Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


«Փաստ»․ Նույնիսկ վերելակը կանչեք, չի գա

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրել է․ «Սպառազինությունների ձեռքբերման հարցը Հայաստանի համար միշտ էլ կարևոր նշանակություն ունեցող խնդիր է եղել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն անընդհատ փորձել է միլիարդավոր դոլարների նորագույն սպառազինություններ գնելու միջոցով փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։ Սակայն հայկական կողմի համար նոր սպառազինությունների ձեռքբերումն առավել քան հրատապ է հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանն արդեն սկսել է բացահայտ սպառնալ Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Թվում էր, թե փաշինյանական պարտությունից հետո Հայաստանը պետք է ամեն ջանք գործադրեր նորագույն սպառազինությունների ձեռքբերման ուղղությամբ, սակայն, ինչպես ցույց է տալիս իրադարձությունների ընթացքը, այս հարցում էական խնդրահարույց թեմաներ կան։ Իշխանական պատգամավորների կողմից այս օրերին դժգոհություններ են հնչում, թե իբր 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանից դեպի Հայաստան զենք չի մտել, «Շոյգուի նվիրած դաշույնը միակ զենքն էր» և այլն։ Բայց առավել տարօրինակ է, երբ կառավարության նիստի ընթացքում Փաշինյանն է հայտարարում, թե Հայաստանը որոշ դեպքերում զենքի դիմաց հարյուր միլիոնավոր դոլարներ վճարել է, սակայն այդ զենքի մատակարարումը այդպես էլ տեղի չի ունեցել, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։ Ամեն իրավիճակ իր պատճառներն ունի։

Սա փաստում է, թե ինչ վիճակի են ՀՀ իշխանությունները հասցրել դաշնակիցների հետ հարաբերությունները, որ վճարել են, բայց չեն կարողանում սպառազինությունները ստանալ։ Եթե, իհարկե, ամեն ինչ այնպես է, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, իսկ նրա խոսքերին հավատալը հիմա արդեն ոչ թե պարզապես միամտություն է, այլ հիմարություն: Այնպես չէ, որ զենքի մատակարարումը կատարվում է ինչպես, օրինակ՝ շուկայում սովորական ապրանքներ գնելու տեսքով։

Նախ՝ դրա համար նախօրոք պայմանագրեր են կնքվում, ժամկետներ են սահմանվում, որոնք կարող են մինչև մի քանի տարի նախատեսել, որպեսզի արտադրող կազմակերպությունը հասցնի դրանք արտադրել և մատակարարել։ Եվ հաճախ պատահում են նաև դեպքեր, երբ ռազմարդյունաբերությունն, ուղղակի ծանրաբեռնվածության տակ հայտնվելով, ուշացնում է սպառազինությունների մատակարարումը։ Օրինակ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմական գործողությունների պայմաններում ուշանում են ռուսական սպառազինության մատակարարումները։ Բացի այդ, զարմանալի է, թե ինչպե՞ս էր պատահում, որ նախկին նախագահների օրոք, որոնց կառավարման ժամանակաշրջանն անընդհատ քննադատության էր ենթարկվում Փաշինյանի կողմից, Հայաստանը սպառազինությունների մատակարարման հետ կապված որևէ խնդիր չի ունեցել, իսկ հիմա հանկարծ խնդիրներ է ունենում։

Եվ պատահական չէ, որ երկրորդ նախագահն իր ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև այս խնդրին՝ նշելով, որ ո՛չ իր ժամանակ, ո՛չ էլ երրորդ նախագահի օրոք զենքի մատակարարումը խնդիր չի եղել։ Մասնագետները ևս փաստում են, որ նախկինում Հայաստանը անգամ վարկով է սպառազինություններ ձեռք բերել, իսկ որոշ դեպքերում էլ զենքը տրամադրվել է ռազմատեխնիկական օգնության շրջանակներում, այսինքն՝ առանց գումարի։ Քիչ չեն եղել դեպքերը, երբ զենքի ձեռքբերումն իրականացվել է այդ գործում ներգրավված անհատների միջոցով, օրինակ՝ Դավիթ Գալստյանի, իսկ հիմա ամբողջ կառավարությունը լծվել է այդ գործին, «տանջվում-տառապում» է, բայց չի կարողանում ստանալ այն զենքը, որի համար վճարված է։

Ուշագրավ է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանն ակնարկում է, թե գումարի խնդիր չունեն, բայց մատակարարումների խնդիր ունեն։ Եթե գումարի խնդիր չկա, ապա զենքի համաշխարհային շուկան այնքան մեծ է, որ ահռելի մատակարարումներ կարելի է կազմակերպել։ Նույնիսկ Ադրբեջանին զենք մատակարարող Իսրայելից են հայտարարել, թե պատրաստ են զենք վաճառել նաև Հայաստանին։ Եվ բոլոր հնարավորությունները կան, որ Հայաստանը դիվերսիֆիկացնի զենքի ձեռքբերման ուղղությունը, սպառազինությունների տարբեր բաղադրիչներ ձեռք բերի ոչ թե մեկ, այլ տարբեր երկրներից, սակայն իշխանությունները դատարկ խոսակցություններից այն կողմ չեն անցնում։ Չնայած ներկայիս իշխանությունների դեպքում միայն զենքի մատակարարման հարցը չէ, որ ձախողվում է, բոլոր ոլորտներում էլ նույն վիճակն է։ Մի հայտնի խոսք կա, որ ասում են՝ «դու նույնիսկ վերելակը կանչես, չի գա»։

Սա շատ տիպիկ է բնորոշում Փաշինյանի կառավարումն ու կառավարությունը։ Մյուս կողմից՝ Փաշինյանը Հայաստանին մատակարարվելիք սպառազինության արգելափակումը պայմանավորում է մեր դաշնակիցների հետ հարաբերություններում Ադրբեջանի հասած հաջողություններով, քանի որ, ըստ երևույթին, Բաքուն փորձում է այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի, ու հաջողում է: Այսինքն, Փաշինյանն ինքն է հաստատում դիվանագիտական դաշտում Հայաստանի պարտությունը, երբ թշնամին Հայաստանին վերաբերող հարցերում կարողանում է մեծ ազդեցություն ունենալ մեր դաշնակիցների դիրքորոշման վրա։ Այդ մասին, ի դեպ, արդեն չորս տարուց ավելի խոսում են թե՛ ԶԼՄ-ները, թե՛ փորձագետները, թե՛ քաղաքական գործիչները։

Նախկինում երբեք Ադրբեջանը չի կարողացել դիվանագիտական հարթակում հաղթել Հայաստանին և միշտ պարտվածի դիրքերից է հանդես եկել։ Եվ 2016 թվականին նույնիսկ Ալիևն էր խոստովանում, որ փակ դռների հետևում իրեն ճնշում են, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը։ Իսկ Փաշինյանը ոչ միայն փոշիացրեց մեր դիվանագիտական հաջողությունները, այլև այն աստիճանի է հասցրել, որ միջազգային հարաբերություններում Հայաստանը դադարել է գործոն լինելուց։ Մեզ վերաբերող հարցերն ուրիշներն են որոշում։ Ապիկարության (սա՝ լավագույն դեպքում) արդյունքում Փաշինյանի իշխանությունն այնպիսի պայմաններ է ստեղծում, որ Բաքուն մեկը մյուսի հետևից մարսում է իր հանցագործությունները՝ մնալով անպատիժ։ Իսկ այս իրողությունը պայմաններ է ստեղծում, որ Ադրբեջանի ախորժակն ավելի բացվի»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™