Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարար, իսկ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. մամուլ Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը
Լավագույն տեսանյութերը. Youtube


Կուրսային, դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը արգելելով՝ երեւույթը չի վերանա

Exclusive

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը մարտի 27-ին 115 կողմ, 2 ձեռնպահ և 1 դեմ ձայներով ընդունեց ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից ներկայացրած «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը: Օրինագծով արգելվում է կրթական, գիտական եւ հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի (աշակերտի, ուսանողի, ունկնդրի, հետազոտողի) կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները եւ այլ գործնական աշխատանքները (ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն եւ այլն) կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը» Դասախոսները ողջունում են այս որոշումը, իսկ նման գործունեություն ծավալող կենտրոնները եւ նրանց հաճախորդ ուսանողները դժգոհ են։ Երևանի պետական համալսարանի մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը կարծում է, որ ինքնուրույն աշխատանքների թե վաճառքը, թե գովազդը արատավոր երևույթ է.«Այն կենտրոնները, որոնք զբաղվում են նման գործունեությամբ, պայմաններ են ստեղծում, որ ուսանողը չմտածի: Ես կարծում եմ, որ ոչ միայն պետք է գովազդը արգելվի, այլև նրանց գործունեությունը ընդհանրապես պետք է դադարեցվի:Նրանք կարող են այնպիսի ճանապարհներ գտնել, որով կկարողանան մոտիվացնել ուսանողներին՝ գրելու իրենց սեփական աշխատանքները: Ես միշտ խրախուսում եմ այն աշխատանքները, որոնք ուսանողի սեփական մտքի և մտածողության արդյունք են»։

Արդյոք ներկայացված աշխատանքից պարզ է՝ այն ուսանողի սեփական աշխատա՞նքն է, թե՞ ոչ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Մենեմշյանը նկատեց. «Ես բազմիցս ասել եմ՝ անհնար է, որ գիտական ղեկավարը չհասկանա այդ աշխատանքը՝ իր դիպլոմնիկն է գրել, թե՝ ոչ: Դրա համար տարբեր դասախոսական հնարքներ կան: Հարցերի միջոցով կարելի է պարզել, հնարավոր է ընթացիկ քննարկումների և աշխատանքի ժամանակ պարզել»։

Կան նաեւ ուսանողներ, ովքեր գոհ են այս որոշումից: «Միանշանակ պետք է արգելվեն դիպլոմային և կուրսային աշխատանքների և' գովազդը, և' վաճառքը: Նման ծառայություններից օգտվելը պետք է դատապարտելի լինի և պատժվի: Դա գողություն է, խաբեություն, բացի դրանից` անարդար վերաբերմունք է նաև այն ուսանողների նկատմամբ, ովքեր իրենք են իրենց ներկայացրած աշխատանքների հեղինակը: Կարծում եմ` պետք է և' բուհերը հետևողական լինեն, և' պետական մակարդակով հարցը լինի ուշադրության կենտրոնում»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Թամարա Գասպարյանը։ Իսկ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Էլենիտա Սարգսյանը կարծում է, որ դիպլոմային և կուրսային աշխատանքների վաճառքի գովազդը արգելող օրենքն այդքան էլ ճիշտ չէ. «Գովազդի արգելումը, ըստ իս, նորմալ է, բայց եթե այդ օրենքը հետագայում տանելու է նաև վաճառքի արգելմանը, ես այնքան էլ համամիտ չեմ, որովհետև կարծում եմ՝ դա կողքից օգնություն է ուսանողին: Չորրորդ կուրսի ուսանողների մեծ մասը աշխատում է և հնարավոր է չհասցնեն ինքնուրույն գրել դիպլոմայինը:Բացի այդ, ուսանողներ կան, ովքեր ուզում են պարզապես ավարտել համալսարանը թեկուզ ցածր գնահատականով:Ես կարծում եմ, որ դիպլոմայինները, կուրսայինները կարելի է այդքան էլ չկարևորել, որովհետև ուսանողը կարող է այնքան էլ լավ չներկայացնել այդ աշխատանքները, բայց ուսումնառության տարիների ընթացքում շատ լավ սովորել»։ Կուրսային և դիպլոմային աշխատանքներ վաճառող bankreferat.am-ի աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում ասաց. «Ես կարծում եմ, որ սա սխալ որոշում էր:Եթե նրանց խնդիրը կրթական համակարգի բարելավումն է, ապա նրանք պետք է սկսեն բուհերի ներսից: Այս որոշմամբ նրանք նպաստում են կոռուպցիոն դեպքերի բազմացմանը: Գովազդի կամ նույնիսկ վաճառքի արգելման դեպքում այս երևույթը չի վերանա, որովհետև այսօր էլ կան բազմաթիվ էլեկտրոնային էջեր, որոնք զբաղվում են այդ գործունեությամբ և բավականին որակով աշխատանքներ են պատրաստում»։ Նշենք, որ շուկայում կուրսային, դիպլոմային աշխատանքների գները տարբեր են՝ կախված էջերի քանակից, թեմայից, որակից։ Ընդհանուր առմամբ՝ կուրսային աշխատանքների գները տատանվում են 2000-10000 դրամի սահմաններում, իսկ դիպլոմայիններինը՝ 20-70 հազար դրամի սահմաններում։

