Դա կապիտուլյացիայի պայմանագիր է, մեզնից ավելի հզոր երկրներն են կապիտուլյացիայի ենթարկվել․ ՀՀ առաջին նախագահ
Քաղաքական
Աշխարհում չկան երկու հարևան պետություններ, որ հաշտության պայմանագրեր չունեն։ Այո, դա կապիտուլյացիայի պայմանագիր է, մեզնից ավելի հզոր երկրներն են կապիտուլյացիայի ենթարկվել։ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել։ Այո, ի՞նչ է պատահել, Ճապոնիա՞ն չի կապիտուլացվել։ Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Մեզնից առավել հզոր երկրներն են կապիտուլյացիայի ենթարկվել: Այո՛, Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել: Կարող է նյուանսներ լինել, Ռուսաստանի առաջարկն այլ կերպ լինի, Ամերիկայինը՝ այլ, վերջին հաշվով մեկն է հաղթելու: Սա մեր ցանկությունը չի եղել, հանգամանքներն են բերել դրան, հակառակորդների ագրեսիան, մեր իշխանությունների սխալները: Համարում եք՝ ես էլ եմ հազար ու մի սխալ գործել, այո՛, բայց ոչ այս ուղղությամբ: Հակառակը՝ ես առաջինն էի, որ ասում էի միակ ճանապարհը սա »,– ասաց նա