Ի՞նչ ունեցվածք ունի Արթուր Դավթյանը
Հայտարարագիր
ArmDaily-ն «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ունեցվածքը:
Ո՞վ է Արթուր Դավթյանը
Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին, Շիրակի մարզի Հոռոմ գյուղում:
Մասնագիտական գործունեություն
ՀՀ Ազգային ժողովի` 15.09.2016 թ. որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ
2016թ. հունիսի 22-ի ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
2013-2016թթ.- Երևան քաղաքի դատախազ
2012-2013թթ.- Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ
2008-2012թթ.- ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ
2007-2008թթ.- ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ
2006-2007թ.- ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ
2000-2006թթ. – ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս
Դասախոսում է «Հայաստանում Ֆրանսիական Համալսարանում», «Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանում»:
Կրթություն
2005թ.- Իրավաբանական գիտությունների թեկնածու
2001-2004թթ.- ԵՊՀ, ասպիրանտուրա
1999-2001թթ.- ԵՊՀ , մագիստրատուրա
1995-1999թթ.- ԵՊՀ, բակալավրիատ
Աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի, ինչպես նաև բազմաթիվ գերատեսչական պարգևների։ ՀՀ Նախագահի 2017թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետությունում օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Ունեցվածքը
Արթուր Դավթյանը 2021 թվականի հայտարարագիրը ներկայացրել է այս տարվա մայիսի 30-ին։
Նա հայտարարագրել է երկու անհատական բնակելի տուն, մեկը՝ Երևանի Աջափնյակ համայնքում, մյուսը՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում, և 3 հողամաս։
Գլխավոր դատախազը ունի 8,720,000 դրամ ավանդ։ 2021 թվականի սկզբում Դավթյանի բանկային հաշիվների վրա եղել է 7,641,162 դրամ գումար, որը տարվա վերջում դարձել է 17,979,291 դրամ, ինչպպես նաև առանձին 77,713 դրամ։ Որպես կանխիկ գումար դատախազը հայտարարագրել է 5,100,000 դրամ, որը տարվա վերջում դարձել է 5,500,000 դրամ։
2021 թվականի ընթացքում Փամբուխչյանի ընդհանուր եկամուտները կազմել են 21,157,107 դրամ, որից 18,128,902 դրամը աշխատանքի դիմաց վարձատրություն է դատախազությունից, 271,059 դրամը՝ ԵՊՀ-ից, իսկ 2,757,146 դրամը այլ եկամուտ է ՊԵԿ-ից։
Դատախազի փոխառու միջոցները կազմել են 22,530,568 դրամ։