Ե՛վ Բաքվի, և՛ Անկարայի նպատակը հայոց պետականության ոչնչացումն է, Արցախի հարցը զուտ պատրվակ է. Պապյան
ՀարցազրույցԻնչո՞ւ հենց հիմա Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, կարո՞ղ է այն վերածվել ավելի լայնամասշտաբ, երկարաժամկետ զինված հակամարտության, ինչո՞ւ են թաքցնում զոհերի, վիրավորների ու գերիների իրական թիվը և ունեցե՞լ է արդյոք թշնամին դիրքային առաջխաղացում։
Այս և այլ հարցերի շուրջ Վարդուհի Մելտոնյանը «Հարցազրույց»-ի տաղավարում զրույցել է ԱԺ Բևեռի Խորհրդի անդամ Արա Պապյանի հետ։
Պապյանն անդրադարձել է նաև հարցին, թե արդյոք ՌԴ-ն կատարո՞ւմ է ռազմավարական դաշնակցի իր պարտականությունները և ինչո՞ւ ՀԱՊԿ-ը խաղաղապահ ուժեր չի ուղարկում Հայաստան։
Նաև նշել է, թե որքանո՞վ է հավանական, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստում հնարավոր կլինի ընդունել իրավիճակը կայունացնող բանաձև՝ հաշվի առնելով Խորհրդի մշտական անդամների միջև առկա քաղաքական լուրջ տարաձայնությունները։