Ժնեւի հայ համայնքին ներկայացրինք «Իմ քայլը» հիմնադրամի նոր ծրագրերը՝ ակնկալելով նրանց աջակցությունը․Աննա Հակոբյան
Սոցցանցերի քրոնիկոն
Երեկ Ժնեւի հայ համայնքի մեր սիրելի հայրենակիցներին ներկայացրեցինք «Իմ քայլը» հիմնադրամի նոր ծրագրերը՝ ակնկալելով նրանց աջակցությունը դրանց իրականացման գործում։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։
«Հուսանք՝ Հայաստանի մարդկային ռեսուրսի զարգացմանն ու ՀՀ քաղաքացիների կրթության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերը ոգեւորիչ կլինեն Սփյուռքի մեր հայրենակիցների համար եւ իրենց բարեգործական ծրագրերում առաջնահերթություն կստանան»,-գրել է նա։