Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ռուսաստանը և Թուրքիան, «անկյուն քշելով» Հայաստանին, իրենց ռեսուրսները ծառայեցնում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը. Սարո Սարոյան

Քաղաքական

«Բնականաբար Հայաստանը անվտանգային պակասորդ ունի, և այդ վակուումը լրացնելու խնդիր կա։ Այսօր արդեն ակնհայտ է, որ այդ վակուումը լցնելու հիմնական դերակատարը կոլեկտիվ Արևմուտքն է ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ»,- ArmDaily-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սարո Սարոյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին Նիկոլ Փաշինյանի ելույթին։

Հայաստանի հանդեպ ադրբեջանական նոր ագրեսիայի վտանգը չի նվազել, երեկ ՄԱԿ-ի ամբիոնից զգուշացրեց Փաշինյանը՝ հորդորելով միջազգային համայնքին հասցեական ու լիարժեք աջակցություն տրամադրել։ Քսան րոպեանոց ելույթում Հայաստանի վարչապետը խոսեց հիմնականում Ադրբեջանի հետ հարաբերություններից՝ պնդելով, թե Բաքուն մտադիր է Հայաստանից նորանոր տարածքներ գրավել:

Քաղաքագետի գնահատմամբ՝ վարչապետի ելույթը անվտանգային խնդիրների բացթողումների վերաբերյալ փաստի արձանագրումն է։ «Փաշինյանի ելույթը այդ տեսանկյունից է պետք հասկանալ՝ փաստի արձանագրումն է անվտանգային վակուումի և այն գործընթացների, որոնք  հիմա տեղի են ունենում, նկատի ունեմ Փելոսիի այցը Հայաստան, Հայաստանի ԱԳ նախարարի, նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Նյու Յորքում և այլն։ Այդ ամենը ընդհանուր առմամբ նոր անվտանգային միջավայր ձևավորելու խնդրի լուծմանն է ուղղված»,- նշեց քաղաքագետը։

Ըստ Սարոյանի՝ Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ն, վերջին շրջանում հաստատում է Հայաստանի անվտանգության կարևորությունը։ «Ամերիկյան վարչակազմի ակտիվությունը, հատկապես վերջին օրերին, ցույց է տալիս, որ Հայաստանի անվտանգությունն իրենց արտաքին քաղաքականության մեջ մեծ տեղ ունի և այդ տեսանկյունից հնարավոր են միջամտություններ», - ընդգծեց Սարոյանը։

Նրա կարծիքով՝ դրա վկայությունը ԱՄՆ-ի ջանքերով զինադադարի հաստատումն էր։ «Պետք է ընդունենք, որ ամերիկյան վարչակազմը ամեն ինչ անում է, որպեսզի թույլ չտա լայնամասշտաբ ռազմական գործողությունների ծավալում։ Հայաստանին նման կարգի երաշխիքներ կտա՞, թե՞ չի տա, դա հարցի մյուս կողմն է։ Ես չգիտեմ այդ երաշխիքներ տալն ու դրանց հավատալը որքանո՞վ է քաղաքական, բայց վերջին դեպքերը խոսում են նրա մասին, որ ամերիկյան վարչակազմը իսկապես ներգրավված է Հարավային Կովկասում լայնամասշտաբ ռազմական գործողություններ թույլ չտալուն»,- ընդգծեց քաղաքագետը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում, խոսելով «խաղաղության» պայմանագրից, Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց՝ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե Բաքուն էլ ճանաչի Հայաստանինը՝ միջազգայնորեն ընդունված սահմաններում։

