Փաշինյանը չի հերքում Հնդկաստանից զենք գնելու մասին հնդկական մամուլի հրապարակումները
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հերքում հնդկական մամուլում այս շաբաթ հրապարակված տեղեկություններն այն մասին, որ Հայաստանը բավական մեծ քանակությամբ ռազմական տեխնիկայի և զենք-զինամթերքի գնման պայմանագրեր է կնքել Հնդկաստանի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում:
«Ես մեր հարցազրույցներում ասել եմ, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման թեման այն թեման չէ, որը ես կուզենայի հրապարակային քննարկել, բայց պիտի ասեմ, որ այդ հրապարակումները, որոնք եղել են հնդկական մամուլում, Հայաստանի Հանրապետության կողմից չեն հերքվել, և որևէ լրացուցիչ բան այս պահին չեմ ուզենա ասել: Բայց ես նաև ուզում եմ, որ մեր հանրությունը իմանա, որ մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցության շրջանակն ընդլայնելու համար», - մեկնաբանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: