Հայաստան կժամանի Հունաստանի արտաքին գործերի նախարարը
Քաղաքական
Աշխատանքային այցով սեպտեմբերի 27-ին Հայաստան կժամանի Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը: Ինչպես հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից, նույն օրը ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Աշխատանքային այցի շրջանակներում Հունաստանի ԱԳ նախարարին կընդունի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: