Իրադրությունը ՀՀ սահմանին (ԹԱՐՄԱՑՎՈՂ)
Հասարակություն
10։09
Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Իշխանասար գյուղի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը գիշերը ժամը 02:00-ից կիրառում է հրետանի, սակայն արկերը և ականները հասնում են մինչեւ Իշխանասար լեռան մոտակա դաշտերը։ Այս մասին 24News-ին ասել է բնակավայրի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը։
Նրա խոսքերով՝ ադրբեջանական կողմի կրակոցները հասանելի չեն գյուղին և քաղաքացիական օբյեկտներին։ «Բայց քիչ հաճախականությամբ են կրակում, լիցքավորում են, 10 րոպե կրակում, հետո նորից լիցքավորում ու կրակում», - ասել է Պետրոսյանը։
10։58
Հրետակոծության տակ է քաղաքը, ովքեր ինքնակամ դուրս են եկել, եկել են, ովքեր չէ, դեռ այստեղ են։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասել է Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը։
Նա նշեց, որ թշնամին անկանոն կրակում է, հաճախ չի էլ հասկացվում, թե ձայները որ ուղղությունից են լսվում։
«Քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ չեն եղել,- ասել է Սարգսյանը։
Նա տեղեկացրեց, որ թշնամին ճանապարհն է թիրախավորել, հարվածներ է հասցնում, բայց որևէ մեքենա մինչ այս պահը չի վնասվել։
«Դե ինչ ասեմ, կարող է անցնող մեքենային էլ հարված հասցնեն, ինչ իմանանք»,- նշել է նա։
11։47
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Չնայած պաշտպանության նախարարության կողմից արված կոչերին և զգուշացումներին, արձանագրվում են դեպքեր, երբ որոշ լրատվամիջոցներ տեսանյութեր են հրապարակում մարտական գործողությունների գոտուց, դրանով իսկ հակառակորդին ի ցույց դնելով, մասնավորապես՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների ճշգրտությունը։
Եվս մեկ անգամ համոզիչ կերպով հորդորում ենք ձեռնպահ մնալ նման գործողություններից, չվտանգել տվյալ գոտում մարտական խնդիր կատարող զինվորականների, ինչպես նաև ադրբեջանական հրետակոծության թիրախում հայտնված քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը»։
12։37
Ադրբեջանի ՊՆ-ն՝ հավատարիմ մնակով բացահայտ կեղծիքի շարունակական տարածման իր գործելաոճին, հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե իբր սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը։
Սա հերթական ապատեղեկավությունն է, որը ինչպես արդեն համոզվել նեք, ծառայում է որպես տեղեկատվական հենք՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ հերթական ագրեսիա իրականացնելու համար։
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայ-ադրբեջանական սահմին տիրող իրավիճակն է ներկայացրել՝ ժամը 12։00-ի դրությամբ։
13։27
Ադրբեջանական ռազմական ագրեսիայի ֆոնին հաճախակի են դարձել դեպքերը, երբ բազմաթիվ քաղաքացիներ և մասնավոր ընկերություններ, փորձելով օգտակար լինել մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին, սեփական նախաձեռնությամբ տարբեր դեղամիջոցներ և սնունդ են ձեռք բերում՝ այն զինվորական հոսպիտալներին փոխանցելու նպատակով։
Պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում մեր համաքաղաքացիների պատրաստակամությունը՝ հնարավորության սահմաններում օգտակար լինել բանակին։
«Այդուհանդերձ, վստահեցնում ենք, որ բոլոր հոսպիտալներն ապահովված են զինծառայողների բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։
Միևնույն ժամանակ, քաղաքացիների՝ հոսպիտալներին օգնություն փոխանցելու գործընթացը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում բուժհաստատության անձնակազմի համար, ինչն այս պահին անցանկալի է», - այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
13։30
Ադրբեջանական ուժերը կրակել են խաղաղ բնակչի վրա․ այս մասին հայտնում է ՍիվիլՆեթի Գորիսի թղթակիցը։
Տեղ գյուղի բնակիչ Արթուր Մարությանը գնացել է Գորհայքի սարերից հոտը իջեցնելու, ճանապարհին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նրա ուղղությամբ։
Մարությանը գլխուղեղի ծանր վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց։
15։06
Մոտ 40 րոպե առաջ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմի ռմբակոծության հետեւանքով մեծ թվով տներ են ավերվել։ Այս մասին 24News-ին ասել է նախկին Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
Ավետյանը նշել է, որ մոտ 3 տասնյակ տուն է վնասվել․ «Վիրավորներ կան, բայց զոհեր չկան»։
15։52
Ժամը 15։00-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Ժամը 13։00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը՝ լայնորեն կիրառելով հարվածային ԱԹՍ-ներ։