Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին Խնդիրն այն չէ, որ ՀՀԿ-ն դարձել է ՔՊ-ական ու համայնքի ղեկավար, խնդիրն այն է, թե այդ համայնքն առաջիկայում կկոչվի՞ Հայաստան. Ղազարյան Հայաստանի իշխանությունը շարունակում է «փոքր նվերներ» անել Թուրքիային` նրա «աչքը մտնելու» համար. ՀՀ առաջին օմբուդսմեն Քաղաքական իրական օրակարգից շեղելու գործընթաց է. Փոստանջյանը՝ Ավինյանի նշանակման մասին Ռուսաստանը և Թուրքիան, «անկյուն քշելով» Հայաստանին, իրենց ռեսուրսները ծառայեցնում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը. Սարո Սարոյան Ովքե՞ր են մեկնել Նյու Յորք և ի՞նչ գործարքի է գնացել Փաշինյանը ոստիկանության հետ. մամուլ Փոխհրաձգությունը բավականին երկար է տևել, բնակիչները տարհանված են. ի՞նչ իրավիճակ է Կուտականում Պատերազմից քաղաքացի է զոհվել, իսկ կառավարությունը 31,6 մլն է հատկացնում զուգարաններ վերանորոգելուն 31 միլիոն՝ 12 զուգարան վերանորոգելու համար, 24 միլիոն՝ 60 հազար հատ ցախավելի համար, երևի հետո ցախավելին նստած պիտի թռնեն. Նաիրա Զոհրաբյան Նիկոլ Փաշինյանին տվել են աթոռ՝ հայկական պետականությունը վաճառելու համար. ադրբեջանագետ 
Լավագույն տեսանյութերը. Youtube


Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում ՀՀ բուհերին դրամաշնորհների տրամադրման մրցույթ

Հասարակություն

Հայաստանի Հանրապետությունը, Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ, իրականացնում է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիրը, որի շրջանակում իրականացվում է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) նոր շրջափուլը համապատասխան պայմաններին բավարարող ՀՀ բուհերի համար:

ՆՄՀ-ն բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող մեխանիզմ է, որի միջոցով մրցակցային հիմունքներով ՀՀ բուհերին տրամադրվում են դրամաշնորհներ՝ նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և բուհերի կարողությունների հզորացման նպատակով: ՆՄՀ այս շրջափուլով բուհերին դրամաշնորհների տրամադրման գործընթացը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 31.08.2022 թիվ 1557-Ա/2 հրամանով հաստատված ՆՄՀ ղեկավար ձեռնարկով:

ՆՄՀ-ն աջակցում է բուհերի այն ծրագրերին, որոնք ուղղված են կրթության համապատասխանության, արդյունավետության և հասանելիության բարձրացմանը:

ՆՄՀ նոր շրջափուլի համար հաստատված գերակա ուղղություններն են՝ հիմնարար գիտական, տեխնոլոգիական, ինժեներական, մաթեմատիկական (STEM-science, technology, engineering and mathematics):

Ծրագրերի գիտություն-կրթություն-բիզնես եռանկյունու տրամաբանության մեջ ներկայացված լինելը կդիտվի որպես հայտի առավելություն:

ՆՄՀ-ի միջոցներով ֆինանսավորվող ծրագրերի տեսակներն են.

  • Կոնսորցիումային ծրագրեր, որոնք կնպաստեն սերտ համագործակցությանը` համատեղ ծրագրերի մեջ միավորելով պետական և ոչ պետական բուհերի, մասնավոր ձեռնարկությունների և կազմակերպությունների, գիտահետազոտական հաստատությունների, որոնք կարող են լինել ինչպես տեղական կազմակերպություններ, այնպես էլ օտարերկրյա: Կոնսորցիումը պետք է բաղկացած լինի առնվազն մեկ բուհից և մեկ գործարար ոլորտի և/կամ գիտահետազոտական ընկերությունից: Կոնսորցիումային ծրագրի շրջանակում տրամադրվող դրամաշնորհի գումարն առավելագույնը 500 000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ է:
  • Պետական բուհերի ծրագրեր, որոնք ուղղված են առանձին պետական բուհերի, այդ թվում՝ նրանց մարզային մասնաճյուղերի առանձնահատուկ խնդիրների լուծմանը` ռազմավարական զարգացման առաջնահերթությունների և կրթական ոլորտում նորարար լուծումների հիման վրա: Այս տիպի դրամաշնորհային ծրագրերը հասցեագրված են նաև մայրաքաղաքի և մարզային բուհերի միջև առկա մասնատվածության/անհամաչափ զարգացման խնդիրների լուծմանը: Տվյալ բուհի մարզային մասնաճյուղ(եր)ի դրամաշնորհային ծրագրում ընդգրկելը (եթե այդպիսիք կան), կդիտվի որպես առավելություն դրամաշնորհային ծրագրերի գնահատման ժամանակ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բուհի մասնաճյուղը չունի առանձին իրավաբանական անձի կարգավիճակ, բուհի մասնաճյուղը չի կարող առանձին հայտ ներկայացնել: Տրամադրվող դրամաշնորհի գումարն առավելագույնը 250 000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ է:
  • Ոչ պետական բուհերի ծրագրեր, որոնք ուղղված են ոչ պետական բուհերի առանձնահատուկ խնդիրների լուծմանը, կարողությունների զարգացմանը և նորարար ծրագրերի իրականացմանը: Փոքր բուհերի կոնսոլիդացիային նպաստելու և բուհերի միջև համագործակցությունը խթանելու նպատակով ոչ պետական բուհերը խրախուսվում են ներկայացնելու համատեղ ծրագրեր: Տրամադրվող դրամաշնորհի գումարն առավելագույնը 250 000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ է:

Դրամաշնորհային բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն 24 ամսվա ընթացքում: Ներկայացվող բոլոր ծրագրերի համար պարտադիր է հաստատության կողմից անհատական ծրագրերի համար առնվազն 15 տոկոս և կոնսորցիումային ծրագրերի համար 20 տոկոս համաֆինանսավորումը:

ՆՄՀ նոր շրջափուլին հայտ ներկայացնելու համար բուհերը պետք է բավարարեն հետևյալ իրավասության չափանիշներին՝

  • ինստիտուցիոնալ հավատարմագրման կամ ինստիտուցիոնալ պայմանական հավատարմագրման առկայություն,
  • հաստատված ռազմավարական ծրագրի (և/կամ բիզնես պլանի` կոնսորցիումի մասնակից համապատասխան կազմակերպությունների համար) առկայություն առնվազն ներկայացվող ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի տևողության համար, ինչը կերաշխավորի, որ դրամաշնորհային հայտում ներկայացված առաջնահերթություններն ու նպատակները համահունչ են ռազմավարական առաջնահերթություններին,
  • ՆՄՀ դրամաշնորհառու հանդիսացած բուհերի համար՝ ՆՄՀ իրականացված դրամաշնորհային ծրագրի համար աուդիտի չփոփոխված եզրակացություն,
  • ՆՄՀ դրամաշնորհառու չհանդիսացած բուհերի համար ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգման բավարար արդյունքներ` ներկայացված հայտի փաստաթղթերի փաթեթում – ՆՄՀ դրամաշնորհային հայտում հիմնական հայտատու նշվող բուհերը հայտերի պատրաստման փուլում պետք է անցնեն ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգում: Ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգման աշխատանքների նկարագիրը հասանելի է ստորև: Ստուգումը պետք է իրականացվի ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից ընդունելի աուդիտորների կողմից, որոնց ցանկը նույնպես ներառված է ստուգման աշխատանքների նկարագրում: Բուհերը հայտի պատրաստման ընթացքում պատասխանատու են տվյալ ցանկից որևէ ընկերությանը դիմելու, վերջինիս կողմից նշված ստուգումն անցկացնելու և արդյունքներն ըստ պատշաճի ստանալու համար: Այն բուհերի հայտերը, որոնք ստուգման արդյունքներով կստանան կատեգորիա Ա կամ Բ խմբի խնդիրներ և թերություններ արձանագրող հաշվետվություն, կդիտվեն իբրև ոչ իրավասու: Կատեգորիա Գ խմբի խնդիրները որևէ ազդեցություն չեն ունենա բուհի` հայտ ներկայացնելու իրավասության վրա, սակայն գնահատման ընթացքում տվյալ բուհը կխրախուսվի ուղղելու/կարգավորելու հայտնաբերված խնդիրները:
  • ՆՄՀ նոր շրջափուլի դրամաշնորհային հայտերի գնահատման համար առանցքային է լինելու այն, որ ժամանակի մարտահրավերներին համապատասխան ծրագրային հայտերը պետք է ուղղված լինեն կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականության աջակցմանը, ինչպես նաև գենդերային հավասարակշռվածության և ներկայացվածության բարելավմանը՝ ձեռնարկելով քայլեր իգական սեռի ուսանողների ընդգրկվածության և պրոֆեսորադասախոսական կազմում վերջիններիս ներգրավվածության ուղղությամբ:

ՆՄՀ-ին դիմելու համար դրամաշնորհային հայտի ձևը, ՆՄՀ ղեկավար ձեռնարկը՝ կից բոլոր հավելվածներով  (առդիր 1, առդիր 2, առդիր 4 /առդիր 2-ի հավելվածներ/ հավելված 1, հավելված 2-10, հավելված 5, հավելված 11, հավելված 12), ինչպես նաև բուհերի ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգման աշխատանքային նկարագիրը, դրամաշնորհային ծրագրերի ընթացքում բողոքների կարգավորման մեխանիզմը և դիմելու վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://cfep.am/hy/announcements/item/2022/09/19/4087/:

Դրամաշնորհային հայտ ներկայացնելու վերջնաժամկետը՝ ս.թ. նոյեմբերի 19-ը։ Տվյալ ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի:

Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ, հասցե՝ ք. Երևան, Ս. Վրացյան 73, կամ զանգահարել (010) 57-56-90, ներքին (52),(53),(54) հեռախոսահամարներով:

«Իրավունք». Ինչ է կատարվում դատախազությունում
Ֆրանսիան պատվիրակություն կուղարկի Հայաստան` Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները գնահատելու համար
«Ժողովուրդ». Շիրակ Թորոսյանի կնոջ ընկերությունն «ատկատով» է զբաղված
«Ժողովուրդ». Ինչու 1994-ին Բաքուն չստորագրեց ամփոփիչ արձանագրությունը
«Հրապարակ»․ Զոհրաբ Մնացականյանը նոր աշխատանք ունի
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանին ցանկանում են ԲԴԽ նախագահ նշանակել
Հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիեւը
«Հրապարակ»․ ԿԸՀ-ն նոր նախագահ կունենա․ ով է հավանական թեկնածուն
Հայաստանի հավաքականը պարտվեց Իռլանդիային և նահանջեց C դիվիզիոն
«Հրապարակ». Սիսիանում ՏԻՄ ընտրություններից հետո կրքերը թեժանում են
44-օրյա պատերազմի չքաղած դասերը. Սամվել Ասլիկյան
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Իլոն Մասկը գլխավորում է Forbes-ի ամենահարուստ ամերիկացիների ցուցակը
ՀՀ–ից Վրաստան մտնող ավտոմեքենան հետ է ուղարկվել
Երևանի պարեկները ձերբակալել են նռնակով տղամարդու
Ալեքսանդր Ազարյանը կշարունակի կատարել Դատավորների միության նախագահի պարտականությունները
Մահացել է երգիչ և շոումեն Բորիս Մոիսեևը
Մակրոնը Ալիևին կոչ է արել հետ քաշել զորքերն ու հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը
Հայտնաբերվել է ադրբեջանական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհետ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը․ ՊՆ
Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ
ՃՏՊ Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ
«Մեր ավագ սերնդի ընտրած ճանապարհն անշրջելի է»․ Արտակ Բեգլարյան
Ղազախստանը մոբիլիզացիայից փախած ռուսաստանցիներին վիզա չի տրամադրի
Հիմնանորոգվում է Մարտունի համայնքի Լեռնահովիտ բնակավայր տանող ճանապարհը
Մենք այսօր հայերի հետ սգում ենք 2020 թ․ սեպտեմբերի 27-ին, հաջորդ օրերին և տարիներին զոհվածների հիշատակը. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
Արմավիրի մարզային վարչության ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Աղոթք և խնկարկում հերոս զինծառայողների հիշատակին
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու Կատարի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը քննարկել են հայ-կատարական սպորտային համագործակցության հնարավորությունները
Ինչո՞ւ Զասն ու Փաշինյանը չեն հանդիպել․ պարզաբանում՝ ՀԱՊԿ-ից
Արցախում ոգեկոչել են 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակը, տեղի է ունեցել հիշատակի երթ
Գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել
Ստացվել է ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի 19 դիմում. ԿԸՀ
Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Լոռվա մարզում
COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 615,5 միլիոնը
5,1 մագնիտուդով երկրաշարժ Թուրքիայի Արդահան քաղաքից 19 կմ հարավ․ այն զգացվել է Երևանում և Շիրակի մարզում
Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՄԻՊ-ն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենին
21-ամյա աղջկանից 9000 դոլար հափշտակած տղամարդը ձերբակալվել է
Ասում էր կապ չունի, որ հողերը հանձնել ա մա՛մ, պիտի մինչև վերջ կռվենք. զոհված զինծառայողի մայր
Լիբանանի խորհրդարանը երկրի նոր նախագահ կընտրի
Նիկոլ Փաշինյանն ու Նիկոս Դենդիասը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ
Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ շարունակական ռազմական ագրեսիաները խաթարում են տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման ջանքերը․ ԱԳՆ
Լիճք գյուղը հրաժեշտ է տվել իր հերոսացած զավակ Արթուր Մարգարյանին
Ռուբեն Հակոբյանի բաց նամակը Լևոն Տեր-Պետրոսյանին
Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր
Ոստիկանի օրինական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ ձերբակալվել է Երևանի 47-ամյա բնակիչը
Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց
Ականապատ անօդաչու է ընկել Իրաքյան Քրդստանում
Կարճ խորհուրդ եմ տալիս՝ դադարել օգտագործել Mail.ru-ն հնարավորինս շուտ. Սամվել Մարտիրոսյան
Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™