Ավինյանը նոր է նշանակվել, եթե լինեն խնդիրներ, կաշկանդված չենք կոշտ քննադատելու. Միքայել Մանրիկյան
ՀարցազրույցԻնչո՞ւ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան»-ը կողմ քվեարկեց Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում Տիգրան Ավինյանի թեկնածությանը, արդյոք վերջինի ելույթը նախընտրական քարոզարշավ չէ՞ր հիշեցնում, որքանո՞վ են զգացել քաղաքապետարանում Ավինյանի ստվերային ներկայությունը, ինչո՞ւ այլևս կոշտ քննադատությամբ հանդես չեն գալիս և մասնակցելո՞ւ է արդյոք Երևանի ավագանու ընտրությանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Այս և այլ հարցերի վերաբերյալ Վարդուհի Մելտոնյանը «Հարցազրույց»-ի տաղավարում խոսել է Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի հետ։ Նա նաև պատասխանել է հարցին, թե ինչո՞ւ է Ադրբեջանի վերջին հարձակումից ընդամենը 1 օր հետո քաղաքապետարանը 24 միլիոն դրամ հատկացրել 60.000 հատ ցախավել ձեռք բերելու համար։