Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Հայ ժողովուրդը իմացավ, որ իրենք առանձին չեն, իրենց հետ կա հզոր մի պետության ներկայացուցիչ. Սասունյանը՝ Փելոսիի այցի մասին

Քաղաքական

ArmDaily.am-ը ամերիկահայ գրող, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի հետ զրուցել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած պաշտոնական այցի և կարևոր ուղերձների մասին։

-Պարո՛ն Սասունյան, ավարտվեց խոսնակ Նենսի Փելոսիի հայաստանյան այցը։ Ինչպե՞ս եք այն գնահատում, ի՞նչ ազդակներ փոխանցեց խոսնակը և ամենագլխավորը ո՞րն էր։

-Իմ կարծիքով՝ խոսնակ Փելոսիի այցելությունը շատ դրական էր և շատ օգտակար Հայաստանի համար։ Փաստն այն է, որ տեսնում ենք թե՛ ադրբեջանցիները, թե՛ թուրքերը բողոքում են, քննադատում են, շատ վատ բաներ են ասում Փելոսիի մասին, ուրեմն մեզ համար օգտակար է այդ այցելությունը։ Իմ կարծիքով՝ ամենակարևոր պատգամը այն է, որ հայ ժողովուրդը իմացավ, որ իրենք առանձին չեն, իրենց հետ կա հզոր մի պետության ներկայացուցիչ, որ ասում են՝ մենք ձեր կողքին ենք և պատրաստ ենք ամեն ինչով օգտակար լինել ձեզ, եկել ենք ձեզ լսենք, թե ինչի կարիք ունեք, և մենք նկատի կունենանք ձեր պահանջները և կտեսնենք՝ ինչ կարող ենք անել։

Նաև խոսնակը շատ խիստ քննադատեց Ադրբեջանի հարձակումը, խոսեց շատ զգացական ձևով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, նույնիսկ լաց եղավ ցեղասպանության հուշակոթողի առաջ և մեծապես գնահատեց Հայաստանի ժողովրդավարությունը։

Ավելացնեմ, որ այս բոլորը ամերիկահայերի համար զարմանալի չեն, որովհետև մենք Ամերիկայում, որ ակտիվ քաղաքականություն ենք վարում, այս կնոջ հետ երկար տարիներ, տասնամյակներ աշխատել ենք, տեղեկացրել ենք, ամեն ինչ արել ենք, որպեսզի մի օր, երբ այսպիսի առիթ լինի, ամեն ինչ նախօրոք իմանա։ Նա տարիների ընթացքում ծանոթացել է Հայկական հարցի մասին մեր մոտեցումներին և տեղեկություններին։

-Կարծիք կա նաև, որ Փելոսիի այցելությունը նաև առաջիկա ընտություններով է պայմանավորված։ Դեմոկրատներին Ամերիկայում անհրաժեշտ են հայերի ձայները։

-Իմ կարծիքով, Փելոսիի այցելությունը ընդանրապես կապ չունի ամերիկյան ընտրությունների հետ, որովհետև ամերիկահայությունը քվեարկողների մեծ թիվ չի ներկայացնում, որ ազդեցիկ դեր ունենա Ամերիկայի ընտրությունների վրա։ Փելոսին ինքը երկար տարիներ հայամետ, հայասեր է եղել։ Ներկայացուցիչ է Կալիֆոռնիա նահանգից, որտեղ բազմաթիվ հայեր կան։ Այդ հայերն անընդհատ իր հետ կապի մեջ են։ Ինքն իր հետ բերել էր Կոնգրեսի անդամներ, որոնք երկուսն էլ հայկական ծագում ունեն, իր կուսակցության անդամներ են և ինքը շատ մտերիմ կապեր ունի իր կուսակիցների հետ։ Փելոսին երկար ժամանակ ցանկացել է Հայաստան այցելել, բայց առիթ չի եղել։ Բեռլինում մեկ այլ համաժողովի մասնակցելուց հետո, մտածել է, որ կարելի է շատ արագ հասնել Հայաստան։ Այդտեղ հետին միտք չկա, «եթե Հայաստան գնամ, հայերի քվեները կստանամ»։ Նման բաներ ասում են մարդիկ, ովքեր չեն հասկանում ամերիկյան քաղաքականությունը։

-Խոսնակ Փելոսիի հետ պատվիրակության կազմում էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։ Ինչպես Փելոսին նշել էր իր խոսում, ընտրված կոնգրեսականները տարածքներից են, որտեղ ամերիկահայերը շատ մեծ թիվ են կազմում։ Պատահակա՞ն եք համարում պատվիրակության նման կազմը։

