Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Բաց նամակ Լևոն Տեր-Պետրոսյանին – 2․ Ռուբեն Հակոբյան

Քաղաքական

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հրապարակել է՝ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված իր երկրորդ բաց նամակը․

«Շարունակելով խոսքս միանգամից նշեմ, որ այն բոլոր սխալներն ու ողբերգությունները, որոնց ականատեսն ու մասնակիցն ենք այսօր, դրանք հիմնականում հետևանք են Ձեր ղեկավարության տարիներին թույլ տված մի շարք կոպիտ ու ճակատագրական սխալների։

Ձեր ղեկավարման առաջին տարիներին Հայաստանը տարածաշրջանում իրապես դիտվում էր որպես ժողովրդավարության կղզյակ։ Ժողովրդի ազատ կամաարտահայտությամբ տեղի էին ունեցել Անկախության հանրաքվեն ու նախագահական առաջին ընտրությունները։ Ազգի միասնական ոգին և բազուկը ազատագրել էր Արցախը։ Թվում էր, թե այլևս ոչինչ չի խանգարելու մեզ՝ կառուցելու և հզորացնելու հայկական երկու պետությունները։ Բայց այդ հաջողությունների ընթացը շատ կարճ տևեց. պարզվեց՝ Արցախը բեռ է մեզ համար և «Սերգո ջանը» երբեք լավ չի ապրի, քանի դեռ լուծված չի Արցախի հարցը։ Եվ այդ բեռից ձեր իշխանությունը կարճ ժամանակ հետո կարողացավ ազատվել՝ 94-ի մայիսի 12-ին Բիշքեկում ստորագրելով հրադադարի մասին հայտնի համաձայնագիրը, ինչն ուղղակի թիկունքից հարված էր ազատամարտին։ Պրոֆեսիոնալ զինվորական, պաշտպանության ոլորտներում բարձր պաշտոններ զբաղեցրած գեներալ-գնդապետ Գ.Դալիբալթայանն այդ փաստաթուղթը կոչեց հաղթանակած պետության կողմից սեփական կապիտուլյացիայի փաստաթուղթ, իսկ ոլորտի գիտակներից մեկ ուրիշ էլ՝ գեներալ-լեյտենատ Ն. Տեր-Գրիգորյանցն այդ համաձայնագիրն անվանեց ապուշություն և դավաճանություն Արցախի նկատմամբ։ Երկու զինվորականներն էլ, որպես բողոքի նշան, հեռացան Հայաստանից, չնայած որոշ ժամանակ հետո Ձեր խնդրանքով նորից վերադարձան։

Զրուցել եմ այս համաձայնագիրը նախապատրաստող և ստորագրմանը ներկա գտնվող շատերի հետ։ Թե այդ պահին ինչով էր պայմանավորված նման փաստաթուղթ ստորագրելը՝ համոզիչ որեւէ փաստարկ, հակափաստարկ կամ բացատրություն չեմ լսել մեր պատվիրակության որևէ ներկայացուցչից։ Իսկ երբ Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում տարբեր առիթներով հանդիպելուց զրուցեցի բանակցությունները վարող անձի՝ այդ տարիներին ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչյովի, ինչպես նաև այդ խոհանոցին տիրապետող որոշ անհատների հետ, ինձ համար ամբողջացավ այս համաձայնագրի ի հայտ գալու և ստորագրվելու ողջ պատկերը։

Պարզվում է, որ՝

- համաձայնագրի նախաձեռնության հեղինակը եղել է բրիտանական Բրիթիշ Փետրոլիում նավթագազային հայտնի ընկերությունը, որն ինչ-ինչ միջոցներ օգտագործելով, այդ թվում նաև ՌԴ նախագահ Բ. Ելցինի բավականին ջերմ հարաբերությունները Ձեզ հետ, կարողացել է հասնել այդ փաստաթղթի լույս աշխարհ բերելուն,

- համաձայնագիրը ստորագրելուց կարճ ժամանակ անց Բաքվում ստորագրվում է Բրիթիշ Փետրոլիումի հետ համագործակցության պայմանագիր, ինչը դառնում է Ադրբեջանի բյուջեն սնուցող կարևոր երակներից մեկը,

- հայկական պատվիրակությունը, լինելով պատերազմում հաղթանակած կողմ, բանակցությունների սեղանին երբեք չի դնում Արցախի անկախության ճանաչման հարցը,

- հրադադարի համաձայնագրին զուգահեռ նախապատրաստված է եղել մեկ այլ համաձայնագիր ևս, որով նախատեսվում էր հրադադարի հետ միաժամանակ բանակների միջև բուֆերային գոտու ստեղծում և ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայում, ինչն ադրբեջանական կողմը հետագայում հրաժարվում է ստորագրել։

Այսինքն՝ պարտված կողմը կարողանում է հասնել իր նպատակին՝ Ձեզնից կորզելով իրեն օդ ու ջրի նման անհրաժեշտ հրադադարի հաստատման մասին փաստաթուղթը՝ մերժելով իրեն ոչ ձեռնտու մյուս համաձայնագիրը։

Պարզվում է նաև, որ Ձեր գործուղած պատվիրակությունն ասես մոռացել էր, որ Ղարաբաղյան շարժման ողջ նպատակն Արցախի անկախացումն էր, Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչումը։ Իսկ Շարժման ղեկավարներից մեկն էլ, հիշեցնեմ, Դուք էիք։ Էլ ե՞րբ պետք է հարցը դրվեր սեղանին, եթե ոչ այդ պահին՝ հաղթանակած պետության դիրքերից։ Եվ այսօր Ալիևը, որպես վերջին պատերազմում հաղթանակած կողմ, մեր նկատմամբ անում է այն, ինչը Դուք պետք է անեիք այդ ժամանակ՝ հրադադարի մասին համաձայնագիր ստորագրելու փոխարեն։

