ԱՄՆ-ը պատրաստ է ամեն ամիս Ուկրաինային հատկացնել 1,5 միլիարդ դոլար՝ մինչեւ պատերազմի ավարտը
Միջազգային խճանկար
Բյուջեի ֆինանսավորման համար ԱՄՆ-ը պատրաստ է ամեն ամիս Ուկրաինային հատկացնել 1,5 միլիարդ դոլար՝ մինչեւ պատերազմի ավարտը։
Վաշինգտոնը նաև հորդորում է Եվրամիությանը համարժեք գումարներ հատկացնել, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով բանակցություններին ծանոթ մարդկանց։
ԵՄ առաջնորդները այս շաբաթ պետք է քննարկեն Ուկրաինայի ֆինանսական կարիքները, որոնք ներառված են պետական բյուջեի նախագծում։
Բլումբերգի աղբյուրները նշում են, որ դաշնակիցները քննարկում են ավելի կանոնավոր օգնության մեխանիզմ ստեղծելու հարցը, որը կօգնի պահպանել Ուկրաինայի տնտեսությունը առանց դրամական բացերի: