ՔԿՀ-ում հանդիպել եմ մեր քաղբանտարկյալ տղաների հետ. Աբրահամյան
Սոցցանցերի քրոնիկոն
Այսօր այցելել եմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել մեր քաղբանտարկյալ տղաների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Պատանդի կարգավիճակում գտնվող մեր ընկերները չեն արել մի բան, ինչի համար պետք է ամաչեն, առավել ևս՝ անազատության մեջ լինեն։
Այս ողբերգությունն, անշուշտ, մի օր կավարտվի, տարբեր օղակների թյուրիմացությունները, դավաճանները կհայտնվեն համապատասխան վայրերում, բայց թե մինչ այդ ինչ ահռելի վնասներ կկրի երկիրը, շատ դժվար է գնահատել»,-նշել է նա: