Հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիեւը
Քաղաքական
Միացյալ Նահանգներում հանդիպել են Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւն ու ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Այսօր ընդունել եմ Հիքմեթ Հաջիեւին ու Արմեն Գրիգորյանին՝ ուղիղ կառուցողական բանակցությունների համար։ Քննարկել ենք հետագա էսկալացիայի կանխման կարեւորությունը եւ սահմանափակ ժամանակահատվածում նպատակային բանակցությունների անցկացումը։ Նաեւ կոնկրետ քայլեր ենք սահմանել՝ կայուն եւ ամուր խաղաղությանը աջակցելու համար»,- ասված է Սալիվանի թվիթերյան գրառման մեջ։