Երասխի և Սյունիքի հատվածում թշնամու զորքերի մեծ կուտակումներ են․ ամենայն հավանականությամբ` նախապատրաստվում է նոր հարձակում․ Հայկ Մարտիրոսյան
Սոցցանցերի քրոնիկոն
ԱԺ Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ըստ աղբյուրների` Երասխի և Սյունիքի հատվածում թշնամու զորքերի մեծ կուտակումներ են: Ադրբեջանական զորքերում հայտարարվել է մարտական պատրաստականության վիճակ:
Ադրբեջանը Ռուսաստանից հարձակողական զենքի նոր խմբաքանակներ է ստանում և տեղափոխում դրանք Նախիջևան:
Ամենայն հավանականությամբ` նախապատրաստվում է նոր հարձակում:
Նպատակը Սյունիքի գրավումն է»։