայն, պահպանվեց անշարժ գույքի գնահատված արժեքի 10% կանխավճարը՝ վերը նշված հոգեբանական գործոնի պահպանման նպատակով: 
• 2016 թվականից կառուցապատող ընկերություններից ձեռքբերվող բնակարանների և անհատական բնակելի տների կառուցման հանդեպ հարկային քաղաքականության փոփոխումը և 2018 թվականից անշարժ գույքի շուկայում պահանջարկի ավելացման հետևանքով իրացվելիության բարձրացումը հանգեցրեցին ՎԿ-ների կողմից կանխավճարները մինչև 5% նվազեցնելուն, ինչպես նաև <<կանխավճարի ապահովագրություն>> ֆինանսական գործիքը կիրառելուն:
 
2. Ովքե՞ր կարող են դիմել.
- ՀՀ չափահաս ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ընթացքում չեն հասնի թոշակային տարիքին.
• Բնականաբար ՀՀ տարածքում հիփոթեքային վարկավորման շրջանակում անշարժ գույքի ձեռքբերումն իրականացվում է այնտեղ մշտական բնակություն հաստատելու նպատակով, ուստի օրինաչափ է ՎԿ-ների պահանջը՝ Վարկառուի՝ ՀՀ ռեզիդենտ լինելու վերաբերյալ:
 
3. Որո՞նք են տոկոսադրույքները, սահմանաչափերն ու ժամկետները.
- Սեփական ռեսուրսներ - ,
• ՍՌ հիփոթեքային վարկավորման ժամանակ շուկայում ՎԿ-ների կողմից առաջարկվող տոկոսադրույքները տատանվում են 8%-ից 18%-ի սահմաններում, վարկավարման ժամկետը տատանվում է 120-360 ամիս ժամկետներով, իսկ տրամադրվող վարկի գումարը հասնում է մինչև 150 000 000 /մեկ հարյուր հիսուն միլիոն/ ՀՀ դրամի: 
 
- ԲՆԱԿԱՐԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ - ,
• ԲԵ ծրագրային վարկավորան ժամանակ շուկայում ՎԿ-ների կողմից առաջարկվող տոկոսադրույքները տատանվում են 2.8%-ից մինչև 7.5%-ի սահմաններում, վարկավորման ժամկետը տատանվում է 120-240 ամիս ժամկետներով, իսկ տրամադրվող վարի գումարը կազմում է 22 500 000 /քսաներկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամից մինչև 27 750 000 /քսանյոթ միլիոն յոթ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ: 
 
- ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ - ,
• ԱՀԸ ծրագրային վարկավորման ժամանակ շուկայում ՎԿ-ների կողմից առաջարկվող տոկոսադրույքները տատանվում են 10.8%-ից մինչև 13%-ի սահմաններում, վարկավորման ժամկետը տատանվում է 120-240 ամիս ժամկետներով, իսկ տրամադրվող վարկի գումարը կազմում է 20 000 000 /քսան միլիոն/ ՀՀ դրամից մինչև 25 000 000 /քսանհինգ միլիոն/ ՀՀ դրամ:
 
4. Ի՞նչ պայմաններ և/կամ պահանջներ կան.
- Ծրագրային վարկավորման դեպքում սահմանվում է ակնկալվող վարկի ամսեկան մարումներ և վարկառուի ու համավարկառուների ամսեկան զուտ եկամուտ առավելագույն հարաբերակցության չափ, որը սովորաբար տատանվում է 30%-ից 40%-ի սահմաններում, 
 
- Ծրագրային վարկավորման դեպքում սահմանվում է նաև ակնկալվող վարկի ամսեկան մարումներ գումարած վարկառուի ու համավարկառուների ընդհանուր պարտքային վճարումներ և վարկառուի ու համավարկառուների ամսեկան զուտ եկամուտ առավելագույն հարաբերակցության չափ, որը սովորաբար տատանվում է 40%-ից 50%-ի սահմաններում,
 
- Սեփական ռեսուրսներով վարկավորման դեպքում հաշվարկներն իրականացվում են նվազագույն սպառողական զամբյուղի հիման վրա, ինչը ենթադրում է, որ ակնկալվող վարկի ամսեկան մարումները վարկառուի և համավարկառուների ընդհանուր պարտքային վճարումների և վարկառուի, վերջինիս ընտանիքի անդամների և համավարկառուների համար հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղին հատկացումների հետ միասին չպետք է գերազանցեն վարկառուի և համավարկառուների ամսեկան զուտ եկամտի չափը, 
 
5. Ինչպիսի՞ պետական աջակցություն կա հիփոթեքային վարկավորման շուկայում.
- Բացի նյութում ներկայացված հիփոթեքային վարկավորման պետական ծրագրերից պետական հովանավարչության ձև է նաև ՀՀ Կառավարության 05.10.2017թ-ի թիվ 1321-Ն որոշումը, համաձայն որի՝ կառուցապատող ընկերություններից բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ստացված հիփոթեքային վարկերի դիմաց վարկառուի և համավարկառուների կողմից վճարված տոկոսագումարները մասնակի ենթակա են վերադարձման՝ վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից ՀՀ Պետական Բյուջե վճարված եկամտային հարկի գումարներից վերադարձման միջոցով:
 
Ամփոփելով վերը շարադրվածը և ՀՀ հիփոթեքային շուկայի ներկայիս իրավիճակի դիտարկումները՝ կարելի է փաստել, որ ծրագրային ռեսուրսներով վարկավորումը ներկայումս շատ ավելի մեծ տարածում ունի, քանի որ առավել շահավետ է, իսկ պետական նպաստավոր աջակցության շնորհիվ նախորդ տարիների համեմատ դարձել է ավելի մատչելի ազգաբնակչության համար:
 
