ՊՆ-ն հրապարակել է սեպտեմբերի 28-ին զոհված 3 զինծառայողների անունները
Հասարակություն
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 28-ին զոհված 3 զինծառայողների անունները:
«Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողներն են՝
փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»: