Մեր լինել-չլինելու հարցն է, կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ եկե՛ք այսօրվա հանրահավաքին. Մարգարիտա Սադոյան
ՀարցազրույցԻ՞նչ ուղերձներ է հղելու ԱԺ Բևեռն այսօր Ազատության հրապարակից և ի՞նչ պահանջ է ներկայացնելու իշխանությանը, արդյոք ՀԱՊԿ-ից դուրս գալը չափազանց ծանր գին չի՞ ունենա մեր պետության համար և չենք դառնա Արևմուտք-Ռուսաստան առճակատման հերթական թիրախը, ի՞նչ է մեզ առաջարկում Միացյալ Նահանգները, որը չենք կարողանում ստանալ Ռուսաստանից։
Այս և այլ հարցերի շուրջ Վարդուհի Մելտոնյանն այսօր զրուցել է Ազգային Ժողովրդավարական Բևեռի Խորհրդի անդամ Մարգարիտա Սադոյանի հետ։
Նա նաև պատասխանել է հարցին, թե գործակցո՞ւմ է արդյոք Բևեռն այլ քաղաքական ուժերի հետ, ինչո՞ւ Փաշինյանի հետ հանդիպումներին, որպես արտախորհրդարանական ուժ, իրենց չենք տեսնում, ինչո՞ւ են որոշ շրջանակներ Բևեռին անվանում «սորոսական» և չունե՞ն արդյոք մտավախություն, որ հանրահավաքային պայքարը, ինչպես խորհրդարանական ընդդիմության դեպքում էր, չեն ձախողի։