Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ

Քաղաքական

«Կարծում եմ՝ սա քաղաքական հայտարարություն էր և ամենից առաջ քաղաքական դեմարշ էր, այլ ոչ թե կոնկրետ գումարային խնդիրներ կամ նրբություններ։ Վարչապետն ակնարկեց նաև, որ մեր դաշնակիցները հաճախ մեր թշնամիների օգտին են գործում, ըստ էության, երևի թե նկատի ունենալով հանրահայտ «զանգեզուրյան միջանցքը», այսինքն՝  երրորդական մակարդակում ակնարկ գնաց, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ Ադրբեջանը Սյունիքի միջանցքը վերցնի»։

ArmDaily-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը՝ անդրադառալով  Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, որ կան դեպքեր՝ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։

Ռազմական փորձագետի գնահատմամբ՝ վարչապետի կառավարման ընթացքում այս հայտարարութունը ամենալուրջ հակառուսական ելույթն էր, որն, ըստ էության, դեպի Արևմուտք քայլ էր։ «Ես կոնկրետ զենքի առումով չէի ցանկանա մեկնաբանություն տալ, որովհետև սա քաղաքական դեմարշ էր, ոչ թե կոնկրետ ռազմական։ 100 մլն է , 200 մլն է, այդքան էական չէր, եթե հարց լինի, ինքը միշտ էլ իր ոճով կարող է ասել՝ սխալ են զեկուցել և այլն։ Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության ընթացքում, նաև Նիկոլ Փաշինյանի ղեկավարման ողջ ժամանակաշրջանում ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր,որն արվեց կոնկրետ աշխարհաքաղաքական ինչ-որ զարգացումներով»,- նշեց ռազմական փորձագետը։

Նրա խոսքով՝  Ուկրաինայում այս պահին Ռուսաստանը շատ խնդիրներ ունի, վիճակը լուրջ է, և Ռուսաստանի դժվարությունները ուկրաինական պատերազմում հենց պուտինյան ռեժիմի փակուղային զարգացման արդյունք է։ «Մանավանդ այս սեպտեմբերյան ագրեսիայից հետո ռուսական խումբը ցույց տվեց, որ պատրաստ չէ մեզ համար Սյունիքում կռվել։ Լավ է, թե վատ՝ իրականություն է։ Ես միշտ ասել եմ, որ Ուկրաինայի պատերազմն անդրադառնալու է նաև մեզ վրա։ Այս ամենը հաշի առնելով՝ պետք է ուղղակի ինչ -որ պահի ռուսներին ասել. «հարգելի՛ս, կներես, ոչ մի անձնական բան, բայց մենք ունենք անվտանգության խնդիրներ, և դու չես կարողանում մեզ օգնել,ըմբռնումով մոտեցի,մեջքդ ուղղի, հետո տեսնենք ինչ է լինում»,- ընդգծեց Հակոբյանը։

Նրա կարծիքով՝ այն,որ Ռուսաստանի վրա այլևս հույս չենք կարող դնել, փաստեց նաև երկրորդ նախագահը երեկվա մամուլի ասուլիսում։ «Շատ կարևոր է Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությունը, որ, ըստ էության, մի քիչ թաքնված տեքստով, բայց ասեց ՝ Ռուսաստանի վրա կոպիտ ասած հույս չդնեք։ Իրենց վիճակը այնքան ծանր է, որ քո Արցախի խնդիրը հարյուրերորդական է։ Եթե Քոչարյանի նման գործիչն է ասում հույս չդնեք Ռուսաստանի վրա, ուրեմն, ըստ էության, վերջ»,- ասաց ռազմական փորձագետը։

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ ստեղծված իրավիճակում լուծումը կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ ռազմական փորձագետը նշեց. դիտորդական առաքելություն կլինի, թե միջազգային խաղաղապահ ուժեր՝ զսպող դեր կունենա Բաքվի ագրեսիայի դեմ։ «Այստեղ նախ կարևոր է դիտորդների կազմը և, բնականաբար, թե ո՞ր երկրներն են ներկայացնում։ Ըստ էության, Փաշինյանը նկատի ունի աշխարհի առաջատար պետությունները, ենթադրում եմ ամենից առաջ ԱՄՆ , ֆրանսիա, եթե ԱՄՆ ենք ասում, Մեծ Բրիտանիան էլ հետը։ Զգուշորեն ինձ թույլ տամ ասել, եթե ԱՄՆ դիտորդները գան, ինքը դիտորդ է ասում, բայց խաղաղապահ ուժերը կարող են լինել։ Կարևորը ԱՄՆ-ի դրոշը լինի, ԱՄՆ-ն այնքան հեղինակություն ունի և այնքան ուշադիր է իր դաշնակիցների նկատմամբ, որ չեմ կարծում՝ թույլ տա այստեղ ինչ-որ մի Ադրբեջան խուլիգանություն անի և ԱՄՆ-ի հեղինակությունը աշխարհում գցի»,- մանրամասնեց Հակոբյանը։

Ավելի վաղ հնդկական Economic Times պարբերականը հայտնել էր, որ Հայաստանը 245 մլն դոլարի զենք է գնել Հնդկաստանից,ռազմական փորձագետի կարծիքով՝ սա Ռուսաստանից հրաժարվելու և դեպի Արևմուտք գնալու քայլերի տրամաբանական շարունակությունն է։ «Այս պահին Ռուսաստանն ինքը զենքի խնդիր ունի, ինքը ուզի էլ՝ չի կարող հիմա մեզ զենք տալ։ Խնդիրն այն էր, որ ռուսները մեզ տալիս էին մի քիչ զեղչով, մի քիչ անվճար, մի քիչ նվեր։ Հիմա Արևմուտքի դեպքում պետք է վճարենք, և սա էլ իր դրական կողմն ունի, վճարում ես՝ քաղաքական ազդեցությունից ես զերծ մնում»,- եզրափակեց Մհեր Հակոբյանը։

Արփինե Նավասարդյան

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™