Մի շատ նվիրական երազանք ունեմ. որ Տեր-Պետրոսյանն ապրի այնքան, որ մենք հասցնենք իշխանության գալ. Հայկ Մարտիրոսյան
Սոցցանցերի քրոնիկոն
ԱԺ Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Զգուշացում ! պանիկա առաջացնող գրառում է: Պարունակում է դաժան, բայց իրականանալու մեծ շանսեր ունեցող երազանքներ: Նաև` արյունարբու բռնության պատմական տեսարանների նկարագրություն: Հայ նուրբ հոգիներին և հատկապես պանիկայի մատնվողներին ու խուճապահարվողներին խորհուրդ է տրվում այս էջից տարհանվել, իսկ կարդալն` արգելվում է:
Մի շատ նվիրական երազանք ունեմ.
Որ Տեր-Պետրոսյանն ապրի այնքան, որ մենք հասցնենք իշխանության գալ:
Ոչ մի կերպ չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ ամենևին երիտասարդ չէ այլևս և որ կարող է ամեն օր այլևս չլինել:
Հանդարտ, օրենքով անպատիժ հեռացում նրա պարագայում, չեմ պատկերացնում:
Պիտի պետական, գուցե ռազմական դատարան լինի, օրինական վճիռ, մեծ հրապարակ` ցանկալի է Հանրապետության և մի հաստ, գեղեցիկ, էսթետիկ ու երկար պարան:
Այլ տարբերակ չի կարող լինել` հայ ազգային գիտակցությունից ազգակործան, աննախադեպ դավաճանական գաղափարախոսությունն արմատախիլ անելու համար:
Նաև` երկրում երբևէ որևէ արդարադատություն չի կարող լինել` առանց արդար, օրինական և արդեն իսկ խիստ ուշացած այդ վճռի:
Բայց եթե անգամ երազանքն անկատար մնա` պատմության դասեր կան առկա:
Անգլիայում Լորդ Պրոտեկտոր Օլիվեր Քրոմվելին` ռեստավրացիայից հետո հանեցին գերեզմանից ու աճյունը պարանով կախեցին Ուեսթմինսթերում: Լորդ Պրոտեկտորը թագավորին էր սպանել, բայց ոչ երկիրը ու չնայած դրան` նրա գանգը երկար տարիներ արևայրուք ընդունեց Ուեսթմինսթերյան մի բարձր ցանկապատի ցցի ծայրին` ի դաս անգլիական պետական կարգը տապալողներին և ի վրեժ թագավորին հավատարմության երդման դրժման:
Բիբլիական դավաճանների տեղը պարանի ծայրին է, հիշողությունը` պատմության աղբանոցից առաջ` պատմության` սատանայի քարկոծման Մեքայի սյունին»: