Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին Խնդիրն այն չէ, որ ՀՀԿ-ն դարձել է ՔՊ-ական ու համայնքի ղեկավար, խնդիրն այն է, թե այդ համայնքն առաջիկայում կկոչվի՞ Հայաստան. Ղազարյան Հայաստանի իշխանությունը շարունակում է «փոքր նվերներ» անել Թուրքիային` նրա «աչքը մտնելու» համար. ՀՀ առաջին օմբուդսմեն Քաղաքական իրական օրակարգից շեղելու գործընթաց է. Փոստանջյանը՝ Ավինյանի նշանակման մասին Ռուսաստանը և Թուրքիան, «անկյուն քշելով» Հայաստանին, իրենց ռեսուրսները ծառայեցնում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը. Սարո Սարոյան Ովքե՞ր են մեկնել Նյու Յորք և ի՞նչ գործարքի է գնացել Փաշինյանը ոստիկանության հետ. մամուլ Փոխհրաձգությունը բավականին երկար է տևել, բնակիչները տարհանված են. ի՞նչ իրավիճակ է Կուտականում Պատերազմից քաղաքացի է զոհվել, իսկ կառավարությունը 31,6 մլն է հատկացնում զուգարաններ վերանորոգելուն 31 միլիոն՝ 12 զուգարան վերանորոգելու համար, 24 միլիոն՝ 60 հազար հատ ցախավելի համար, երևի հետո ցախավելին նստած պիտի թռնեն. Նաիրա Զոհրաբյան Նիկոլ Փաշինյանին տվել են աթոռ՝ հայկական պետականությունը վաճառելու համար. ադրբեջանագետ 
Լավագույն տեսանյութերը. Youtube


Իրադրությունը ՀՀ սահմանին (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Հասարակություն

23։25

Հայ–ադրբեջանական շփման գծի` Գեղարքունիքի մարզին հարակից հատվածում արդեն շուրջ մեկ ու կես ժամ հարաբերական անդորր է, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Սարգսյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի իրականացրած ագրեսիվ հարձակման հետևանքով մարզում ընդհանուր առմամբ 80 վիրավոր կա, որոնց թվում նաև` քաղաքացիական անձինք։

Կարեն Սարգսյանը հայտնել է, որ մարզի սահմանամերձ գյուղերի բնակչությունը շարունակում է մնալ գյուղերում, որոշ բնակավայրերից տարհանել են միայն երեխաներին։

22։57

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կժամանի հակամարտության գոտի, կստեղծվի աշխատանքային խումբ՝ իրավիճակի վերլուծության և առաջարկների մշակման համար

22։15

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թվիթերի իր էջում գրել է, որ զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ․ «Զրուցել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և փոխանցել, որ ԱՄՆ-ը հորդորում է անհապաղ դադարեցնել Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական գործողությունները»։

Բլինքենը  նաև հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Զրույցի ընթացքում պետքարտուղարը Ալիևին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, ասված է Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում։

22։00

Սեպտեմբերի 13-ի ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է ամբողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները՝ անհրաժեշտ հակազդեցություն ցուցաբերելով հակառակորդին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով իր բացահայտ կեղծիքի գործելաոճը, փորձելով հիմնավորել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ լայնածավալ ագրեսիան, հայտարարություն է տարածել, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը խախտել են այսօր՝ ժամը 09։00-ից սկսած հրադադար հաստատելու մասին պայմանավորվածությունը՝ հրետակոծեով ադրբեջանական դիրքերը։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության այս հայտարարությունը բացահայտ անհեթեթություն է, քանի որ կեսգիշերից սկսած՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ոչ մի րոպե չեն դադարեցրել հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծությունն ու գնդակոծությունը։

Այս կեղծիքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խորապես արհամարհում է միջազգային հանրության կարծիքը՝ բացահայտ ստեր տարածելով Հայաստանի՝ իբր ագրեսիվ գործողությունների մասին։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բացառապես պատասխանել է պաշտոնական Բաքվի սանձազերծած լայնածավալ ագրեսիային»,- տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

21։09

Մեկնարկել է ՀԱՊԿ-ի առցանց գագաթնաժողովը, որը գումարվել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին, հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