Հարցերին պատասխանել է «Արատտա Քընսալթինգ» ՍՊԸ Իրավական սպասարկման խմբի կորպորատիվ և պայմանագրային բաժնի ղեկավար Նշան Խաչատրյանը։ 
 
«Պարզաբանում» շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել էինք՝ 
 
Շիրակի մարզպետը՝ ռումբի տեղադրման վերաբերյալ կեղծ ահազանգերի մասին
Լուրեր են տարածվում, որ գիշերային ժամերին Արցախից ռազմական տեխնիկա է դուրս բերվում․ քաղաքագետ
Հայ ժողովուրդն այսօր ապրում է նոր համազգային ցավ ու կսկիծ․ Արցախի ԱԺ նախագահ
Աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում․ ԱԻՆ մամուլի խոսնակ
Պայթյունի հետևանքով զոհված Վարդան Քոչարյանը «ՍիրՔոչար» բրենդի հիմնադիր Սիրանուշ Քոչարյանի հայրն է
Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Հայաստանում սգո օրերի կապակցությամբ Լիտվայի դեսպանատանը տեղադրված դրոշն իջեցվել է
Մահափորձի՞, թե՞ հարձակման նախապատրաստում. կասկածելի գործողություններ Հայկ Մարտիրոսյանի բնակարանի մոտ
ՊՆ-ն հայտարարել է վառելիքաքսուքային նյութերի պահպանման և մատակարարման ծառայությունների գնման մրցույթ
Թուրքիայի Հանրապետությունում առաջին անգամ հայ է նշանակվել վարչական շրջանի ղեկավար
Իջեցված դրոշներ և սև ժապավեններ. Հայաստանում և Արցախում սգո օրեր են
Ինչպես ասում են՝ նի նադո լյա-լյա
ՔԿ-ի հորդորը քաղաքացիներին՝ «Սուրմալու» ԱԿ-ից ձեռք բերված և չօգտագործված հրավառության նյութերը և պարագաները ներկայացնել Ոստիկանություն
«Հայաստան» դաշինքը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին
Սգի օրը նույնիսկ սրանց չի խանգարում սկսել քարոզարշավ. Վահան Բաբայան
Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել
Իրենք Հայաստան պայթուցիկ նյութերի ամենախոշոր ներմուծողներից ու արտադրողներից մեկն են. Լևոն Գալստյան
Կյանքն ընկերոջն ու Արցախին նվիրած ծով աչքերով հերոսը. Մխիթար Գալեյանը կդառնար 22 տարեկան 
Ավինյանը հիմար չէ, որ համազգային ողբերգության էպիկենտրոնում հայտարարեր քաղաքապետի թեկնածու լինելու մասին․ Ղազինյանը
Արցախում՝ «Բերդունց բաղ» կոչվող ջրամբարում 16-ամյա երեխա է ջրախեղդ եղել․ Արցախի ՔԿ
Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել
«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են
Ռուսաստանն Անկարային C-400-ի նոր խմբաքանակ կուղարկի
ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ
Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս
Անկարա է այցելել Մալայզիայի թագավոր Աբդուլլահ Ռիյաթուդդին Ալ-Մուստաֆա Բիլլահ Շահը
Ծաղիկներ ու մոմեր Սուրմալուի մոտ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի
Պայթյունի հետևանքով բուժհաստատություն տեղափոխված 5 քաղաքացի դեռ շարունակում է բուժում ստանալ
Սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է․ Սենոր Հասրաթյան
Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր
ԱԺ 1-ին նստաշրջանին արտահերթ կերպով հարցը կքննարկվի. Ավինյան
Հիմա քննարկում ենք շենք մուտք գործելու հարցը, որ իրականացնենք որոնողական աշխատանքներ. ԱԻ փոխնախարար
«Այստեղ եմ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու». Ավինյանը՝ Սուրմալու առևտրի կենտրոնում
47-ամյա կնոջ սպանության գործով 3 անձ կալանավորվել է
2-րդ աղետը կա Հայաստանում, դուք տեղյա՞կ եք. Ավինյանը չլսեց քաղաքացուն և հեռացավ
Կա՞ մեղադրյալ Սուրմալուի պայթյունի գործով և ինչո՞ւ են իրավապահները դիմել արտասահմանցի գործընկերներին. մամուլ
Ողբերգությունը շատ սթափեցնող էր,ժամանակն է, որ դիմենք ավելի կոշտ քայլերի. Ավինյան
Կենտրոն վարչական շրջանի որոշ մասերում գազամատակարումը դադարեցվել է
Մետրոպոլիտենում գրանցվել է երթեւեկության գրաֆիկի խախտում
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
Արդարադատության նախարարությունը նախագծով առաջարկում է փոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը
Իրավիճակը «Սուրմալու»-ում այս պահին. Ուղիղ
Իրանում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Արցախի ԱԺ նախագահը Երևանում քննարկել է տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը
Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան. Գոռ Աբրահամյան
Պայթյունի հետեւանքով զոհված հղի կնոջ, նրա 4-ամյա որդու եւ քրոջ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Եղվարդում
Սուսաննա Հակոբյանը՝ Զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ
Վայք-Զեդեա ավտոճանապարհին գազատար ավտոմեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է
Օրվա աստղագուշակ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™