-Փելոսիի հետ երեք կոնգրեսական էր եկել։ Երեքն էլ շատ մեծ, հայանպաստ գործություեություն են վարել։ Վստահ եմ, որ իրենք են խորհուրդ տվել Փելոսիին, որ այս առիթով Հայաստան այցելի։

-Պարո՛ն Սասունյան, Ֆրանկ Փալոնեն իր խոսքում հայտարարեց, որ Միացյալ Նահանգները ամեն ինչ կանի Հայաստանին օգնելու համար՝ Ռուսաստանին նկատի չունենալով, իսկ Փելոսին ավելացրեց, որ մեր հարաբերություններն այլ կառույցների հետ Հայաստանը պետք է որոշի։ Ի՞նչ հասկանանք այս ուղերձների ներքո։

-Ինքը փորձում էր իր բառապաշարով բացատրել, թե ոնց կարելի է անել, որ Ամերիկան օգնի ՀԱՊԿ անդամ երկրին։ Մենք գիտենք, որ ՀԱՊԿ-ը զինվորական կառույց է, որը ստեղծել է Ռուսաստանը։ Սա մի արտառոց կացություն է, բայց Փելոսին փորձում է դա դիվանագիտորեն բացատրել, թե դուք ինչ կանեք՝ Ձեր որոշումն է, մենք չենք խառնվելու ձեր որոշումներին, բայց մենք սիրում ենք ձեր ժողովրդին, ինչ-որ կարող ենք, կփորձենք անել։ Այդքանը։ Նա այսկեպ ազնիվ է։

-Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփիերը հայտնեց, որ պալատն արդեն բանաձեւ է առաջ քաշել, որով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները: Դուք գիտե՞ք այդ բանաձևի մասին, որքանո՞վ այն արդյունավետ կլինի և ի՞նչ ազդեցություն կունենա Ադրբեջանի վրա։

-Այդ բանաձևի համար ստորագրությունները հավաքվում են, որպեսզի ներկայացվի կոնգրեսի անդամներին։ Այս րոպեին ոչ ոք չգիտի՝ արդյոք այդ բանաձևը անցնելո՞ւ է, հաջողելո՞ւ է, թե՞ ոչ։ Բայց եթե անցնի, այդ բանաձևը դրական ժեստ է լինելու Հայաստանի հանդեպ, որը կդատապարտի Ադրբեջանի հարձակումը, ինչպես նաև կոչ կլինի ԱՄՆ կառավարությանը ավելի քիչ օժանդակել այդ երկրին։ 

-Խոսնակը նաև նշեց, ԱՄՆ ժողովրդավարությունն ուրախությամբ է ընդունում հայաստանյան ժողովրդավարությունը: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ի համար ընդունելի՞ է ներկայիս իշխանությունը։

-Քանի որ Փելոսին անընդհատ շեշտում է Հայաստանի ժողովրդավարությունը և վարչապետի հետ հանդիպմանն էլ դա ընդգծվեց՝ ես տպավորություն ստացա, որ Փելոսին տեղյակ է, որ Հայաստանում կա ընդդիմություն, կա խառը մթնոլորտ իշխանությունների հանդեպ, և ինքը փորձում է այդ իշխանություններին մի քիչ թիկունք կանգնել այդ ժողովրդավարության մասին խոսելով և գնահատելով։

-«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում իր ելույթում խոսնակ Փելոսին նշեց, որ պայքար է ընթանում ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև, իսկ Հայաստանն այն վայրն է, որտեղ այս հակասություններին ակնառու են։ Ձեր կարծիքով՝ խոսնակը նկատի ուներ, որ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը տեղափոխվո՞ւմ է Հայաստան։

-Տեղափոխելու հարց չկա այստեղ։ Աշխարհի գրեթե բոլոր երկրները շատ անորոշ վիճակում են։ Կա մեծ հակադրություն Ամերիկայի և Ռուսաստանի միջև և վերջին ուկրաինական պատերազմը էլ ավելի սրեց այն։ Ամեն երկիր փորձում է ինչ-որ ձևով լուծել այդ խրթին կացությունը։ Կան երկրներ, որոնք արևմտամետ են, ՆԱՏՕ-ի անդամներ են, Ամերիկայի կողքին են, իրենց համար շատ պարզ է, թե ինչ պետք է անեն։ Կան երկրներ, որ ռուսամետ են, Ռուսաստանի ազդեցության ոլորտում են և հետևում են Ռուսաստանին։ Կան նաև բազմաթիվ այլ երկրներ, որոնք ո՛չ ռուսամետ են, ո՛չ ամերիկամետ են, և իրենք էլ այս բարդ իրավիճակում փորձում են ամեն ձևով, շատ զգուշությամբ  նավարկել երկուսի միջև։ Օրինակ՝ Հնդկաստանը, Հայաստանը։

Արփինե Պետրոսյան

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™