Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


ՀԱՊԿ֊ից դուրս գալու դեպքում ի՞նչ է առաջարկում Վաշինգտոնը Երևանին և արդյոք պատրա՞ստ է երաշխավորել ՀՀ անվտանգությունը.Փելոսին պատասխանեց լրագրողների հարցերին

Քաղաքական

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Երևանում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում պատասխանել է լրարողների հարցերին։

Հանրային հեռուստաընկերություն, Անուշ Մուրադյան - Վերջին օրերին ամերիկացի պաշտոնյաներն ընդունել են այն փաստը, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ պաշտոնական Բաքուն բազմիցս հայտատարել է իր նպատակի մասին՝ ՀՀ տարածքով միջանցք ստանալու մասին: Ինչպիսի՞ն է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը Հայաստանի տարածքով միջանցք ստանալու ադրբեջանական նպատակի վերաբերյալ, եւ եթե ընդունում եք, որ Ադրբեջանը ներխուժել է ՄԱԿ-ի անդամ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածք, արդյո՞ք կարելի է ակնկալել, որ դրան կհետեւեն որոշակի գործողություններ, պատժամիջոցներ կամ նմանատիպ այլ գործողություններ:

Պարո՛ն Սիմոնյան, վերջին իրադարձությունների համատեքստում ադրբեջանական ագրեսիայի ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանն Ամերիկայից:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի - Ինչպես տեսաք, Միացյալ Նահանգների անմիջական արձագանքն էր՝ դադարեցնել բռնությունները եւ հրադադար հաստատել:  Մեր պատվիրակությունը շատ բաց խոսել է, եւ մենք նշել ենք, որ Ադրբեջանի կողմից է եղել: Մենք ընդունել ենք, եւ այս այցի ընթացքում էլ շարունակում ենք իմանալ որոշ մարտահրավերների մասին, որոնք ծագում են խաղաղության համաձայնագրից՝ 2020 թ. հակամարտության հետ կապված, եւ դա ինչպես կարող է հանգեցնել Ադրբեջանի կողմից իրականացվող բռնությունների: Կարծում եմ՝ իմ գործընկերները եւս կարձագանքեն այս հարցին:

Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփիեր - Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձեւ է առաջ քաշել, որի համահեղինակը մենք բոլորս ենք՝ այստեղ ներկաներս: Դրանով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները: Եվ ես լիահույս եմ, որ այդ բանաձեւով մենք առաջ կշարժվենք: Ինչ վերաբերում է Հայաստանի հանդեպ ունեցած մեր հանձնառությանը, մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող փորձերը դիմակայելուն եւ Հայաստանի սահմանների որեւէ փոփոխության դեմ ենք լինելու: 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան - Եւս մեկ անգամ ուզում եմ առիթից օգտվելով եւ այսքան լրագրողների ներկայությունից օգտվելով՝ խնդրել եւ հորդորել դուրս բերել խոսակցությունից <<միջանցք>> արտահայտությունը: ՀՀ ստորագրված կամ քննարկված փաստաթղթերի մեջ կա մի միջանցք, եւ դա Լաչինի միջանցքն է: Մնացած բոլոր հիշատակումները կա՛մ սակարկումներ են, կա՛մ թյուրըմբռնում այն քննարկումների, որոնք կան: Չեմ կարծում՝ ճիշտ է, որ մենք այդ քննարկումներին ուժ տանք: Ինչ վերաբերում է՝ ի՞նչ է սպասվում եւ ի՞նչ աջակցության մասին է խոսքը, մենք սպասում ենք ժողովրդավարության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ուղղությամբ գործուն աջակցություն՝ բոլոր հնարավոր ուղղություններով:

<<Հրապարակ>> օրաթերթ, Վահե Մակարյան - Տիկի՛ն Փելոսի, Դուք պատմական այց եք ունեցել Հայաստան, եւ հենց այս այցի շրջանակում ընդամենը մեկ-երկու օր առաջ Հայաստանի բաձրագույն իշխանություններից դժգոհության նոտաներ հղվեցին Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին, որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունը եւ ՀԱՊԿ-ն ինչ-որ չափով չէին բավարարել Հայաստանի իշխանությունների ակնկալիքները՝ կապված վերջին պատերազմական գործողությունների՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետ՝ չնայած որ հայտարարվեց, որ պատերազմը կանգնեցվել է Ռուսաստանի ջանքերով: Սրան զուգահեռ ուզում եմ հարցնել՝ արդյո՞ք Ամերիկան նպատակ ունի կամ ակնկալում է, որ Հայաստանը դուրս պետք է գա ՀԱՊԿ-ից եւ Ռուսաստանի ազդեցության գոտուց եւ ի՞նչ է դրա դիմաց առաջարկում Ամերիկայի կառավարությունը Հայաստանի Հանրապետությանը։ Արդյո՞ք պատրաստ է երաշխավորել Հայաստանի սուվերեն տարածքի, Հայաստանի սահմանների անվտանգությունը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների անվտանգությունը։ Շնորհակալություն։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ եւ կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնե - Մենք հասկանում ենք, որ Հայաստանն անվտանգային այդ կազմակերպության մաս է Ռուսաստանի հետ։ Ինչ մենք առաջարկում ենք, ասում ենք այն է, որ Հայաստանի անվտանգության հետ կապված Միացյալ Նահանգները շատ մտահոգված է եւ ցանկանում է հնարավորինս ավելի աջակից լինել Հայաստանին այդ հարցում։ Եվ մենք ամեն ինչ կանենք, Միացյալ Նահանգները ամեն ինչ կանի Հայաստանին օգնելու համար՝ Ռուսաստանին նկատի չունենալով:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի - Ես ուզում եմ ավելացնել պարոն Փալոնեի պատասխանին հետեւյալը ինչպես նշվեց Հայաստանի ժողովրդավարությունը մի բան է, Թավշյա հեղափոխությունն ուրախությամբ են ընդունել աշխարհում: Այն ամրապնդվել է վերջին ազատ եւ արդար ընտրություններում եւ ճանաչվել է որպես այդպիսին: Եվ կրկին դուք լավագույն օրինակ եք դեպի ժողովրդավարության անցումային շրջան, եւ մենք աջակցում ենք դրան:  Ինչպես պարոն Փալոնը ասաց, ձեր հարաբերություններն այլ կառույցների հետ, Հայաստանը պետք է որոշի: Մեր տեսանկյունից, մենք որեւէ ասելիք չունենք, Հայաստանի տարածքային ամբողջականությունը Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի ժողովրդավարությունը մեզ համար արժեք են Ամերիկայում: Եվ այլ երկրների հետ մեր հարաբերություններում մենք կիրառելու ենք մեր ազդեցությունը, մեր լծակները՝ ցույց տալով, որ Հայաստանի ժողովրդավարությունը եւ ինքնիշխանությունն առանջնահերթ են: Խոսելով մեր անունից՝ հետաքրքիր է, որ Հայաստանը հիասթափված է, որ պաշտպանություն չունի հարաբերություններում: Տեսնենք՝ հետո ինչ կլինի: Նաեւ Ջեքի Սփիերը նշեց, որ ներկայացված է դատապարտող բանաձեւ, որը կդրվի Կոնգրեսում քննարկման: Դրա համահեղինակն է Ադամ Շիֆը։ Ադամ Շիֆը նաեւ Ցեղասպանության բանաձեւի համահեղինակներից է, որը ամենաշատն է պայքարել այդ հարցի համար: Ուզում եմ ասել, որ Հայաստանի ժողովրդավարությունը բարձր է գնահատվում աշխարհում:

<<Ազատություն>> ռադիոկայան, Նաիրա Նալբանդյան - Ի՞նչ տեսակի աջակցություն Հայաստանը կարող է ակնկալել Ամերիկայից, մասնավորապես, ռազմական աջակցություն Ամերիկան պատրա՞ստ է տրամադրել Հայաստանին: 

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի - Անձնապես ես ասում եմ՝ մեր այցի եւ քննարկումների նպատակներից մեկն է՝ լսել, թե Հայաստանի տեսանկյունից մենք ինչպես կարող ենք օգտակար լինել: Մեր քննարկումների լավ մասն է եղել, մասնավորապես, կապված տնտեսության, ինչպես նաեւ անվտանգության հետ, թե ինչ կարող ենք անել, ինչ կարող է ակնկալվել մեզանից տնտեսական անվտանգային հարցերով: Այս բոլորը փոխկապակցված են իրար հետ: ԱԺ նախագահը դիմել է մեզ սուբսիդավորման հարցով, Հազարամյակների մարտահրավերների ծրագրին Հայաստանի միանալու հնարավորության հարցն առաջ քաշվեց, որը տնտեսության զարգացման համար լավ նախաձեռնություն է: Մենք հանձնառու ենք դրա համար: Պաշտպանության հարցերի հետ կապված լսում ենք ձեզ: Մենք այստեղ ենք, որ լսենք, հասկանանք, թե ինչ կարիքներ ունեք:

Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշու – Կարեւոր է եւ ուզում եմ նշել, որ Կոնգրեսի մեր պատվիրակության այցից առաջ պաշտոնական ֆինանսավորման մասով ավելացում էր կատարվել, նաեւ ականազերծման աշխատանքների համար հավելյալ ֆինանսավորում էր նախատեսվել: Մեր բոլոր խոսակցություներն են՝ լսել ձեր ղեկավարությանը, վեր հանել հատուկ կարիքները, տուն գնանք աշխատենք դրանց վրա: Ժողովրդավարությունը շատ փխրուն է, եւ մենք՝ ամերիկացիներս, հասկանում ենք ժողովրդավարության փխրունությունը եւ ժողովրդավարությունը եւ անվտանգությունը երկուսը միասին պետք է լինեն: Ինչպես խոսնակը նշեց, մեր ժողովրդավարությունն ուրախությամբ է ընդունում հայաստանյան ժողովրդավարությունը: Մենք կանենք ամեն ինչ, որ ամրապնդենք այն եւ հոգ տանենք այն ժողովրդավարությունը, որ իրագործում ենք երկրի ներսում: Շնորհակալություն բոլորին:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի - Շնորհակալություն տիկին Սփիրին, տիկին Էշուին: Կարող եմ ամփոփել՝ ասելով, ինչպես իմ գործընկերներն ասացին, ժողովրդավարությունը Հայաստանում արժեք է եւ ուրախություն աշխարհում: Մեր շնորհավորանքները Հայաստանին ժողովրդավարության, Թավշյա հեղափոխության հաջողության, վերջերս կայացած ազատ, անկախ ընտրությունների առիթով: Մենք պետք է ընդլայնենք այս հարցը՝ ի՞նչ է նշանակում Հայաստանի համար անվտանգությունը՝ տարածաշրջանային, գլոբալ անվտանգությունը: Այդ ճանապարհին նաեւ անվտանգությունը կարեւոր գործոն է: Ինչ է ժողովրդավարությունն ավտոկրատիայի դեմ պայքարելիս, որը տեղի է ունենում այժմ աշխարհում: Երկու դեպքում էլ մեծ բան են նշանակում: Եվ երբ ամերիկացիներս խոսում ենք, թե ինչպես կարող ենք օգնել զուսպ ձեւով. մենք ցանկանում ենք Հայաստանի ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը դուրս բերել ավելի մեծ արենա: Մենք խոսում ենք ժողվրդավարությունն ընդդեմ ավտոկրատիայի, անվտանգություն եւ ազատություն: Մեր երկրի նախագահներից Բենջամին Ֆրանկլինին հարցրել են անվտանգությո՞ւն, թե՞ ազատություն, նա  ասել է՝ կա՛մ մեկը, կա՛մ մյուսը չի կարող լինել, այս երկուսը պետք է միասին լինեն, երբ խոսում ենք Հայաստանի եւ Միացյալ Նահաների փոխհարաբերությունների մասին: 

<<Ֆակտոր TV>> լրատվական կայք, Նարեկ Կիրակոսյան - Հայաստանում, Երեւանում գնահատվում են ԱՄՆ ջանքերը հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ ռազմական էսկալացիայի դատապարտման առումով այն ներուժը, որ ցուցաբերվում են կարգավորման համար: Բայց հարց է առաջանում, այնուհանդերձ ժողովրդավարությունն ու մարդկային արժեքները կարեւորող Վաշինգտոնը ինչո՞ւ Ալիեւին պատժամիջոցների չի ենթարկում Հայաստանի եւ Արցախի խաղաղ բնակիչներին ռազմական հանցագործությունների ճանապարհով կյանքից զրկելու համար եւ արդյո՞ք հնարավոր է, որ Ադրբեջանը եւս պատժամիջոցների ենթարկվի: 

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի - Ինչպես գիտեք, ինչ տեղի է ունեցել անցած շաբաթ, վկայություններն են դեռեւս վերջին շրջանում, որ երկար ժամանակ մենք դիտակել ենք՝ ԼՂ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի, սրբավայրերի հանդեպ վերաբերմունքի հարցերը վաղուց ի վեր մեր ուշադրության կենտրոնում են: Մենք կրկին խոսում ենք Միացյալ Նահաագների տեսանկյունից: Մեր երկրի նախագահն աջակցել է Ցեղասպանության բանաձեւի ընդունմանը, հրավիրել է Հայաստանին մասնակցելու ժողովրդավարության գագաթնաժողովին: Մենք աշխատելու ենք միասին տեսնենք, թե որոնք կարող են լինել հաջորդ քալերը: Հենց հիմա մենք ուզում ենք տեսնել հրադադար: Հրադադար եւ իմանալ, թե ինչ է կատարվել անցած շաբաթ:

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™