Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Պարզաբանում. Ժառանգության իրավունքը, ինչպես կիսել սեփականությունը

Արխիվ

«Պարզաբանում» շարքի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք ժառանգության իրավունքին, երբ է ծագում այն, որ գույքը ինչպես է բաշխվում զավակների, հարազատների միջեւ, կտակի առկայություն-բացակայություն, ժառանգությունը վիճարկելու մեխանիզմները, ժամկետները։ Ինչ անել, եթե ծնողը մահացել է եւ չի հասցրել անվանափոխել անշարժ գույքը։

Ժառանգման իրավունք

Ժառանգությունն իրենից ներկայացնում է ֆիզիկական անձի մահվան դեպքում նրան պատկանող գույքի և պարտականությունների պատկանելիության փոփոխության հետ կապված գործընթաց, երբ մահացածի գույքը անփոփոխ վիճակում անցնում է այլ անձանց՝ ժառանգներին:
Առկա օրենսդրական կարգավորումները նախատեսում են ժառանգման երկու հնարավոր տարբերակ, մի դեպքում կտակի միջոցով, երբ անձը գրավոր կարգով նոտարի վավերացմամբ արտահայտում է իր մահվան դեպքում իրեն պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ իր կամքը, և երկրորդ դեպքում, օրենքով սահմանված կարգով՝ ըստ օրենքի ժառանգման եղանակով: 

Պետք է ընդգծել, որ օրենսդիրը նախատեսում է ազատություն։ Քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած անձի կտակել ցանկացած գույք /ներառյալ ապագայում ձեռք բերվելիք գույք/, ինչպես նաև իր հայեցողությամբ են իրականացվում կտակում փոփոխությունները կատարելը, կտակը վերացնելը, ըստ օրենքի ժառանգներին կտակից զրկելը: Օրենսգրքով քաղաքացու վրա դրված չէ կտակ անելու, այն փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ ինչ-որ մեկին տեղյակ պահելու պարտականություն:

Վերը նշված ազատությունը փոքր-ինչ սահմանափակվում է միայն այն դեպքերում, երբ առկա են պարտադիր ժառանգման իրավունք ունեցող անձինք: Մասնավորապես, դրանք են հանդիսանում անձի մահվան օրվա դրությամբ ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: Վերջիններիս, անկախ կտակի բովանդակությունից, իրավունք ունեն ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում:

Կտակի բացակայության դեպքում ինչպես արդեն նշեցի կիրառվում է իրավական այլ ռեժիմ՝ ըստ օրենքի ժառանգությունը, որը թե´ իր բնույթով և թե´ իր բովանդակությամբ էականորեն տարբերվում է ըստ կտակի ժառանգությունից:  

Ժառանգման այս ռեժիմին անդրադառնալիս առաջնային պետք է նշել, որ օրենսդիրը հնարավոր ժառանգներին դասակարգել է ըստ հերթերի.
Առաջին հերթի ժառանգներ են հանդիսանում մահացածի երեխաները, ամուսինը և ծնողներ, իսկ այն դեպքերում, երբ մահացածի երեխան մահացել կամ դատարանի որոշման հիման վրա մահացած է ճանաչվել նախքան ժառանգատուի մահանալը, թոռները, զբաղեցնելով նրանց տեղը, հանդիսանում են ներկայացման իրավունքով ժառանգներ:

Երկրորդ հերթի ժառանգներ են՝ ժառանգատուի հարազատ, համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը: Տվյալ դեպքում ևս վերջիններիս՝ մինչև ժառանգատուի մահանալը մահանալու դեպքում որպես ժառանգ ներկայացման իրավունքով հանդես են գալիս նրանց երեխաները:
Երրորդ հերթի ժառանգներ են՝ մահացածի ինչպես հայրական, այնպես էլ մայրական կողմի պապը և տատը, իսկ չորորդ հերթինը՝ ծնողների եղբայրները և քույրերը (հորեղբայրները, հորաքույրները, քեռիները, մորաքույրները):