Գառնի Մութաֆյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրս

Վանաձորի մի շարք փողոցների գազամատակարարումը կդադարեցվի
Արագած և Մեղրաշատ բնակավայրերում շչակներ են գործարկվելու
«Արվեստանոց» նախագիծը՝ ժամանակակից արվեստագետներին ներկայացնելու հարթակ
Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան
Զարեհ Սինանյանը հանդիպել է սփյուռքահայ բժիշկ Յակոբ Այնթապլեանի և ֆիզիկոս Հակոբ Ագանյանի հետ
38-ամյա վարորդը Toyota Camry-ով բախվել է գծանշման աշխատանքներն ապահովող ճանապարհային ոստիկանության Toyota-ին. կա վիրավոր
Առաջիկա շաբաթների ընթացքում մեր երկրի սահմաններից ոչ հեռու, մեծանում է հավանականությունը Թուրքիա-Իրան ռազմական բախումների․ Ժիրայր Սեֆիլյան
Ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքով ՔԿ-ում պաշտոնանկություն է եղել
Կարդիականացվի ևս 5 բուժհաստատություն
Ժորա Գրիգորյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Աչաջուր գյուղի բնակչի առևանգման գործով ձերբակալվել է երկու անձ. ՔԿ
Քննարկվել են Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» որմնանկարի պահպանության հարցերը
Ղուկասավան բնակավայրում գործարկվելու է շչակ
Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում
Ջրափրկարարները քաղաքացիներին մոտեցրել են ափին
ՊՆ N զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն
Գրություն եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով պարզաբանումներ․ Թագուհի Թովմասյան
Հակամարտության՝ 2020 թվականի սրացման հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ
«Ձեր արծաթը մեզ համար ոսկու արժեք ունի». Վահրամ Դումանյանը ոսկե մեդալներով է պարգևատրել շախմատիստներին
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման վերաբերյալ
Լաչառներն ու բղավողները երբեք իսկական հայրենասեր չեն լինում․ Դավիթ Բաբայան
Բաքվում ցեխային հրաբուխ է ժայթքել
ԲԴԽ-ն մերժեց դատավոր Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը
Գնել Սանոսյանը հետևել է հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
20 մլն դրամ՝ Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար
Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգումը՝ միջգերատեսչական քննարկումների առանցքում
Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով
Հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ԱԺ նախկին պատգամավորը․ Խաչատուր Քոքոբելյան
Աղվան Հովսեփյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
Վայքի համայնքապետը 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջ ընկերության հետ․ «Հետք»
Ավազակային հարձակում՝ բանկի դիմաց. դիմակավորված տղամարդը հարձակվել է գումար տեղափոխողի վրա
Ապամոնտաժվելու է Բագրատունյաց-Արտաշիսյան խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը
Սիսիանում կայացել է հայ-իրանական մշակութային խոհանոցային «Նավասարդ» փառատոնը
Չշահագործվող ավտոբուսները կփոխադրվեն նոր հավաքակայան
ԿԳՄՍ փոխնախարարը Վրաստանում գործընկերոջ հետ քննարկել է STARMUS միջազգային փառատոնին վրացի գիտնականների մասնակցության հնարավորությունները
Բանկի ավանդատուի գումարը խարդախությամբ հափշտակելու գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Գորիսի համայնքապետարանը բոլորին հրավիրում է Գորիս՝ մասնակցելու համայնքում նախատեսվող տոնական միջոցառումներին
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ
Լատվիայի խորհրդարանը Ռուսաստանը ճանաչեց որպես «ահաբեկչությանն աջակցող պետություն»
Հաշմանդամություն ունեցող անձանց պետական աջակցությամբ կտրամադրվի անձնական օգնականի ծառայություն` 1 ժամի դիմաց 1050 դրամ ժամավճարով
Փաշինյանը, Ալիևը և Պուտինը կարող են հանդիպել օգոստոսի վերջին
Ստեփանավանի ճանապարհի կամուրջը մի պահ երևում է, հետո անցնում ծառերի հետևը, ծառերը պետք է կտրել, այլ տեղ տնկել. Նիկոլ Փաշինյան
Ընթանում է ԲԵՎԵՌԻ ԱԶԳ-ԲԱՆԱԿ խորագրով ճամբար-բանակումը երկրորդ տարիքային խմբի պատանիների մասնակցությամբ․ ֆոտոշարք
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը օգոստոսի 15-26-ը ներառյալ արձակուրդ կմեկնի
Արցախում կիբերհանցագործությունների թիվն ավելացել է
Ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Ռայիսին և ի՞նչ իրավիճակ է սահմանին. լրահոս
Հայաստանում ճանապարհաշինարարական ընկերությունները լրջորեն ծանրաբեռնված են․ վարչապետ
Օգոստոսի 10-ից 11-ը բացահայտվել է հանցագործության 51 դեպք
Բախվել են Opel-ն ու Mercedes-ը, վերջինս գլխիվայր հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™