Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան

Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 5-7-ը մասնակցում է Կիպրոսի Հանրապետությունում (Նիկոսիա) անցկացվող «Կրթությունը հանուն կայուն զարգացման, շրջանաձև տնտեսություն. կայուն ենթակառուցվածք և կայուն զբոսաշրջություն» խորագրով ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի 9-րդ նախարարական համաժողովին:

Պատվիրակության կազմում են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» իններորդ նախարարական համաժողովի շրջանակում հանդես է եկել զեկուցումով, որում մասնավորապես նշել է.

«Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» իններորդ նախարարական համաժողովի շրջանակում:

Համաշխարհային կրթական ճգնաժամը, որն ընդգրկում է կրթության հասանելիության, ներառման, որակի և մատչելիության հետ կապված խնդիրները, բացասական հետևանքներ ունի ամբողջ աշխարհի երեխաների և երիտասարդների ապագայի վրա: Այն դանդաղեցնում է կրթությանն առնչվող Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացը: Ճգնաժամերը, ինչպիսիք են Covid-19 համաճարակը և ռազմական հակամարտությունները, բացասական ազդեցություն ունեն կրթության վրա։

Վերջին ճգնաժամը, որն իր ազդեցությունն է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կրթության վրա, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ադրբեջանական զինված ուժերի կողմից հրահրված լայնածավալ ռազմական ագրեսիան էր։ Ադրբեջանական զինուժն ինտենսիվ հրետակոծել է Հայաստանի տարածքում գտնվող Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան քաղաքները և հարակից գյուղերը։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի 172 դպրոցում սովորող 24 873 դպրոցական և 69 մանկապարտեզի՝ նախադպրոցական տարիքի 5808 երեխա զրկվել են կրթության իրավունքից: Վտանգվել է նաև այդ մարզերում գործող արտադպրոցական ուսումնական հաստատությունների, քոլեջների և բուհերի գործունեությունը։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դատապարտել Ադրբեջանի նմանօրինակ թշնամական գործողությունները՝ այդպիսով նպաստելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի հիմնարար սկզբունքների հետագա խախտումների կանխարգելմանը:

Կարևորելով կրթության դերը՝ որպես յուրաքանչյուր երկրի կայուն, ներառական զարգացման և համընդհանուր բարեկեցության առանցքային նախապայման, 2022 թվականին Հայաստանը մշակել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը»: Այն հիմնված է ՄԱԿ-ի 2030 թվականի Կայուն զարգացման օրակարգի վրա, մասնավորապես՝ աղքատության վերացում, գենդերային հավասարություն, որակյալ կրթություն, արժանապատիվ աշխատանք բոլորի համար, ինչպես նաև մոտեցումներ՝ հիմնված մարդու իրավունքների, խտրականության դեմ պայքարի և «ոչ ոքի չանտեսելու» սկզբունքի վրա, ինչպես նաև արտացոլում է մեր հանձնառությունները ներկայումս ընթացող կրթության փոխակերպման համաշխարհային միտումների շրջանակներում:

Ծրագրի նպատակն է սովորողներին տրամադրել կրթություն, որը կապահովի բնապահպանական և քաղաքացիական ժամանակակից կարողություններ, աշխատունակություն, բարեկեցիկ ապագա՝ նպաստելով «Կրթություն հանուն կայուն զարգացման 2030 թ.» ծրագրի ամբողջական իրականացումը:

Մենք ամբողջությամբ վերանայել ենք և ներդրում ենք հանրակրթության համապարփակ չափորոշիչներ ու ուսումնական պլան, որտեղ առանցքային նշանակություն ունի բնապահպանական կրթությունը։

Քանի որ կրթական բարեփոխումների հաջողության հիմնական դերակատարն ուսուցիչն է, նախարարությունը հանձնառու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ բարձրացնելու ուսուցչի՝ հայ հասարակության համար ավանդաբար բարձր սոցիալական կարգավիճակը՝ աշխատավարձերի բարձրացման և սոցիալական երաշխիքների տրամադրմանը զուգահեռ։

Կրթական ենթակառուցվածքների ֆիզիկական պայմանների բարելավումը կրթության մատչելիության ևս մեկ կարևոր առաջնահերթություն է։ Կառավարությունը պարտավորվել է ստեղծել գրավիչ, անվտանգ և ապահով ուսումնական միջավայր ողջ երկրում, որը խթանում է ուսումը և հագեցած է ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ հաշվի առնելով ուսուցման նորարարական և ներառական մեթոդաբանությունները, անվտանգության չափանիշները և համընդհանուր հասանելիությունը: Վերոնշյալ նպատակներին հասնելու համար մենք շարունակաբար ավելացնում ենք կրթության ֆինանսավորումը և շարունակելու ենք ապահովել դրա առաջանցիկ աճը։

Եվս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է այս համաժողովի արդյունքում ձևավորված օրակարգը և ստանձնած պարտավորություններն ու պատրաստակամություն է հայտնում վերափոխել կրթությունը՝ Կայուն զարգացման նպատակներին լիովին հասնելու համար, քանի որ հնարավոր չէ կայունության հասնել, եթե չմիավորվենք, չհամագործակցենք և ներդաշնակ չլինենք մեր, շրջակա միջավայրի և մոլորակի հետ»:

 
Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™