Նշված յուրաքանչյուր հաջորդ հերթի ժառանգները ժառանգության իրավունք են ձեռք բերում նախորդ հերթի ժառանգների բացակայության, նրանց ժառանգությունից մեկուսացնելու, նրանց կողմից ժառանգությունը չընդունելու կամ ժառանգությունից հրաժարվելու դեպքերում:
Կարելի է ասել, որ այս դեպքում ևս օրենսդիրը նախատեսել է ՙպարտադրի ժառանգման իրավունք ունեցող անձանց՚ որոշակի կատեգորիա՝ դրանք են այն անաշխատունակ անձինք, ովքեր մինչև ժառանգատուի մահն առնվազն մեկ տարի գտնվել են նրա խնամքի ներքո: Վերջիններս ժառանգում են այն հերթի ժառանգների հետ միասին, որը ժառանգության է հրավիրվում:

Ժառանգության գործընթացում մյուս կարևոր ենթահարցը որը անհրաժեշտ է ներկայացնել, դա ժառանգության ընդունումն է, ինչն իրենից ներկայացնում է ժառանգների կողմից որոշակի գործողությունների կատարման անհրաժեշտություն՝ սահմանելով թե´ ընդունման հնարավոր եղանակները և թե´ ժամկետները: 

Ժառնագության ընդունումն օրենսդիրը նախատեսում է նոտարին ժառանգությունը ընդունելու մասին դիմում ներկայացնելու եղանակով և գույքը փաստացի տիրապետելով կամ կառավարելով:

Ինչ վերաբերում է ժամկտներին, ապա քաղաքացիական օրենսդրությունը սահմանում է, որ անկախ ժառանգության ընդունման եղանակից, այն պետք է իրականացվի ժառանգատուի մահվան օրվանից վեց ամսվա ընթացքում: 

Նշված ժամկետից հետո ժառանգությունը ընդունելու գործընթացը, որպիսի դեպքեր մեր իրականության մեջ բավականին հաճախ են հանդիպում փոքր ինչ ավելի բարդացնում է իրավիճակը, քանի որ մյուս բոլոր ժառանգների համաձայնության բացակայության դեպքում այն ենթադրում է դատական գործընթաց:

Սակայն, եթե ժառանգության ընդունման ժամկետը բաց է թողնվել հարգելի պատճառներով (հիվանդություն, արտասահմանում գործուղման մեջ գտնվելը), ապա ժառանգի դիմումի հիման վրա այն կարող է երկարացվել դատական կարգով: 

Ժառանգը ժառանգությունն ընդունելու համար դիմում է համապատասխան նոտարական գրասենյակ՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը: Ի հավաստում ժառանգության ընդունման փաստի՝ նոտարը ժառանգին է հանձնում ժառանգության վկայագիր: Ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգներին տրվում է ժառանգության բացման վայրի նոտարին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա։ Ժառանգության իրավունքի վկայագիրը յուրաքանչյուր ժառանգի համար կազմվում է առանձին:

Ժառնագության ընդունմանն ուղղված գործողություններ են համարվում գույքը փաստացի տիրապետելը կամ կառավարելը: 
Ժառանգված գույքը փաստացի տիրապետելը և կառավարելը իր մեջ ներառում է այն դեպքերը, երբ ժառանգը՝

1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.
2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.
3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

Ամեն դեպքում կարելի է արձանագրել, որ ըստ կտակի ժառանգությունը առավել արդյունավետ միջոց է ժառանգական գույքի բաժանման հետ կապված հնարավոր վեճերից խուսափելու համար, և ինչը ոչ պակաս կարևոր է հենց այդ եղանակն է իրականում արտահայտում մահացածի գույքի տնօրինմանն ուղղված կամքը: 

Հարցերին պատասխանել է «Արատտա Քընսալթինգ» ՍՊԸ Իրավախորհրդատու Մարիամ  Հակոբյանը:

«Պարզաբանում» շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել էինք՝ 
Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™