Ոչ միայն կորցրածն ենք վերադարձնելու, այլև մեզ պատկանող հայրենի տարածքները. Սեֆիլյանը՝ Եռաբլուրում
Տեսանյութ44 օրյա պատերազմի 2-րդ տարելիցի կապակցությամբ Ազգային Ժողովրդավարական Բևեռի Խորհրդի անդամներն այցելեն են Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել զոհված զինծառայողների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։
ArmDaily-ի հետ զրույցում Ազգային Ժողովրդավարական Բևեռի Խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ իրենց շնչելու նպատակը հազարավոր կյանքերի զոհողությունը իմաստավորելն է։ «Մենք իմաստավորելու ենք այս նահատակների զոհողությունը, և դա բնականաբար հնարավոր չի լինելու այսօրվա իշխանությունների օրոք։ Այդ պատճառով մենք լծվել ենք օր առաջ հեռացնելու այս ապիկարներին»,- ասաց Սեֆիլյանը։
Նա հայտարարեց, որ հետ են վերադարձնելու ոչ միայն կորցրածը, այլ նաև այն տարածքները,որոնք մեզ են պատկանել։
Մանրամասները՝ տեսանյութում։