Հիմա ինձ համար առավել քան երբևէ պարզ է, թե մեր պետությունն ինչու սխալ ուղղությամբ գնաց. Մհեր Հակոբյան
Սոցցանցերի քրոնիկոն
Իրավագետ Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հիմա ինձ համար առավել քան երբևէ պարզ է, թե մեր պետությունն ինչու սխալ ուղղությամբ գնաց: Փաստորեն մարդը նույնիսիկ իր կյանքի գործին չի հավատացել, մարդը նույնիսկ իր ստեղծածին… չի հավատացել ու վստահել, մարդը իր խոսքում տրամաբանական նույնիսկ տարրական կանոնները չի պահպանում և նույնիսկ հիմա մարդը գոռոզաբար ծաղրում է... մտածողներին:
Պարզ է, պարզ է, թե ինչու այս ամենն այս կերպ եղավ՝ տունն ի սկզբանե սխալ մարդ է կառուցել, այսքան մի բան…»։