Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ավելի ներգործուն կլիներ, եթե Հայաստանը Պատանդառության կոնվենցիայով դիմեր ՄԱԿ-ի Արդարադատության դատարան. Սիրանուշ Սահակյան

Իրավական

2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական կողմի ագրեսիայի հետեւանքով գերեվարված հայ ռազմագերիների թիվը մոտ 20-ն է, փաստահավաքությունը սակայն դեռ ավարտված չէ, ինչպես նաեւ հաստատումներն են ընթացքի մեջ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Նա նշեց, որ արդեն իսկ կան հաստատված գերեվարման դեպքեր, սակայն հստակ թվի մասին կարող են խոսել ավելի ուշ։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ սեպտեմբերի 22-ին Ադրբեջանը հայ ռազմագերիների հարցով պետք է պատասխան տար Եվրոպական դատարանին, սակայն այդ առնչությամբ տեղեկատվություն չկա, Սիրանուշ Սահակյանն ասաց, որ այդ արձագանքը պետք է ուղղված լիներ ՀՀ կառավարությանը՝ միջպետական գանգատի շրջանակներում. «Անհատական գործերի մասով կարող եմ ասել, որ մենք դատարանից ստացել ենք նամակագրություն, Ադրբեջանի դիրքորոշումները դեռ մեզ ուղարկված չեն, բայց առաջիկա օրերին սպասում ենք տեղեկատվության։ Պատասխան կա դատարանից, որ այդ հարցումներն ուղղված են Ադրբեջանի կառավարությանը եւ տրված է վերջնաժամկետ՝ տեղեկատվություն տրամադրելու համար։ Այս հարցումների ֆոնին Ադրբեջանն արդեն իսկ Կարմիր խաչի միջոցով հաստատել է մի շարք անձանց գերեվարման հանգամանք»։

Նրա խոսքով՝ Բաքվի իշխանությունների գործելակերպի պարագայում հայկական կողմն ունեցել է բազմաթիվ դեպքեր, երբ նույնիսկ տեսանյութով գերեվարումը չի հաստատվել ընդհուպ մինչեւ խմբային գործերով. «Եթե ապացույցները շատ են, ապա այդ ապացույցների ճնշման ներքո ավելի հավանական է հասնել դեպքի հաստատման նաեւ Ադրբեջանի իշխանությունների կողմից»։

Անդրադառնալով գերության մեջ սպանված հայ զինծառայող Դավիթ Գիշյանի դեպքին՝ Սիրանուշ Սահակյանն ընդգծեց, որ այդպիսի դեպքերում հայկական կողմն անհապաղ տեղյակ է պահում դատարաններին, նաեւ հիմնավորում, թե որքան կարեւոր է միջազգային կառույցների ակտիվ ներգրավվածությունը օր առաջ գերիների հայրենադարձումը կազմակերպելու համար.

«Պետք է դրվի կյանքի իրավունքի խախտման հարցը։ Գերուն սպանելը պատերազմական հանցագործություն է, եւ պետք է լինի ավելի հեռավար նպատակ, այսինքն՝ հասնել տվյալ միջադեպի համար պատասխանատու Ադրբեջանի զինծառայողների եւ հրամանատարների քրեական պատասխանատվության։ Եթե Ադրբեջանը շահագրգռված չէ իր մարդասպաններին պատժելու հարցում, ապա միջազգային կառույցները պետք է մտածեն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին»։

Հարցին՝ Կարմիր խաչն այցելե՞լ է Բաքվում պահվող հայ ռազմագերիներին եւ ինչպիսի՞ն է պրակտիկան, Սահակյանն ասաց, որ հաստատված ռազմագերիների պարագայում Կարմիր խաչին հնարավորություն է տրվում հանդիպել, տեսակցել եւ ապահովել կապը ընտանիքի անդամների հետ. «Թե որ պահին են մուտք գործում, այստեղ կարեւոր է ադրբեջանական իշխանությունների թույլտվությունը։ 2020 թվականի պատերազմում բավականին երկար ժամանակ ռազմագերիները հնարավորություն չեն ունեցել տեսնելու Կարմիր խաչի ներկայացուցիչներին։ Արտաքին աշխարհի հետ կապ չապահովելը նպատակ ունի թաքցնել նաեւ բռնության հետքերը»։

