ՀՀ-ի և Ադրբեջանի փոխվարչապետները ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել Մոսկվայում
Քաղաքական
Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները Մոսկվայում հանդիպել են ոչ պաշտոնական մթնոլորտում։
Հանդիպումը տեղի է ունեցել ԱՊՀ տնտեսական խորհրդի շրջանակներում, հաղորդում է «Sputnik Ադրբեջան»-ը:
Նեղ ձևաչափով նիստի ընդմիջումից հետո Յաղուբ Էյուբովն ու Մհեր Գրիգորյանը շուրջ չորս րոպե զրուցեցել են։ Այնուհետև նրանք մասնակցել են ԱՊՀ տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: