ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն արգելել է իր աշխատակիցներին և ԱՄՆ մյուս քաղաքացիներին այցելել Հայաստանի մի շարք բնակավայրեր
Քաղաքական
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն արգելել է իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև ԱՄՆ մյուս քաղաքացիներին այցելել Հայաստանի մի շարք բնակավայրեր, ինչպես նաև կոչ է արել լինել զգոն, ցուցաբերել զգուշություն և խուսափել ճամփորդություններից։ Դեսպանատան ուղարկած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է.
«Սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողություններից հետո հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև ԱՄՆ մյուս քաղաքացիներին արգելվում է կատարել ցանկացած ոչ հույժ կարևոր ուղևորություն դեպի հետևյալ վայրեր.
-Տավուշի մարզ՝ Մ4 մայրուղու երկայնքով Իջեւանից դեպի հյուսիս եւ դեպի արեւելք գտնվող բոլոր շրջաններ
-Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից արևելք
-Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից դեպի հարավ և Մ10 ավտոմայրուղուց դեպի արևելք
-Արարատի մարզի Երասխ գյուղ
-Վայոց Ձորի մարզ՝ Եղեգնաձորից արևելք
-Սյունիքի մարզ
Լեռնային Ղարաբաղ ուղեւորությունները նախկինի պես արգելված են»,- ասված է հաղորդագրության մեջ։
Սա կարող է նշանակել, որ ամերիկյան հետախուզությունը ֆիքսել է ադրբեջանական նախապատրաստությունները` հնարավոր նոր հարձակման առնչությամբ։
Ըստ այդմ` քանի որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, Միացյալ Նահանգները որևէ կերպ անկարող է Հայաստանին բացի դիվանագիտականից այլ տիպի, մասնավորապես, ռազմական օգնություն տրամադրել: