Ամերիկայի ամենաազդեցիկ երեք պաշտոնյաներից մեկին մի ինչ-որ թարգմանչուհի ուսից «մեղմորեն» հրում է, երբ մի կերպ հիշում է, թե մոտավորապես ինչ պետք է ասեր․ Հայկ Մարտիրոսյան
Սոցցանցերի քրոնիկոն
ԱԺ Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ամերիկյան հասարակական մշակույթում և մենթալիտետում ֆիզիկական կոնտակտն անծանոթների հետ,առավելևս հայտնիների և առավելևս պաշտոնյաների` ամենամերժելի և ամենաանընդունելի երևույթներից է:
Հատկապես` երբ այն իր մեջ հարկադրանքի տարրեր է պարունակում: Թեթև հպումն անգամ, էլ չասենք «նուրբ» հրումը անթույլատրելիության գագաթնակետն են: Եվ անգամ փողոցում` անցորդի շանը շոյելու համար ամերիկացին միշտ և անպայմանորեն տիրոջից թույլտվություն է հայցում:
Ամերիկայի ամենաազդեցիկ երեք պաշտոնյաներից մեկին և Հայաստան երբևէ այցելած ամենաբարձրաստիճանին մի ինչ-որ տապալյալ թարգմանչուհի ուսից «մեղմորեն» հրում է, երբ մի կերպ հիշում է թե մոտավորապես ինչ պետք է ասեր:
Բոդի լենգվիջի` մարմնի լեզվի թարգմանչի մեսիջը հետևյալն էր.
«Նենսի ջան. ես հիշեցի ինչ մոռացել էի, իսկ դու այլևս դադարեցրու իրավիճակը կառավարելը ու քանի որ հիշեցի` հենց հիմա` արագ մի կողմ քաշվիր` ես խոսեմ: Ընթացքում էլ, որ լավ հասկանաս`քեզ թեթև կհրեմ ուսից: Թե չէ կարող է շարունակես խոսել առանց իմ քեզ թարգմանելու»»։