Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Պարզաբանում. Զագսավորվելու, ամուսնու տանը գրանցվելու եւ հայրություն ճանաչելու մասին

Արխիվ

«Պարզաբանում» շարքի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք զագսավորվելու, ամուսնու տանը գրանցվելու եւ հայրություն ճանաչելու հարցերին։
Հայաստանում կա կարծրատիպային մտածողություն, զույգերը ամուսնանում են, սակայն սկզբից չեն զագսավորվում, հարսին տանը չեն գրանցում։ Ինչ առավելություններ, թերություններ ունի չզագսավորվելը, հարսին գրանցել, չգրանցելը։
Կանդրադառնանք նաեւ հայրության ճանաչման գործընթացին, ինչպես է այն իրականացվում՝ ժամկետներ, ընթացքներ, ինչ հետեւանքներ այն ունի եւ ինչպես պայքարել հայրության ճանաչման, զագսավորման, ամուսնու տանը գրանցվելու համար։

Ի՞նչ է իրենից ներկայացնում ամուսնությունը, ինչպես ասվում է ժողովուրդի մեջ «զագսավորումը»: 

Ամուսնությանն օրենքով տրված բնորոշում գոյություն չունի, սակայն իրավաբանական գրականության մեջ առկա են բազմաթիվ բացատրություններ և ձևավորված հասկացություններ, որոնք հիմնված են օրենսդրությամբ սահմանված հատկանիշների վրա:
ՀՀ սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ի և 2-րդ կետերի համաձայն՝ Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով: 

Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդն ունեն հավասար իրավունքներ:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 9-րդ հոդվածը սահմանում է ամուսնություն կնքելու կարգը և նշվում է, որ ամուսնությունը կնքվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում (այսուհետ՝ «ՔԿԱԳ»)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ: 
Այսինքն տվյալ պարագայում, նորմատիվ իրավական ակտերի համադրությամբ կարող ենք վստահորեն ասել, որ ամուսնությունը դա տղամարդու և կնոջ իրավաբանորեն ձևավորված կամավոր միությունն է՝ ուղղված ընտանիքի ստեղծմանը, որը պայմանավորված է փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով:

ՔԿԱԳ մարմնում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը չգրանցելու առավելությունները և թերությունները:

Որպես իրավաբան չեմ կարող  մի գործընթացում որում դրա իրավական կողմը պահպանված չէ մատնանշեմ, որևէ առավելություն, մինչդեռ շատ հաճախ չգրանցված ամուսնության շնորհիվ պարտապան ամուսինը կարողանում է խուսափել իր պայմանագրային պարտավորությունների /օրինակ՝ փոխառություն, վարկ.../ կատարումից, այն պարզ փաստի ուժով, որ փաստացի ամուսնության ընթացքում ձեռք բերված ողջ գույքը հաշվառված է որպես մյուս ամուսնու սեփականություն, և քանի որ նրանց ամուսնությունը չի ստացել իրավական ձևակերպում, հետևապես վերջինս որևէ կերպ չի դիտարկվում այդ գույքի սեփականատեր: 

Այնուամենայնիվ գրեթե միշտ զույգերը ամուսնության գրանցման կարևորությունը հասկանում են ամուսնալուծության պահին, երբ առաջ է գալիս գույքի բաժանման հարց: 

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է, որ ամուսինների կողմից ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը հանդիսանում է նրանց ընդհանուր համատեղ սեփականությունը, եթե իհարկե կողմերի միջև առկա չէ գույքի բաժանման այլ կարգ նախատեսող ամուսնական պայմանագիր:

Ինչպես արդեն նշեցի իրավական առումով ամուսնությունն առկա է այն դեպքում, երբ այն գրանցվել է ՔԿԱԳ մարմիններում, ուստի դրա բացակայության դեպքում ամուսինների ոչ մեկը որևէ կերպ չի կարող հավակնել թեկուզ և փաստացի ամուսնության ընթացքում ձեռք բերված, սկայն մյուս ամուսնու անվամբ հաշվառված գույքի նկատմամբ: 


Բացի այդ պետք է նշել, որ ամուսնության պետական գրանցման բացակայության դեպքում երեխայի հայրության հարցը ինքնին ենթակա լրացուցիչ ճանաչման:

Հարսին տանը գրանցե՞լ, թե՞ չգրանցել.

Հաճախակի քննարկվող թեմա է, նույնիսկ շատ հաճախ ամենայն համոզմամբ անձանց թվում է թե անձին բնակարանում գրանցելը ենթադրում է վերջինիս բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի տրամադրում: Մինչդեռ պետք է նշել, որ անձին կոնկրետ բնակարանում հաշվառելը որևէ կերպ չի հանդիսանում գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում: Բացի այդ սեփականատերը նույնիսկ կաշկանդված չէ յուրաքանչյուր պահի գրանցումից հանել իրեն պատկանող տանը հաշվառված այս կամ այն անձին: 

Այս մոլորությունը առաջացել է դեռ 90-ական թվականներին, երբ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բնակարանային ֆոնդի և հանրային բնակարանային ֆոնդի (բնակելի տների և այլ շինությունների բնակելի տարածությունների) սեփականաշնորհման գործընթացում, որպես սեփականաշնորհման սուբյեկտ հանդիսանում էին ՀՀ-ում մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում բնակտարածության նկատմամբ իրավունքը պահպանած քաղաքացիները:


Արդյունքում այս պահին գործող կարգավորումները որևէ կերպ չեն նախատեսում անձի բնակարանում հաշվառված լինելու դեպքում դրա նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքի ծագման որևէ հնարավորություն:

Անդրադառնանք նաև հայրությունը որոշելու գործընթացին:


Հայրության ճանաչման գործընթացն ըստ էության կարող է իրականացվում է երկու հնարավոր եղանակներով՝ ՀՀ ՔԿԱԳ մարմնի կողմի, իսկ որոշակի հանգամանքների առկայության դեպքում՝ դատական կարգով:

Մասնավորապես՝ միմյանց հետ ամուսնության մեջ գտնվող անձանցից, ինչպես նաև ամուսնալուծությունից կամ ամուսնությունն անվավեր ճանաչելուց հետո կամ երեխայի մոր ամուսնու մահվան պահից երեք հարյուր օրվա ընթացքում երեխա ծնվելու դեպքում երեխայի հայր է ճանաչվում երեխայի մոր ամուսինը (նախկին ամուսինը), եթե այլ բան չի ապացուցվել։ Երեխայի մոր ամուսնու (նախկին ամուսնու) հայրությունը հավաստվում է նրանց ամուսնության պետական գրանցումով։


Ինչ վերաբերում է երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող, այսինքն նաև այն դեպքերում, երբ չնայած փաստացի ամուսնական հարաբերությունների առկայությանը, ամուսնությունը չի ստացել պատշաճ պետական գրանցում, անձի հայրությունը որոշվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ երեխայի հոր և մոր համատեղ դիմումի հիման վրա: Մոր մահվան կամ դատարանի կողմից վերջինիս անգործունակ ճանաչվելու կամ բնակության վայրը որոշելու անհնարինության կամ ծնողական իրավունքներից զրկվելու դեպքում երեխայի հայրությունը որոշվում է երեխայի հոր դիմումի հիման վրա՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ դատարանի վճռով։

Այնպիսի հանգամանքների առկայության դեպքում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ երեխայի ծնվելուց հետո հայրությունը որոշելու մասին համատեղ դիմում ներկայացնելը կարող է դառնալ անհնար կամ դժվարանալ, ապագա երեխայի ծնողները, որոնք ամուսնության մեջ չեն գտնվում, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին նման դիմում կարող են ներկայացնել մոր հղիության ընթացքում։ Այդ դեպքում երեխայի ծնողների մասին գրառումը կատարվում է երեխայի ծնվելուց հետո։

Չափահաս անձի նկատմամբ հայրության որոշում թույլատրվում է միայն իր համաձայնությամբ, իսկ եթե նա դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ՝ նրա խնամակալի (հոգաբարձուի) կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությամբ։

Հայրությունը դատական կարգով որոշելը


Ինչպես արդեն վերը նշվեց ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում, եթե բացակայում է ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը, ապա որոշակի անձից երեխայի սերված լինելու փաստը (հայրությունը) որոշվում է դատական կարգով՝ համապատասխանաբար ծնողներից մեկի կամ մոր, երեխայի խնամակալի (հոգաբարձուի), կամ այն անձի դիմումի հիման վրա, որի խնամքին է գտնվում երեխան, իսկ երեխայի չափահաս դառնալուց հետո՝ վերջինիս ներկայացրած դիմումի հիման վրա։ Այս դեպքում դատարանը հաշվի է առնում ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ տվյալ երեխան սերվել է որոշակի այդ անձից:

Հիմնականում նմանատիպ գործերի ընթացքում որպես ապացույց ծառայում է հարցի վերաբերյալ տրված փորձագիտական եզրակացությունը, որում արված է խիստ միանշանակ համապատասխան եզրահանգում:

Հայրության ճանաչման փաստը հաստատելու գործերը քննվում են իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման համար օրենքով սահմանված ընթացակարգով: Հայրության ճանաչման փաստը հաստատելու դիմումը տրվում է դիմողի գտնվելու վայրի դատարան:

Իրեն երեխայի հայր ճանաչած, բայց երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան դեպքում վերջինիս որպես երեխայի հայր ճանաչելու (հայրության) փաստը կարող է հաստատվել դատական կարգով՝ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված նորմերով։

Նշենք նաև այն մասին որ, հայրությունը որոշելիս երեխաները ծնողների և նրանց ազգականների նկատմամբ ունեն նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ, ինչպիսիք ունեն ամուսնության մեջ գտնվող անձանցից ծնված երեխաները:

Հարցերին պատասխանել է «Արատտա քընսալթինգ» ՍՊԸ-ի իրավախորհրդատու Լիլիթ Գրիգորյանը:

«Պարզաբանում» շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել էինք՝ 
Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™