Բրիտանական մամուլը ֆիքսել է, որ միայն Հայաստանի ղեկավարի պատվիրակությունն է սգո դահլիճում ասել-խոսել և անգամ դագաղի մոտ ծիծաղել․ Հայկ Մարտիրոսյան
Սոցցանցերի քրոնիկոն
ԱԺ Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Հայաստանի մյուս խայտառակ արարքը ի ցույց է դրվել այսօր` Ուեսթմինսթերյան պալատում, որտեղ լևոնիստ նախագահ Վահագն Խաչատուրյանն գնացել էր իբր թագուհու թաղմանը մասնակցելու:
Բրիտանական մամուլը ֆիքսել է, որ աշխարհի բոլոր ղեկավարներից միայն Հայաստանի նախագահի «օգնականն» է` հակառակ նախօրոք արված խիստ զգուշացման և արարողակարգի` լուսանկարել իր ղեկավարին թագուհու դագաղի մոտ և որ միայն Հայաստանի ղեկավարի պատվիրակությունն է սգո դահլիճում ասել-խոսել և անգամ դագաղի մոտ ծիծաղել:
Բրիտանական ազդեցիկ մամուլը դա անվանել է վիրավորանք թագուհու և բրիտանիայի ժողովրդի հասցեին:
Լուսանկարից պարզվում է, որ լևոնիստ նախագահին սմարթֆոնով` խախտելով բոլոր նորմերը լուսանկարողը ոչ թե որևէ օգնական է, այլ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, որ փորձված դիվանագետ է:
Ստացվում է, որ իր նախագահի հրահանգով` դեսպան Ներսեսյանը դեմ է գնացել հյուրընկալ երկրի բոլոր արարողակարգերին և մասնակից դարձել այդ երկրի ամենակարևոր խորհրդանիշի` միապետի անարգմանը:
Բրիտանական մամուլը նաև չի մոռացել նշել Հայաստանի հպատակությունը Կրեմլին և մի քանի անգամ ընդգծել է Հայաստանի ու Խաչատուրյանի` «Պուտինի դաշնակից» լինելու հանգամանքը:
Ի դեմս լևոնիստ նախագահի` Հայաստանի ռեժիմի հերթական հայաստանակործան վարքագիծը»։