Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին հարցազրույց տալով՝ հայտարարել է, որ 1998 թվականին բանակցողը դուրս է թողել Ղարաբաղը բանակցություններից, ինչպես նաև Մադրիդյան սկզբունքներն է քննադատել՝ տապանաքար համարելով Արցախի ինքնորոշման վրա։

Փաշինյանի հարցազրույցի այդ դրվագի վերաբերյալ Yerevan.Today-ը կարճ հարցազրույց է անցկացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի հետ։

- Պարոն Միկոյան, Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում ասաց, որ 2007 թվականին Մադրիդյան սկզբունքները ընդունելով, Հայաստանի բանակցողները զրոյացրել են 1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեն և տապանաքար դրել Ղարաբաղի ինքնորոշման վրա։

- Մադրիդյան սկզունքները և, ընդհանրապես, մինչև Ձեր նշած պերսոնաժի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ շատ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը: Մինչ նա, որևէ փաստաթղթով կամ սկզբունքով չի ենթադրվել հազարավոր զոհված տղաներ, տասնյակ հազարավոր անտուն մնացած հայեր, թշնամու պղծմանը թողնված հարյուրավոր սրբավայրեր, սկուտեղի վրա թշնամուն մատուցված Շուշի և Հադրութ, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպցիա և ռմբակոծում, հաղթանակած բանակի ստորացում և շարունակվող հարյուրավոր զոհեր:

- Բայց, Փաշինյանի գնահատմամբ, ըստ էության ոչ թե նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է տապանաքար, այլ Մադրիդյան սկզբունքները։

- Մադրիդյան սկզբունքները դիվանագիտական մեծ ձեռքբերում էր, որով առաջին անգամ միջազգայնորեն ճանաչվում էր Արցախի ինքնորոշվելու իրավունքը և դա համեմատելու նույնիսկ փոքր եզր չունի այսօրվա վարչակազմի ստորագրված և ստորագրվելիք կապիտուլյացիոն փաստաթղթերի հետ:

Կրկնեմ, եթե մեկը թուրքական գործակալ չէ, նա պետք է երազի ունենալ Մադրիդյան փաստաթղթի նման փաստաթուղթ բանակցային սեղանին՝ այս արհավիրքի փոխարեն:

- Նիկոլ Փաշինյանը արձագանքեց բանակցողին փոխելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի մտքին՝ ասելով, որ բանակցողի ֆիգուրը կարևոր է, և 1998 թվականին բանակցողը Լեռնային Ղարաբաղը բանակցություններից դուրս է թողել։

- Արցախը բանակցություններից դուրս թողնելու նրա սիրելի կեղծիքի մասին ներկայացնեմ մի քանի փաստ բանակցային գործընթացի ժամանակագրությունից 1997-1999 թվականներին.

1․ 1997 թվականի փետրվարին ձևավորվեց Մինսկի խմբի համանախագահների եռյակը՝ բաղկացած Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներից. նախկինում գործում էր համանախագահության այլ ձևաչափ, որի կազմում էին Ռուսաստանի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները։

2․ Միջնորդների եռյակի առաջին խորհրդակցությունները՝ առանց հակամարտության կողմերի մասնակցության, տեղի են ունեցել փետրվարի 24-ին Կոպենհագենում և մարտի 19-ին Փարիզում: Այդ խորհրդակցություններում քննարկվել է բանակցությունների ձևաչափի փոփոխությունը։

3․ 1997 թվականի ապրիլի 1-4 -ը կայացել են հակամարտության կողմերի մասնակցությամբ վերջին բանակցությունները, որտեղ միջնորդների կողմից հայտարարվել է «մաքոքային դիվանագիտությանը»(челночная дипломатия) անցնելու մասին։ Ըստ էության, համանախագահները հրաժարվել են կողմերի մասնակցությամբ բանակցությունների ձևաչափից՝ դրա անարդյունավետության պատճառով։ Այդ հանդիպմանը չի հաջողվել անգամ հակամարտության կողմերին նստեցնել ավանդական ընթրիքի սեղանի շուրջ։

5․ «Մաքոքային դիվանագիտության» շրջանակներում 97-ի ապրիլից մինչև 99-ի վերջը եռյակն այցելել է տարածաշրջան 8 անգամ. եղել Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում և հանդիպել Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի նախագահների հետ։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ համանախագահների այցերը Արցախ և բանակցությունները Արցախի նախագահի հետ կրել են մշտական բնույթ, իսկ Փաշինյանի օրոք եղել է զրո նման այց:

6․ Նախագահներ Քոչարյանի և Ալիևի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 99 -ի ապրիլի 1-ին՝ Ելցինի նախաձեռնությամբ՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստի շրջանակներում:

7․ Հիշեցում՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ դարձել է 98-ի ապրիլին։

8․ Այսպիսով՝ հակամարտության կողմերի մասնակցությամբ բանակցությունների ձևաչափը դադարեցվել էր դեռևս 1997 թվականի ապրիլին, երբ Ռոբերտ Քոչարյանն ընդամենը մեկ շաբաթ էր, ինչ հանդիսանում էր Հայաստանի վարչապետ։ Սակայն միջնորդների այցելությունները Ստեփանակերտ և ԼՂՀ Նախագահի հետ պարտադիր հանդիպումներն ընդգծում էին Ղարաբաղը որպես հակամարտության լիարժեք կողմ ընկալելու փաստը։

Սրանք փաստեր են, որոնք համադրելով՝ մեր հայրենակիցները, վստահ եմ, կարող են ամբողջական պատկեր ունենալ իրականության մասին:

Բազմաթիվ փաստեր են հրապարակվել, որ 1996 թվականին և 1997 թվականին բարձրաստիճան պաշտոնյաները (Ալիկ Արզումանյան, Ժիրայր Լիպարիտյան և ալն) հայտարարում են, որ Ադրբեջանի պահանջով արդեն անցել են Հայաստան-Ադրբեջան բանակցային ֆորմատին, ինչի վառ ապացույցն է առանց Արցախի ներկայացուցիչների մասնակցության տասնյակ հանդիպումները, որոնք տեղի են ունեցել 1996-1997 թվականներին:

- Պարոն Միկոյան, այս փաստերը մեկ անգամ չէ, որ ներկայացրել եք դուք, քաղաքագետներ, վերլուծաբաններ, բանակցություններին մասնակիցները և փաստերին տիրապետողները։ Այդ դեպքում ինչո՞ւ է այսօրվա իշխանությունը անընդհատ փաստերին հակառակ բաներ պնդում։

- Այս անբեկանելի փաստերը աղավաղելու ու ստելու համար մարդ պետք է կամ թուրքական գործակալ լինի և հակամարտության պատմությունը սերտած լինի Ալիևից, կամ էլ ավարտված ստախոս լինի:

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™