Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան

Քաղաքական

«Երբ ասում ենք օրակարգ են բերում խաղաղության դարաշրջանի հարցը, դա չի նշանակում մենք հարյուր տոկոսով վստահ ենք, որ այն իրականություն կդառնա, որովհետև դա միայն մեզանից կախված չի, դա կախված է նաև մեր հարևաններից, մեր թշնամիների վարքագծից, այդ բանը ոնց կարող է պարոն Քոչարյանը չընկալի»,-այս մասին ArmDaily-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ վարչապետի ելույթը ՄԱԿ-ում խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր։

Աղազարյանի գնահատմամբ՝ վարչապետի հայտարարությունը խաղաղության դարաշրջանի վերաբերյալ չի ենթադրում, թե կարող ենք լիովին վստահ լինել, որ այն կյանքի կկոչվի, քանի որ դա միայն Հայաստանից կախված չէ։ «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նախընտրական ծրագրում, որ մենք կողմ ենք խաղաղության դարաշրջանի բացմանը, դա նշանակում է մենք հարյուր տոկոսով վստա՞հ ենք, ո՞նց կարանք հարյուր տոկոսով վստահ լինենք մի բանում, ինչը մենակ մեզնից կախված չի»,- ասաց պատգամավորը։

Նրա համոզմամբ՝ խաղաղության դարաշրջանի մասին խոսելով՝ Հայաստանը միջազգային հանրությանը ցույց է տալիս հարևան երկրների նկատմամբ իր մոտեցումները։ «Խաղաղության դարաշրջան բացելու ճանապարհով գնալով առաջին հերթին մենք ներկայանում ենք աշխարհին մեր մոտեցումներով՝ կապված հարևանների հետ, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է ուժեղացնենք մեր պաշտպանությունը կամ չպետք է զինվենք և այլն։ Աշխարհում մարդկության պատմությունը դա պատերազմների պատմություն է։ Մի պատերազմից մինչև մյուս պատերազմ ընկած ժամանակահատվածը մարդիկ օգտագործել են հաջորդ պատերազմին պատրաստվելու համար։ Ուղղակի քաղաքակրթությունը քանի գնում է ավելի բարոյական է դառնում»,-նշեց Աղազարյանը։

Պատգամավորը բացառում է, որ իշխանափոխութուն տեղի կունենա, քանի որ, ըստ Աղազարյանի, իրենց ընտրելիս մարդիկ գիտակցել են, որ վարչապետ է լինելու Նիկոլ Փաշինյանը։ «Եթե պարոն Քոչարյանը շտապում է իշխանափոխության հարցում, թող նախաձեռնի ինչ-որ գործընթացներ, որոնք կարող են բերել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եթե ոչ՝ պիտի նեղություն քաշի սպասի ևս 4 տարի։ Երբ որ ես ընտրվել եմ պատգամավոր, ինձ ընտրել են պատկերացում ունենալով, որ Նիկոլ Փաշինյանը լինելու է վարչապետ, հետևաբար ես չեմ կարող իմ ընտրողների պատգամը ոտնահարել։ Մեր կողմից բացառվում է այդ հավանական տարբերակը, այսպես կոչված, ըստ իրենց հավանական տարբերակի՝ ընդունելի թեկնածու լինի և փոխվի վարչապետը։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը իբրև թե չի խորհրդակցում իր թիմի հետ, հաշվի չի առնում իր թիմակիցների կարծիքը, դա թյուրըմբռնում է, դա ուղղակի քաղաքական մանիպուլյացիաների համար միջոց է։ Քաղաքական թիմը Նիկոլ Փաշինյանի շուրջ համախմբված է, ինչպես երբեք», - ընդգծեց Աղազարյանը։

Նրա խոսքով՝ դեռևս 90-ականներին լուծված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը, և Ադրբեջանը պատերազմի միջոցով ճնշել է այդ իրավունքը։ «Մեր տղաների հայրենասիրության, տոգորված պայքարի արդյունքում Արցախի ՊԲ-ն, Արցախի ժողովուրդը իր ինքնորոշման համար զենք վերցրեց և ստեղծեց անվտանգության գոտի։ Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը և մյուսները Հայաստանին ներգրավեցին այդ կոնֆլիկտի մեջ, կոնֆլիկտ էր, որովհետև Արցախի ժողովուրդը ինքնորոշվել էր, և Ադրբեջանը ցանկացավ արյունով ճնշել այդ ինքնորոշման իրավունքը. հայ ժողովրդի մի հսկայական զանգված կանգնեց Արցախի ժողովրդի կողքին, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի պետությունը պետք է ստորագրեր այդ հայտնի փաստաթուղթը 94թ-ին և հետևաբար դառնար կողմ կոնֆլիկտի։ Ռոբերտ Քոչարյանը և մյուսները Հայաստանին դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր և մենք այդ իմաստով մեկուսացվեցինք քաղաքակիրթ աշխարհից։ Հիմա մենք ճշտում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, այդ գործընթացների մեջ ենք։

Ինչ վերաբերում է Արցախի ժողովրդին, ինքը ինքնորոշվելու է, հայտարարելու է իր անկախության մասին։ Մենք որպես ազգ և պետություն պարտավոր ենք անել հնարավորը և անհնարինը այդ իրավունքի իրացման համար»,-մանրամասնեց ՔՊ-ական պատգամավորը։

Անդրադառնալով երկրորդ նախագահի այն հայտարարությանը, որ Իրանին պետք է ներգրավել Հայաստանի անվտանգային նո ճարտարապետության մեջ՝ Աղազարյանը վստահություն հայտնեց, որ Իրանը դժվար պահին կաջակցի մեզ։ «Մենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ գտնվում ենք շատ լավ հարաբերությունների մեջ և այդ հարաբերությունները օր օրի զարգանում են այն ուղղությամբ, որ անհրաժեշտ պահին մենք կարող ենք վստահ լինել, որ մենք ունենք մի հարևան, որը մեզ կաջակցի, մեր կողքին կլինի դժվար պահին։ Սակայն չենք կիսում այն տեսակետը, որ գլխավոր երաշխավորը Իրանն է, բայց մեծ կարևորություն եմ տալիս Իրանի դիրքորոշմանը»,-ավելացրեց Հովիկ Աղազարյանը։

Արփինե Նավասարդյան

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™