Հարցին՝ գերիների վերադարձի հարցում արդյունավետ ինչպիսի՞ տարբերակներ կան, Սիրանուշ Սահակյանն ասաց, որ ավելի արդյունավետ կարող էր լինել երկրների ղեկավարների բանակցությունները. «Բանակցող հարթակը պետք է զորու լիներ անմիջապես լուծելու գերիների վերադարձի հարցը։ Եթե հիմնական խնդրի շուրջ կողմերը կարողանում են համաձայնություն կնքել, որպես կանոն գերիների վերադարձը որեւէ դժվարություն չպետք է ներկայացնի։ Այս պարագայում բանակցային գործընթացը ձախողված է։ Հայկական կողմն անհամաչափ քաղաքական պահանջներ է բավարարում ի օգուտ Ադրբեջանի, որոնք սպառնում են անգամ Հայաստանի պետականությանը։ Բանակցող կողմը քաղաքականացրել է նաեւ ռազմագերիների հարցը։ Այս հարցը ոչ թե ինքնուրույնաբար է քննարկվում, այլ կապվել է քաղաքական օրակարգի հետ եւ հայկական կողմի իմացությամբ Ադրբեջանը պահում է պատանդներ։ Հայկական կողմը պետք է ունակ լիներ վերադիրքավորվել բանակցային գործընթացում, որի հավանականությունը փոքր է եւ երկրորդը՝ գնալ դատական պաշտպանության ճանապարհով, որը ժամանակատար է»։

Նա նշեց, որ Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններ դիմելու հարցում Հայաստանը հնարավորություն ունի Պատանդառության կոնվենցիայով դիմել. «Դա ավելի արագ արձագանք կապահովի մեր գերիների խնդրով։ Հայաստանն այս պահին այս խնդրով չի դիմել եւ գերիների հարցը ներառել է Խտրականության կոնվենցիայի հարցերի ներքո։ Կարծում եմ՝ ավելի ներգործուն, որ Հայաստանն այս խնդիրն առանձնացներ եւ առանձին՝ Պատանդառության հիմքով նաեւ միջպետական հայց ունենար ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում»։

Հարցին՝ գերիների նույնականացման հարցում ի՞նչ խնդիրների է հայկական կողմը բախվում, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց.

«Խնդիրը տեսանյութերի որակն է, այդ տեսանյութերում եղած անձանց դեմքերի տեսանելիությունը եւ Ադրբեջանը նաեւ շրջանառում է այլ կոնֆլիկտներից տեսանյութեր կամ ավելի վաղ ժամանակներում արված տեսանյութեր, որոնց պարագայում եթե պրոֆեսիոնալ աշխատանք չի կատարվում, առկա է լինում նույնականացման սխալ։ Եթե տեսանյութերը որակյալ են եւ հնարավոր է լինում օրինակ՝ ստուգել տեսանյութի կատարման վայրը, տղաներն ունեն տեսանելիություն, մենք համադրում ենք մի քանի հանգամանք, զրուցում ենք փորձագետների հետ, ապա նույնականացման դեպքում բացառվում են սխալները»։

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Ո՛չ ռուսական թշնամական ալիքներին. Բևեռը երթով գնաց ՀՌՀ֊ի շենքի մոտ
32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբ
10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
«Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Պայթուն՝ Բաքվի շենքերից մեկում
Կոտրել են պատուհանի ապակին, տնից տարել տարբեր իրեր
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան
Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում
Բևեռի միակ առաքելությունը հայ ազգի ողնաշարը ուղղելն ու ազգային պետություն ստեղծելն է. Սեֆիլյան
Փաշինյանը հանցավոր դիտավորությամբ կեղծիքի է ենթարկում իրականությունը. Գասպարյան
Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Այս տարիներին իրականացվել է Բևեռի առաջ մղած օրակարգերի հակաքարոզչություն. Այվազյան
Խաչատուրյանը և Ղազարյանը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների և ներդրումային ծրագրերի շուրջ
Ով ասում ա ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, տգետ ա և դավաճան. Վահե Գասպարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը
Շինության պատերը, հենասյուներն ու պարիսպը փլուզվել են
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը
ԱԺ Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. Ուղիղ
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Սաղաթելյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թմրամիջոցների տարածման փորձ «Տելեգրամ» հավելվածով
Մեզ համար առաջնահերթություն է լիարժեք գնահատել տարեցների սոցիալական կարիքները. Սոցապնախարար
Շչակ է փորձարկվելու
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել հայ զինծառայողների մարմինները. «Փաստինֆո»
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™