Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
Տեսանյութ
Սևաստոպոլի մերձակա Բելբեկ օդանավակայանում ինքնաթիռի վթարի պահն արձանագրող կադրերը հայտնվել են համացանցում, հայտնում է «Shantnews»-ը։
Հոկտեմբերի 1-ին Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաևը հայտնել է, որ Բելբեկ օդանավակայանում վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից և բռնկվել:
Ավելի ուշ նա հայտնել է, որ օդաչուն հասցրել է տարհանվել։