19։35

Այս գիշերվանից Հայաստանի նկատմամբ սանձազերծած ադրբեջանական ամենաագրեսիվ հարձակումների ենթարկված գյուղերից է Սոթքը (Գեղարքունիքի մարզ):

Այն ողջ գիշեր ու այսօր ողջ օրվա ընթացքում ագրեսիվ հարձակումների է ենթարկվել Սոթք գյուղը: Ըստ բնակիչների` այսօր պարբերական դադարներով առավելագույնը դադարել է մինչև 2-3 ժամով։ 

Արման Թաթոյան

19:00

Ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

«Չնայած իրավիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել, սակայն կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։

Հակառակորդը, հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ,  ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել, մասնավորապես, Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։

ՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են»,- նշված է հաղորդագրությունում։

 

17:20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:

Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիային և ստեղծված իրավիճակի հաղթահարմանը վերաբերող հարցերի: 

16:47

Հայաստանն օրվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան փաստաթուղթ է ուղարկելու՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին, «Արմենպրես»-ին ասել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը: 

16:33

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

16:23

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավյեր Կոլոմինան արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած ագրեսիային:

«Շատ անհանգստացած եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով հարձակումներից, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների կապակցությամբ: ՆԱՏՕ-ն ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և շտապ ապաէսկալացման կոչ է անում»,- թվիթերյան էջում գրել է Կոլոմինան:

16:15

Սեպտեմբերի 13-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը։ Վիկտոր Բիյագովը նշել է, որ Հայաստանը, դիմելով ՀԱՊԿ-ում իր դաշնակիցներին, ակնկալում է նրանցից գործուն հավաքական քայլեր Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման համար՝ ՀԱՊԿ կանոնադրության շրջանակներում։ Նա վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ մեխանիզմներն ի վիճակի են զսպել ագրեսորին։

15:59

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ուղևորվում է Հայաստան և Ադրբեջան՝ երկու երկրների ղեկավարների հետ բանակցելու սահմանին իրավիճակի դեէսկալացիայի շուրջ, նշված է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունում։

15:30

Ադրբեջանը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Սոթքի ուղղությամբ, այս մասին հայտարարեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ ArmDaily-ն կապ է հաստատել Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտեմ Երանոսյանի հետ՝ տիրող իրավիճակի վերաբերյալ մանրամասներ ճշտելու համար։ Երանոսյանը հայտնեց, որ այս պահին կրակոցները քիչ են, բայց շարունակվում են։

15:06

Հայաստանի նախաձեռնությամբ այսօր՝ Երևանի ժամանակով 19։00-ին, տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ։

Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

14։45

Ժամը 14:00 դրությամբ` իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:

Հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես, Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ, հայտնում են ՊՆ-ից։

13։55

Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը

12։30

Հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ. մեկի վիճակը ծանր է․ ԱՆ

11։35

Մարտական գործողությունների ինտենսիվությունն նվազել է, բայց մեկ երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում է, ԱԺ-ում իր ելույթի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ այս պահին ՊՆ-ի կողմից հաստատաված 49 զոհ ունենք։

10։40

Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան, ադրբեջանական ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի ուղղություններով փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։ Տեսանյութում պատկերված է այդպիսի փորձերից մեկը, որի ընթացքում հակառակորդը, հատելով սահմանը, մոտենում է հայկական դիրքերին, այնուհետև, կրելով կորուստներ, ստիպված վերադառնում ելման դիրքեր։

09։40

Սեպտեմբերի 13-ի ժամը 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 13-ի, ժամը 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ: 

Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել: Հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը՝ հորդորում ենք քաղաքացիներին այս ընթացքում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում: 

Իրավիճակի հնարավոր փոփոխության դեպքում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն: Բնակչությանը հորդորում ենք պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը», - ասված է հաղորդագրության մեջ:

09։00

Առավոտյան 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

13․09․22  01։10

Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը գրում է․
 
«Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ»։
«Ժողովուրդ». Ինչու 1994-ին Բաքուն չստորագրեց ամփոփիչ արձանագրությունը
«Հրապարակ»․ Զոհրաբ Մնացականյանը նոր աշխատանք ունի
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանին ցանկանում են ԲԴԽ նախագահ նշանակել
Հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիեւը
«Հրապարակ»․ ԿԸՀ-ն նոր նախագահ կունենա․ ով է հավանական թեկնածուն
Հայաստանի հավաքականը պարտվեց Իռլանդիային և նահանջեց C դիվիզիոն
«Հրապարակ». Սիսիանում ՏԻՄ ընտրություններից հետո կրքերը թեժանում են
44-օրյա պատերազմի չքաղած դասերը. Սամվել Ասլիկյան
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Իլոն Մասկը գլխավորում է Forbes-ի ամենահարուստ ամերիկացիների ցուցակը
ՀՀ–ից Վրաստան մտնող ավտոմեքենան հետ է ուղարկվել
Երևանի պարեկները ձերբակալել են նռնակով տղամարդու
Ալեքսանդր Ազարյանը կշարունակի կատարել Դատավորների միության նախագահի պարտականությունները
Մահացել է երգիչ և շոումեն Բորիս Մոիսեևը
Մակրոնը Ալիևին կոչ է արել հետ քաշել զորքերն ու հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը
Հայտնաբերվել է ադրբեջանական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհետ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը․ ՊՆ
Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ
ՃՏՊ Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ
«Մեր ավագ սերնդի ընտրած ճանապարհն անշրջելի է»․ Արտակ Բեգլարյան
Ղազախստանը մոբիլիզացիայից փախած ռուսաստանցիներին վիզա չի տրամադրի
Հիմնանորոգվում է Մարտունի համայնքի Լեռնահովիտ բնակավայր տանող ճանապարհը
Մենք այսօր հայերի հետ սգում ենք 2020 թ․ սեպտեմբերի 27-ին, հաջորդ օրերին և տարիներին զոհվածների հիշատակը. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
Արմավիրի մարզային վարչության ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Աղոթք և խնկարկում հերոս զինծառայողների հիշատակին
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու Կատարի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը քննարկել են հայ-կատարական սպորտային համագործակցության հնարավորությունները
Ինչո՞ւ Զասն ու Փաշինյանը չեն հանդիպել․ պարզաբանում՝ ՀԱՊԿ-ից
Արցախում ոգեկոչել են 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակը, տեղի է ունեցել հիշատակի երթ
Գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել
Ստացվել է ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի 19 դիմում. ԿԸՀ
Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Լոռվա մարզում
COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 615,5 միլիոնը
5,1 մագնիտուդով երկրաշարժ Թուրքիայի Արդահան քաղաքից 19 կմ հարավ․ այն զգացվել է Երևանում և Շիրակի մարզում
Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՄԻՊ-ն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենին
21-ամյա աղջկանից 9000 դոլար հափշտակած տղամարդը ձերբակալվել է
Ասում էր կապ չունի, որ հողերը հանձնել ա մա՛մ, պիտի մինչև վերջ կռվենք. զոհված զինծառայողի մայր
Լիբանանի խորհրդարանը երկրի նոր նախագահ կընտրի
Նիկոլ Փաշինյանն ու Նիկոս Դենդիասը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ
Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ շարունակական ռազմական ագրեսիաները խաթարում են տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման ջանքերը․ ԱԳՆ
Լիճք գյուղը հրաժեշտ է տվել իր հերոսացած զավակ Արթուր Մարգարյանին
Ռուբեն Հակոբյանի բաց նամակը Լևոն Տեր-Պետրոսյանին
Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր
Ոստիկանի օրինական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ ձերբակալվել է Երևանի 47-ամյա բնակիչը
Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց
Ականապատ անօդաչու է ընկել Իրաքյան Քրդստանում
Կարճ խորհուրդ եմ տալիս՝ դադարել օգտագործել Mail.ru-ն հնարավորինս շուտ. Սամվել Մարտիրոսյան
Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ
Արշակյանը մասնակցել է Ճապոնիայի նախկին վարչապետի պետական հուղարկավորության արարողությանը
ԱԱԾ շենքի մոտ հարձակում են գործել փաստաբան Գայանե Պապոյանի վրա
Այս ծանր պահին եղբայրական ռուս ժողովրդի հետ կիսում ենք կորստի վիշտն ու ցավը. Արցախի նախագահ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™