Այժմ հարց. ամբողջությամբ երկրորդում եմ Ձեր այն մոտեցումը, ինչի մասին քանիցս արտահայտվել եք, որ ժամանակի գործոնը կարևորորագույն նշանակություն ունի քաղաքականության մեջ, և եթե անհրաժեշտության պահին ճիշտ չես օգտագործում, այն կարող է անդառնալի եւ ողբերգական հետեւանքներ ունենալ։ Տարբեր առիթներով նաև մեղադրել եք 2-րդ և 3-րդ նախագահներին՝ ժամանակի գործոնը անտեսելու մեջ։

Արդ, չե՞ք գտնում, որ մեզ համար թերևս ամենաբարենպաստ իրավիճակում Բիշքեկյան համաձայնագրի ստորագրումը հենց ժամանակի գործոնի բացահայտ անտեսում էր, ինչը ճակատագրական եղավ մեզ համար։

Չէի՞ք գիտակցում, որ այդ պահից ժամանակը աշխատելու է թուրք-ադրբեջանական ալյանսի օգտին... Մեղադրում եք հաջորդ նախագահներին Արցախը բանակցային գործընթացից դուրս թողելու մեջ, չէ՞իք գիտակցում, որ այդ փաստաթուղթը ստորագրելու պահից ոչ միայն Արցախին, այլև Հայաստանին եք զրկում բանակցային ձևաչափին մասնակցելու հնարավորությունից։ Ահավասիկ՝ Ձեր հոգեզավակին Ալիևը արգելել է ոչ միայն մասնակցել, այլև ընդհանրապես օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, և նա դաժան ծեծ կերած սինլքորի նման խոնարհաբար կատարում է իրեն նվաստացրած թշնամու հրահանգը։ Ձեր նախկին թիմակցի այսօրվա պահվածքում չե՞ք տեսնում Ձեր ձեռագրի ստվերը...

Կարևորագույն մեկ հարցի մասին ևս. ինչու՞ ընդամենը մի քանի ամիս առաջ նախագահական ընտրություններում Արցախի ժողովրդի բարձր վստահությունն ստացած Ռոբերտ Քոչարյանին նշանակեցիք Հայաստանի վարչապետ։ Չեմ կարծում, թե Հայաստանում չէր գտնվի մեկ ուրիշը, որին կարելի էր նշանակել այդ պաշտոնում։ Իհարկե, Քոչարյանը, ինչպես հետագայում նշեց Ձեր անունից Քոչարյանի հետ բանակցած Վազգեն Սարգսյանը, կարճ ժամանակահատվածում կարողացավ տնտեսությունը դուրս բերել ծանր վիճակից, մարդիկ սկսեցին աշխատավարձեր ստանալ, Արցախում նույնպես սոցիայ-տնտեսական վիճակը փոխվեց։ Բայց այս նշանակումը թուրք-ադրբեջանական տանդեմի համար նոր հնարավորություն էր միջազգային հարթակներում Արցախի խնդիրը Հայաստանի կողմից որպես հողային պահանջ մատուցելու համար։

Այդ օրերին թուրքական «Հուրիեթ» թերթը մի հոդված հրապարակեց, որում միջազգային կառույցների ուշադրությունն էր հրավիրում այս նշանակման վրա, բավականին համոզիչ ներկայացնելով, թե ինչպես կարող է Լեռնային Ղարաբաղը դիտել ինքնորոշված անկախ պետություն, երբ նրա նախագահին մեկ այլ պետություն նախագահ իր մոտ վարչապետ է նշանակում։

Թե Քոչարյանին Ստեփանակերտից Երևան բերելը քաղաքական ի՛նչ նպատակ էր հետապնդում՝ մեկ ուրիշով առիթով։ Այս պահին կարճ կասեմ՝ կեղծված նախագահական ընտրություններից հետո այս նշանակումով իշխանությունը պահելու խնդիր էր դրված, ինչը, կարծում եմ, նպատակին չծառայեց...

Եվ, վերջապես, 95-96թթ. Սահմանադրական հանրաքվեն, ԱԺ և նախագահական ընտրությունները աննախադեպ կեղծելու և դրա հետևանքների մասին։

Այո, մինչ այդ Հայաստանն, իսկապես, դիտարկվում էր տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ։ Բայց պարզվեց, որ ճաշակելով իշխանության քաղցրությունը, հենց առաջին ընտրություններին ձեր իշխանությունը ժողովրդին ներկայացավ լիցքավորված ինքնաձիգը ձեռքին՝ հայտարարելով, որ եթե ընդդիմությունը նույնիսկ 100 տոկոս ձայն հավաքի, միևնույն է՝ նրան իշխանություն տվող չկա։ Եւ ձեր այդ հայտարարությունը ավանդույթի ուժ ձեռք բերեց և հետայդու ընտրությունների միջոցով մեզանում իշխանություն այդպես էլ չփոխվեց։ Իսկ մի քանի պատգամավորներիս, ովքեր պայքարում էին պետության ողնաշարը սղոցող այդ ստորության դեմ, զրկեցիք անձեռնամխելիությունից և մահապատժի հոդվածներով կալանավորեցիք...

Հարցազրույցի ժամանակ, երբ փորձում էիք հեռուստադիտողին ներկայանալ որպես ամպոտ ոտքերով երկնքից իջած խաղաղաբեր սպիտակ աղավնի, հիշողությունս ինձ տանում էր այս և մյուս դեպքերի հետևից։ Եւ հենց դա ստիպեց բաց նամակով Ձեզ փոխանցել այդ պահի իմ զգացումները...

Այսքանը։

Ողջ լերուք»։

 

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™