Վարդենիկ գյուղում այրվում է խոտածածկույթ
Հասարակություն
Հոկտեմբերի 5-ին` ժամը 11։51-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ գյուղի սարերում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների` այրվում է մոտ 30 հա խոտածածկույթ։