Երկար ժամանակ է «Կուկուռուզնիկը» քանդված է, փոշին քամու ժամանակ պատում է Կենտրոնը. Մանրիկյան
ՏեսանյութԱրդյոք կան որևիցե բանակցություններ կամ քննարկումներ կապված նախկին «Կուկուռոււզնիկի» այդ հողատարածքի հետ կապված, այս մասին Երևանի ավագանու նիստի ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը՝ հարց ուղղելով քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։
«Մենք նոր խոսում էինք օդում փոշու պարունակությունից և այդ վերևի հատվածից քամիների ժամանակ, կարծես, ամբողջությամբ պատում է Կենտրոն վարչական շրջանը»,- ասաց Մանրիկյանը։
Ի պատասխան Հրաչյա Սարգսյանը ասաց. «Այո, իհարկե կան։ Այդ հարցին նույնպես անդրադարձել ենք։ Սեփականատերը, կարծեմ, այդտեղ համալիր է ուզում կառուցել և այս պահի դրությամբ մեր վերջին պայմանավորվածությունը նա է եղել, որ պետք է տրանսպորտային հոսքերի խնդիր լուծվի, որից հետո անդրադառնանք արդեն շինթույլտվությանը»։