Քաղաքագետի համոզմամբ՝ «խաղաղության» պայմանագիրը խնդիր ունի սպասարկելու ռուս-թուրքական մերձեցումը, և Հայաստանը պարտադրված նման քաղաքականություն էր վարում, քանի որ Ռուսաստանը և Թուրքիան Հայաստանին «քշել էին անկյուն»։ «Խաղաղության օրակարգը, որի մասին բարձրաձայնում էր Հայաստանի քաղաքական ղեկավարությունը , ուղղակիորեն պայմանավորված էր ռուս-թուրքական այն որոշումներով, որոնք Հարավային Կովկասի նկատմամբ ձեռնարկել էին երկու տարի առաջ և 2020 թ-ի պատերազմից հետո, այսինքն ՝ այդ խաղաղության օրակարգը խնդիր ուներ սպասարկելու ռուս-թուրքական մերձեցումը և դրանով էր պայմանավորված թե Հայաստանը ինչու է գնում Թուրքիայի և Ադրբեջանի հետ ավելի սերտ հարաբերությունների կառուցման, կոմունիկացիաների բացման և այլն։ Սակայն այդ քաղաքականությունը պարտադրված էր Հայաստանը վարում ,քանի այլ ելք չէր տեսնում նման իրավիճակում, ինքը «անկյուն էր քշված» Ռուսաստանի և Թուրքիայի կողմից»,- մանրամասնեց քաղաքագետը։

Ըստ նրա՝ վերջին շրջանում բոլորովին այլ գործընթաց է տեղի ունենում անվտանգային բացը լրացնելու տեսանկյունից և ամերիկյան վարչակազմը շատ մեծ ջանքեր և ներգործություն է ունենում։ «Այդ տեսանկյունից, բնականաբար, «խաղաղության դարաշրջանի» ավարտին ենք մենք մոտենում՝ այն քաղաքական կուրսի ավարտին, որը թելադրված էր Թուրքիայի և Ռուսաստանի կողմից Հայաստանին»,- ասաց Սարոյանը։

Անդրադառնալով Փաշինյանի՝ Ադրբեջանի նախագահին ուղղված հարցին՝ «կարո՞ղ ես ցույց տալ Հայաստանի այն քարտեզը, որը ճանաչում ես, կամ  պատրաստ ես ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն», քաղաքագետը կարծում է՝ սպասել, որ Ադրբեջանը ինչ-որ սահման ցույց կտա, անտեղի է։ «Ադրբեջանը Ռուսաստանի և Թուրքիայի հովանավորությամբ որոշակի քաղաքականություն է իրականացնում, սպասել, որ Ալիևը ինչ-որ քարտեզ ցույց կտա,սահման ցույց կտա բնականաբար անտեղի է։ Իրենք իրենց քաղաքականությամբ խնդիր ունեն ռազմակալել Սյունիքը,ունենալ Զանգեզուրի միջանցք, պարտադրել Հայաստանին, որպեսզի ճանաչի Ադրբեջանի իրավասությունները այդ միջանցքի, նաև Սյունիքի այլ հատվածների նկատմամբ»,- ընդգծեց Սարոյանը։

Ըստ նրա՝ Բաքուն այս ամենից կհրաժարվի մի դեպքում, եթե աշխարհաքաղաքական իրավիճակը պարտադրի, և արտաքին դերակատարները ավելի մեծ ուժով Հայաստանի հետ այլ քաղաքականություն սկսեն վարել։ «Սպասել, որ Ադրբեջանը հետ կկանգնի իր ծրագրերից և դա կլինի ռուս-թուրքական համաձայնությունների պայմաններում ,որոնք Հարավային Կովկասը այլ կերպ են դիտարկում, և Հայաստանը հնազանդորեն այդ քաղաքականության կամակատարն է՝ անտեղի է։ Հիմա իրավիճակը իսկապես փոխվում է և արևմտյան ներգործությունը հարավային Կովկասի վրա չափազանց մեծ է։ Ռուսաստանը և Թուրքիան հենց այդ ծրագրերի կյանքի կոչմանն են իրենց ռեսուրսները ծառայեցնում ամիսներ շարունակ»,-ընդգծեց քաղաքագետը։

Սարոյանի կարծիքով ՝ ներկայիս իշխանությունը վաղուց հրաժարվել է Արցախից։ «Իզուր չի, որ ինքը անընդհատ նշում է 29.800 քառ կմ տարածքի մասին, դա հենց վկայությունն է նրա, որ Փաշինյանը Արցախը չի դիտարկում Հայաստանի անվտանգային միջավայրում, և դա վերջին երկու տարվա ընթացքում ուղղակիորեն արտահայտվել է թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ այլ պաշտոնյաների կողմից, ովքեր Արցախի անվտանգության ամբողջ «բեռը» դրել են ռուս խաղաղապահության վրա»,-ամփոփեց Սարո Սարոյանը։

Արփինե Նավասարդյան

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™