ԱԲՌԱԿԱԴԱԲՌԱ․ Ո՞նց թե փիլոնազրկել են (տեսանյութ)
ԱրխիվԲարև Ձեզ, շաբաթվա վերջ է, իսկ դա ինչ է նշանակում է, որ այոոոո, Աբրա կադաբրա։ Լավ շաբաթ էր, ինչ խոսք, ինչ ասես , որ չեղավ, վերջապես մենք իմացանք, թե ինչ է նշանակում փիլոնազրկել։ Անհանդուրժող Ղազար քահանան փիլոնազրկվեց, հիմա նա կողքից կարող է միայն հետևել եկեղեցական արարողություններին։ Բայց դա ոչ մի կերպ չի ազդել նրա ֆեյսբուքյան ակտիվության վրա։ Քահանան լայվ է մտնում, ու ասում, եթե ինձ լսում եք, գրեք այո, կամ պլյուս դրեք։ Սա հոգևոր կյանքում, աշխարհիկների մոտ էլ վիճակը լավ չէր։ Մաքսակետի սարդոստայնները այնքան շատ ու ամուր էին, որ եթե Տարզանն այդ պահին այնտեղ լիներ, հաստատ կկարողանար վերգետնյա երթևեկություն անել էն իր սիրած ու մեզ ծանոթ ձևերով։ Բայց քանի որ Տարզանը չկար, սարդոստայնի լինելը միանշանակ հարցականի տակ էր, ինչն աննկատ չմնաց Փաշինյանի աչքից։ Անկյունում դրված առանց ֆլագ շտոկերի չլվացված դրոշը միանգամից պայթեցրեց նեղսրտած Նիկոլին։ Նա հրահանգեց նման կերպ վարվող աշխատակցին տանել դրոշը տուն, լվանալ ու դիմում գրել։ Դիմումը գրված է, էլի դիմում գրողներ եղան։ Այս ամբողջ պատմության մեջ իմացանք, որ գլխավոր մեղավորը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն է, բայց նա չի պատրաստվում դիմում գրել։ Մի բան էլ իմացանք Դավիթ Անանյանի ամենասիրած բառը «առերևույթն» է։ Նա առանց այդ բառի ուղղակի դիսկոմֆորտ է ապրում։
Թե ինչ իրադարձություններով առանձնացավ շաբաթը՝ դիտեք տեսանյութում: