«Դանիելը նորից պարտվեց». Արսեն Բաբայան
Սոցցանցերի քրոնիկոն
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Դանիել Իոաննիսյանն ընդդեմ Արսեն Բաբայանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին գործով միջանկյալ որոշման դեմ բերված բողոքով վերաքննիչ դատարանում Դանիելը նորից պարտվեց:
Սա իմ դեմ հարուցված 2-րդ հայցով Դանիելի երկրորդ պարտությունն է:
Հատկանշական է, որ միջանկյալ ակտի բողոքարկման վարույթին այս փուլում ես չեմ մասնակցում: Նա պարտվում է նույնիսկ առանց իմ մասնակցության:
Դե պատկերացրեք ինչ կկատարվի, երբ ես մասնակցեմ դատաքննությանը:
Հ.Գ. Դանիելն ինձանից փոքր է 4 տարով: Ես ուրախ եմ, որ նա ինձ երիտասարդ է համարում»: